ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան նիստի շրջանակներում Աստելլաս ֆարման ներկայացրեց նոր` «Ֆիդաքսոմիցին» դեղամիջոցը
Դեկտեմբերի 5-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում կայացավ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստը: Մասնագետները հավաքվել էին` ամփոփելու տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու քննարկելու առաջիկա քայլերը: Նիստը կարևորվեց նաև «Աստելլա ֆարմա» ճապոնական դեղագործական ընկերության նոր դեղաձևի` «Ֆիդաքսոմիցին»-ի ներկայացմամբ:
Նիստը վարում էր Ասոցիացիայի նախագահ, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց ասոցիացիայի և կատարված աշխատանքների մասին:
– Պարոն Գրիգորյան, ի՞նչ պատմություն ունի Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան:
– Բոլորիս է հայտնի, որ ասոցիացիայի դերը մեր իրականությունում ավելի է կարևորվում, քան ընկերությունների դերը: Շատ երկար տարիներ մենք գործել ենք` որպես ընկերություն, այսօր արդեն ներկայանում ենք որպես Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա: Մոտ 2 տարի է, ինչ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան պաշտոնապես գործում է Հայաստանում: Մեր ասոցիացիան ընգրկում է ո՛չ միայն Հայաստանի կամ ԱՊՀ տարածաշրջանում գործող գաստրոէնտերոլոգներին, այլև ամբողջ աշխարհում գործող հայ մասնագետներին:
– Որո՞նք են ասոցիացիայի նպատակները:
– Մենք փորձում ենք զարգանալ և՛ տեսական ուղիով, և՛ գործնական: Ներկայացնում ենք ոլորտի նորությունները, շրջաններում տարբեր սեմինարների միջոցով փորձի փոխանակման ծրագրեր ենք իրականացնում:
– Այս կարճ ժամանակամիջոցում ի՞նչ արդյունքների եք հասել:
– Մեզ ընդգրկել են գաստրոէնտերոլոգների եվրոպական ասոցիացիայի կազմում, ինչն, անշուշտ, պարտավորեցնող է: Ըստ ասոցիացիայի տարեկան ծրագրերի` մշտապես կազմակերպվում են կոնֆերանսներ, ներկայացվում են կարևոր նշանակություն ունեցող զեկույցներ: Ասոցիացիայի աշխատանքում մեծ դեր ունեն դեղագործական ընկերությունները, որոնք օգնում են բժշկին իր աշխատանքային պրակտիկայում: Այսօր «Աստելլաս» դեղագործական ընկերությունն է կազմակերպել այս կոնֆերանսը, որի շրջանակներում էլ կներկայացնենք ընկերության նոր դեղաձևը: Այս ամենից զատ, ասոցիացիայի անդամները պարբերաբար հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային կոնֆերանսների` արտասահմանյան փորձը Հայաստան բերելու նպատակով:
Մեր հաջորդ զրուցակիցը կոնֆերանսի բանախոս, «Արմենիա» ՀԲԿ գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանն է:
– Մանրամասնեք, խնդրե՛մ, այսօրվա միջոցառման մասին:
– Գաստրոէնտերոլոգների հայկական ասցիացիան` «Աստելլաս» դեղագործական ընկերության հետ համատեղ, կազմակերպել է այս կոնֆերանսը, որը տարվա ամփոփիչ նիստ կարելի է համարել: Կոնֆերանսի ընթացքւոմ ներկայացնելու ենք տարվա ընթացքում տեղի ունեած 32 կարևորագույն գաստրոէնտերոլոգիական միջազգային կոնգրեսների արդյունքները:
– Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի գործունեության մասին խոսենք…
