ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Երիտասարդ բժիշկների գործունեությունը կընդլայնվի. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի կոնֆերանսը
Դեկտեմբերի 17-ին «Անի Պլազա» հյուրանոցի դահլիճում նշվեց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասրակական կազմակերպության հիմնադրման հանդիսավոր արարողությունը:
Շնորհանդեսն ուղեկցվեց վերարտադրողական առողջության և ուրոլոգիայի հրատապ հարցերին նվիրված գիտական կոնֆերանսով: Կոնֆերանսը վարեցին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը, փոխնախագահ Հայկազ Անտոնյանը և ասոցիացիայի անդամ Սարգիս Աբովյանը: Վերջինս իր ողջույնի խոսքում նշեց. «Երիտասարդ բժիշկների շրջանում շատ են նախաձեռնող, գիտակ մասնագետները: Պահանջ կար ստեղծելու մի հարթակ, որտեղ այս մասնագետները կդրսևորեին իրենց ողջ պոտենցիալն ու կմիավորվեին մեկ գաղափարի շուրջ: Այսօր մենք ստեղծել ենք այդ հարթակը` Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան»:
Ասոցիացիայի նպատակների, ստեղծման պատմության մասին զրուցեցինք Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:
– Գևորգ, խոսենք Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հիմնադրման պատմության մասին:
– Այսօր մեր նորաստեղծ ասոցիացիայի հիմնադիր ժողովն է: Ասոցիացիայի գրանցման մեկ ամիսը դեռ չի բոլորել: Մենք իրականացնում ենք այս նախագիծը, քանի որ բավականին երկար ճանապարհ անցանք վերջին 2 տարիների ընթացքում: Թեև ասոցիացիան նոր է հիմնադրվում, բայց մեր աշխատնքային թիմով մենք աշխատել ենք դեռ 2011թվականի դեկտեմբերի 17-ից: Տեսնելով, որ երիտասարդ մասնագետների խումբը բավականին խոցելի է պահանջվածության առումով, որոշեցինք մեկ հարկի տակ համախմբել երիտասարդ բժիշկներին: Այս կերպ մենք կունենանք միաձայն որոշումներ, որոնք ավելի լսելի և ընդունելի կլինեն:
– Ովքե՞ր են ներգրավված ասոցիացիայի կազմում:
– Ամենատարբեր մասնագիտությունների բժիշկներ` ակնաբույժից մինչև ուրոլոգ:
– Ասոցիացիայի անունը հուշում է, որ, այնուամենայնիվ, տարիքային սահմանափակում կա կազմակերպությունում:
– Մենք երիտասարդ ենք այնքան ժամանակ, որքան ինքներս մեզ այդպիսին ենք համարում: Անկախ անվանումից` տարիքային որևէ սահմանափակում չկա:
– Ո՞րն է ասոցիացիայի նպատակը, ի՞նչ գործունեություն է իրականացնում:
– Մեր գործունեությունը ծառայում է թե՛ հասարակության առողջությանը, թե՛ պետության առողջապահական համակարգի գործունեությանը: Այս կարճ ժամանակում հասցրել ենք մի շարք կարևոր ունակություններ ձեռք բերել, բազմաթիվ ծրարգեր ենք իրականացնել, ինչով կարողացել ենք՝ սատարել ենք նաև ավագ սերնդին: Ցանկություն ունենք, թեկուզ միայն մեր ռեսուրսներն օգտագործելով, որոշակի աշխատանքներ իրականացնել մարզերում, սքրինինգ կատարել, բարելավվել մարզերում գործող բժշկական ծառայությունները: Հավատացե՛ք` այս ոլորտում շատ անելիքներ կան:
– Անդրադառնալով այսօրվա կոնֆերանսի գիտական մասին` կոնֆերանսն ունի՞ նախատիպ:
– Իհարկե ունի: Մենք նոր խոսք չենք բերում վերարտադրողական բժշկության մեջ: Այս ոլորտում միշտ էլ աշխատանքներ տարվել են, որոնց մեջ ներգրավված եմ եղել նաև ես: Սակայն չկա մի բնագավառ, որտեղ հնարավոր չլինի նոր շունչ բերել, նոր խոսք ասել, կատարելագործել:
– Ի՞նչ ներկայացրեց կոնֆերանսը:
– Այսօրվա կոնֆերանսը նվիրված էր վերարտադրողական առողջությանը, քննարկվեցին բազմաթիվ հարցեր`սկսած ֆիզիոլոգիական խնդիրներից մինչև հոգեբանական թերություններ, ներկայացվեց ախտորոշիչ նոր մեթոդ, որը մինչև վերջերս Հայաստանում չկար: Նոր մեթոդը կօգնի մեկ քայլ առաջ տանել պրակտիկ բժշկությունը:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն