Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Երկարակեցության ցուցանիշն այսուհետև 120 տարեկանն է. կայացավ «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողովը

Երկարակեցության ցուցանիշն այսուհետև 120 տարեկանն է. կայացավ «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողովը

«Աստելլաս ֆարմա» դեղագործական ընկերության հովանավորությամբ` նոյեմբերի 28-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կոնտրոնի կոնֆերանսների դահլիճում կայացավ «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ հերթական կոնֆերանսը:

 

Հակատարիքային բժշկական միության նախաձեռնությամբ այս անգամ բժիշկների ուշադրությունը սևեռվեց առողջ ծերացման ճանապարհին առկա խոչընդոտների վրա:


Կոնֆերանսում արծարծվող խնդիրների մասին զրուցեցինք Հայկական հակատարիքային բժշկական միության նախագահ, բ.գ.թ. Իրինա Պերսոյանի հետ:


Հայկական հակատարիքային բժշկական միության նախագահ, բ.գ.թ. Իրինա Պերսոյան–   Տիկին Պերսոյան, նախ՝ համառոտ հակատարիքային բժշկության և հակատարիքային բժշկական միության մասին:


–   Հայկական հակատարիքային բժշկական միությունը ստեղծվել է գինեկոլոգների և էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիաների բազայի հիման վրա 2010 թվականին: Միության կազմում տարբեր մասնագիտացումների բժիշկներ են: Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է կանխարգելիչ բժշկությանը:


–   Ո՞րն է երկարակեցության սահմանագիծը: Ո՞ր ցուցանիշն է մեզ համար նպատակային:


–   Վերջնական նպատակ չէ, բայց, համենայն դեպս, հիմա մենք ձգտում ենք հասնել 120-ի: Կարևորը ո՛չ թե կյանքի երկարատևությունն է, այլ բարձր որակը, որը և կապահովի երկարակեցություն:


–   Ինչպիսի՞ն են հակատարիքային բժշկության մասին ներկայիս պատկերացումները:


–   Ժամանակակից մոտեցումները հիմնված են անհատական գենոկոդի վրա: Նախկինում խորհուրդները բոլորի համար նմանատիպ էին` չափավոր սնվել, շատ քայլել, չխմել, չծխել և այլն, այսինքն, դիտարկվում էին մեկ հարթակում: Այժմ հնարավոր է ստանալ անհատական խորհրդատվություն` հիմք ընդունելով յուրաքանչյուրի գենոկոդը: Հենց գենոկոդը կարող է հուշել, թե ու՞մ մոտ ո՞ր հիվանդության առաջացման ռիսկն է  ավելի բարձր:  Այսպիսով՝ յուրաքանչյուր անձի անհատական գենոկոդի առանձնահատկություններն իմանալու դեպքում կարելի է խուսափել նրան սպառնացող հնարավոր բարդություններից և ուղղորդել կենսակերպն այնպես, որ ապրի երկար՝ ապահովելով կյանքի բարձր որակ:

 

«Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով


–   Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ ծերացման ճանապարհը:


–   Կան մի քանի ընդհանուր պահանջներ, որոնք ապահովում են առողջ ծերացումը: Պետք է խուսափել բարձր կալորիականություն ունեցող մթերքից՝ հետևել սննդակարգին ոչ թե այն սահմանափակելով, այլ՝ բալանսավորելով, ընդունել վիտամինային համալիրներ, ֆիզիկական որոշակի ծանրաբեռնվածություն ապահովել, խուսափել սթրեսներից: Շատ կարևոր է հասարակական ակտիվ կյանքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակական ակտիվ կյանք վարողները ավելի երկարակյաց են: Երբ մարդն օգտակար է և պահանջված, նրա կյանքն ինքնըստինքյան երկարում է: Այս մասին պետք է հոգա նաև կառավարությունը:


–   Այսօրվա զեկույցներում բանախոսները հաճախ անդրադարձան փոխարինող-հորմոն թերապիային: Բացատրեք, խնդրե՛մ, դրա նշանակությունը և կիրառության մանրամասները:


–   Այսօրվա կոնֆերանսը նվիրված է հենց փոխարինող հորմոն թերապիային (ՓՀԹ): Այն կիրառվում է կնոջ օրգանիզմում նկատելիորեն պակասող հորմոնների` էսթրոգենների և պրոգեսթերոնի քանակությունը լրացնելու նպատակով: Շատ կարևոր է ՓՀԹ ճիշտ ժամանակին կիրառումը, քանի դեռ առկա չեն առողջական խնդիրներ, այսինքն, պետք է կանխարգելիչ բնույթ ունենա՝ ի տարբերություն հակատարիքային բժշկության մաս կազմող գերանտոլոգիայի, որը զբաղվում է ծերության ժամանակ արդեն առկա խնդիրներով: Քանի որ հակատարիքային բժշկությունը զբաղվում է ո՛չ միայն կանանց, այլև տղամարդկանց առողջությամբ, ուստի ՓՀԹ կիրառումը պարտադիր է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: :

 

«Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով


–   ՓՀԹ կարելի՞ է կիրառել սեփական նախաձեռնությամբ, թե՞, այնուամենայնիվ, բժշկի հսկողությունը պարտադիր է:


–   Չի՛ կարելի ինքնաբուժությամբ զբաղվել՝ միայն բժշկի խորհրդատվությամբ և համապատասխան հետազոտությունից հետո:


–   Որո՞նք են ռիսկի գործոնները:


–   Օնկոռիսկ և թրոմբոռիսկ: Սրանք են երկու կարևորագույն ռիսկերը, որոնք պետք է հաշվի առնել: Օնկոռիսկը վերաբերում է կրծքագեղձի ուռուցքին: Այժմ ՓՀԹ դեղաչափը հասցված է նվազագույնի, որպեսզի հնարավոր լինի ապահովել բարձր արդյունավետություն և մինիմալ կողմնակի ազդեցություն: Դաշտանադադարի առաջին 5 տարվա ընթացքում դեղամիջոցը կիրառելու դեպքում հնարավոր կլինի խուսափել թրոմբագոյացումից:

 

«Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով


–   Տարիքային ո՞ր խմբի համար է ավելի նպատակահարմար ՓՀԹ կիրառումը:


–   Հիվանդությունների կանխարգելման նպատակով ՓՀԹ պետք է կիրառել շուրջդաշտանադադարային շրջանում, բուժման նպատակով խորհուրդ է տրվում սկսել նախքան մենոպաուզան: Եթե ՓՀԹ սկսում են կիրառել 50-55 տարեկանից, ապա դրական արդյունքը սահմանափակվում է օրգանիզմի վիճակի բարելավմամբ, և կանխարգելել օստեոպորոզը, սրտանոթային հիվանդություններն արդեն չենք կարող:


«Լիտտե» ինովացիոն բժշկության և ՍՊԱ կենտրոնի դերմատոկոսմետոլոգ Ա.Վ. ՄանգասարյանՄեր հաջորդ զրուցակիցն է կոնֆերանսի բանախոս, «Լիտտե» ինովացիոն բժշկության և ՍՊԱ կենտրոնի դերմատոկոսմետոլոգ Ա.Վ. Մանգասարյանը:


–   Ինչքանո՞վ են կարևոր այսպիսի կոնֆերանսները մասնագետների և նրանց պացիենտների համար:


–   Կոսմետոլոգիան այսօր բժշկության ամենաակտիվ ու ամենաարագ զարգացող ճյուղերից է: Կանայք սովորություն չունեն բժշկի դիմելու, նրանք ավելի շատ նախընտրում են դիմել կոսմետոլոգներին: Այս առումով շատ կարևոր է կոսմետոլոգների, գինեկոլոգների, գաստրոէնտերոլոգների համագործակցությունը, որը կնպաստի գեղեցիկ և երիտասարդ տեսք ունենալուց զատ նաև պահպանելու առողջությունը:


–   Մաշկի վաղ ծերացումը և դրա կանխարգելումը մեր օրերում գերխնդիր է դարձել: Մաշկի ծերացման գործընթացի երիտասարդացման տենդենց նկատո՞ւմ եք:


–   Այո՛, միանշանակ, կա այդպիսի տենդենց: Կոսմետոլոգների բնագավառում շատ ընդունված մի հասկացություն կա` հոգնած մաշկ: Դա բնորոշ է մեգապոլիսների բնակիչներին: Մաշկը ստանում է գորշ գույն, կորում է փայլը: Այս տենդենցը գնալով ավելի լայն տարածում է գտնում:


–   Ո՞ր գործոններն են նպաստում մաշկի ծերացմանը:


–   Անվերջ են այդ գործոնները: Առաջինը ոչ  բարեհաջող էկոլոգիական վիճակն է, խոսքը ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին է վերաբերում: Մեր կյանքի ռիթմը շատ է արագացել, մարդիկ հաճախ հնարավորություն չունեն պարզապես զբոսնելու, այգում մաքուր օդ շնչելու, բոլորին շրջապատում են համակարգիչները, մեքենաները: Մաշկի ծերացմանը նպաստում են նաև մի շարք այլ վնասակար սովորություններ, ինչպիսիք են խմելը, ծխելը, ոչ ճիշտ, արագ սնունդը:

 

«Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով «Հորմոնաֆոբիայից մինչև հորմոնաֆիլիա» թեմատիկ գիտաժողով


–   Ինչպե՞ս կանխարգելել մաշկի ծերացումը:


–   Միջոցները շատ են, առաջին հերթին՝ առողջ ապրելակերպը: Կան նաև կոսմետոլոգիական միջամտություններ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը: Ճիշտ կոսմեցևտիկայի կիրառումը ևս կանխարգելում է ծերացումը: Իսկ եթե արդեն կան բացթողումներ և ինչ-որ խնդիրներ են ի հայտ եկել, այն կարելի է լրացնել նրբաքսուքների, սրսկումների, մերսումների, սարքավորումային տարբեր միջոցների օգնությամբ: Միջոցներն, իսկապես, շատ են, կա ընտրության հնարավորություն, պարզապես անհրաժեշտ է տեղեկացվածության ճիշտ մակարդակ, որում մեծ է բժշկի գործոնը: Ավելացնեմ, որ մաշկի ճիշտ խնամքը կամ բուժումը նախընտրելի է իրականացնել բժիշկ-կոսմետոլոգի խորհրդատվությամբ:


–   Եթե ունեք որևէ խորհուրդ, կոչ` ուղղված ընթերցողին, խնդրե՛մ…


–   Թող մարդիկ իրենց ուժերի սահմանում հնարավորինս պակասեցնեն այն գործոնները, որոնք բերում են մաշկի ծերացմանը: Ինչպես աչքերը հոգու հայելին են, այնպես էլ՝ մաշկն առողջության հայելին է: Եթե օրգանիզմն առողջ է, մաշկն ունի առողջ, փայլուն և երիտասարդ տեսք:


«Աստելլաս ֆարմա» ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր ՄիրզոյանՄեր զրուցակիցն է «Աստելլաս ֆարմա» ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանը:


–   Բազմիցս խոսել ենք «Աստելլաս»-ի և հայկական բժշկության կապի մասին, մանրամասնեք, խնդրե՛մ,  այսօրվա կոնֆերանսի և «Աստելլաս»-ի կապի մասին:


–   Աստելլասի դերը բժշկության մեջ հատկապես վերջին տարիներին բավականին կշիռ ունի: Հայաստանյան դեղաշուկայում «Աստելլասն» արդեն ունի իր ուրույն տեղը և նշանակությունը: Բազմապրոֆիլ ընկերություն է` գինեկոլոգիա, ուրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, հակաբիոտիկոթերապիա: Առաջին անգամը չէ, որ մենք համագործակցում ենք Հայկական հակատարիքային բժշկական միության հետ: Այս կոնֆերանսի կիզակետում կնոջ առողջությունն է, ինչը չէր կարող վրիպել ընկերության ուշադրությունից: Կնոջ առողջությունն անմիջական կապ ունի ապագա սերնդի առողջության հետ: Այդ պատճառով, ինչպես գիտեք, «Աստելլաս»-ի գործունեության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում կնոջ առողջությունը:


–   Ի՞նչ դեղամիջոցներ է ներկայացնում «Աստելլասն» այսօր:


–   Ներկայացնում ենք Յունիդոքս, Վիլպրաֆեն և Պրիմաֆուցին դեղամիջոցները: Հակասնկային դեղամիջոց է Պրիմաֆուցինը: Հատկապես հղիության շրջանում կանանց բացարձակ մեծամասնության մոտ սնկային հիվանդություն է առաջանում: Պրիմաֆուցինը` շնորհիվ իր անվտանգության բարձր մակարդակի, կիրառվում է նաև հղիության շրջանում` արդյունավետ լուծում տալով խնդրին: Մյուս երկու դեղամիջոցները հակաբիոտիկներ են, որոնք կիրառվում են միզասեռական ուղիների տարբեր ախտահարումների ժամանակ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