– Ընդամենը մեկուկես տարի է, ինչ ասոցիացիան առանձնացել է թերապևտների ասոցիացիայից, բայց այս կարճ ժամանակամիջոցում մենք մեծ ձեռքբերումներ ունեցանք: Այսօրվա դրությամբ ասոցիացիայի կազմում 67 մասնագետներ կան:
– Որո՞նք են կարևորագույն ձեռքբերումներն այս ճանապարհին:
– Դրանցից ամենակարևորը մեր անդամագրումն է եվրոպական գաստրոէնտերոլոգիական ֆեդերացիային: Դա մեզ կտա միջազգային համագործակցությունների լայն հնարավորություն: Եվրոպական ֆեդերացիան բավականին մեծ ֆինանսական և ծրագրային ապահովվածություն ունի, ինչն ազդում է անդամ ասոցիացիաների գործունեության բարելավման վրա: Մի խոսքով` միջազգային ասպարեզ դուրս գալու եզակի հնարավորություն է սա, ինչը շատ ասոցիացիաների չի տրվում:
– Որո՞նք են առաջիկա նախագծերը, որ պետք է իրականացվեն:
– Հաջորդ տարի մենք անպայման շարունակելու ենք բժիշկների համար կրթական ծրագրերը: Հատկապես կարևորում ենք Հայաստանի մարզերում ծավալած գործունեությունը, որովհետև հենց այստեղ բժիշկների կողմից տեղեկացվածության պահանջարկ կա: 2013-ին մեկնարկեեց ասոցիացիայի պաշտոնական կայքը` gastro.am, որի վրա ավելի ծավալուն աշխատանքներ կտարվեն 2014-ին:
– Ո՞րն է Ձեր այսօրվա զեկույցի թեման:
– Ես ներկայացրեցի Բեռլինում կայացած եվրոպական Գաստրոէնտերոլոգիական շաբաթը, ամփոփիչ տեղեկատվություն տվեցի ներկա բժիշկներին և քննարկեցինք նաև սպասումներն ու արդյունքները:
– Նշեք, խնդրե՛մ, մի քանի նորություն, որոնք կարևոր են հենց Հայաստանի համար:
– Այսպիսի կոնգրեսների ժամանակ ամփոփվում է գիտական վերջին միտքը, որը գոյություն ունի ոլորտում: Այս մասնակցությունից հատկապես մի բան պարզ դարձավ, որ մենք համահունչ ենք քայլում եվրոպական չափանիշների, մտքի ընթացքի հետ:
Մեր զրուցակիցն է «Աստելլաս ֆարմա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը:
– Այս դահլիճում ընթանում է գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի տարեկան նիստը, որի ընթացքում արտասահմանում կոնգրեսների մասնակցած մասնագետները կներկայացնեն ոլորտի նորությունները: Այդ նորությունների մեջ շատ կարևոր նշանակություն ունի այն փաստը, որ հաստատվել են շատ հիվանդությունների հստակ բուժման կարգեր, սխեմաներ: Այդ բուժման մեջ կարևորվել է նաև Աստելլաս ընկերության «Դե-նոլ» դեղամիջոցի նշանակությունը:
– Ի՞նչ զեկույց եք այսօր ներկայացրել:
– Խոսել եմ «Աստելլաս ֆարմայի» նոր դեղամիջոցի` «Ֆիդաքսոմիցին»-ի մասին, որը դեռևս չկա հայաստանյան դեղաշուկայում, բայց գրանցման փուլում է: Հատկանշական է, որ Հայաստանի նման փոքր շուկան չի անտեսվում մեր ընկերության գործունեությունում: Դեղամիջոցի ստեղծումից արդեն մեկ տարի անց այն Հայաստանում է:
– Ի՞նչ դեղամիջոցի մասին է խոսքը, ո՞ր հիվանդության ժամանակ է կիրառվում և ի՞նչ առավելություներ ունի:
Բավականին հազվադեպ, բայց միևնույն ժամանակ շատ ծանր հիվանդության ժամանակ օգտագործվող դեղամիջոցի է: Այն կիրառվում է պսևդոմեմբրանոզ կոլիտի բուժման համար: Նրա արդյունավետությունն արդեն հաստատվել է FDA-ի կողմից, և առավելությունն էլ հենց իր բարձր արդյունավետության մեջ է: Ի տարբերություն մյուս դեղամիջոցների, այստեղ ռեցիդիվների հավանականությունը շատ ավելի ցածր է:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն