Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Դեկտեմբերի 20-ը կարևորվեց «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի ստեղծման 20-ամյակին և ՀՕՖ «Բժշկական շրջանավարտների միավորման» 10-ամյակին նվիրված տարեվերջյան ամփոփիչ հավաքույթով

Դեկտեմբերի 20-ը կարևորվեց «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի ստեղծման 20-ամյակին և ՀՕՖ «Բժշկական շրջանավարտների միավորման» 10-ամյակին նվիրված տարեվերջյան ամփոփիչ հավաքույթով

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Բժշկական շրջանավարտների միավորումը (ԲՇՄ) դեկտեմբերի 20-ին Թուֆենկյան հյուրանոցում նշեց իր ակտիվ գործունեության 10-ամյակը: Չնայած նրան, որ տարեվերջյան ամփոփիչ հավաքույթներն արդեն ավանդույթ են դարձել, սակայն այս անգամ հոբելյանական իրադարձություն էր:

 

Ավելի քան 50 առաջատար բժիշկների, ովքեր տարիներ շարունակ կամավոր են այս ծրագրում, երախտիքի խոսք ասվեց` անշահախնդիր և ազգօգուտ աշխատանքի համար: Միջոցառումը սկսվեց բավականին տպավորիչ տեսանյութով, որը թույլ տվեց ներկաներին տեղեկանալ ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միության նպատակն ու արդյունքները: Միության գործունեւթյունը գնահատվում է ո՛չ միայն տեղի մասնագետների, այլև արտասահմանյան մի շարք հեղինակավոր բժշկական կազմակերպությունների, առողջապահական ինստիտուտների կողմից:

 

ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության մասին զրուցեցինք միության նախագահ Աննա Շիրինյանի հետ:


–   Տիկին Շիրինյան, ի՞նչ է նշում այսօր ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միությունը:


–   2004թ. ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միությունը մասնակցեց մրցույթի և հաղթեց Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների կազմակերպման իրավունքը: Վերջինս  արևելյան և կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և նախկին ԽՍՀՄ Երկրների բժիշկների մասնագիտական վերապատրաստման ամենածավալուն ուսուցողական ծրագիրն է։ Հայաստանը Զալցբուրգի բժշկական սեմինարներին մասնակցելու 17 տարվա փորձ ունի:


–   Ովքե՞ր են կանգնած միության հիմքերում, ներկայացրեք, խնդրե՛մ, ստեղծման պատմությունից:


–   Մեր միությունը կազմված էր մի խումբ բժիշկներից, ովքեր 1990-ական թվականներին վերապատրաստվել էին ԱՄՆ-ում: Վերադառնալով հայրենիք` հարուստ փորձ և բժշկական գիտելիքներ ձեռք բերած բժիշկները 2000թ. հիմնեցին ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միությունը (FARFAA), որն իր հերթին սկսեց ծավալել բարեսիրական տպավորիչ գործունեություն ՀՀ առողջապահության բնագավառում: «Հայ Օգնության Ֆոնդի բժշկական շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նպատակն է բարելավել համայանքային առողջապահական համակարգը և զարգացնել բժշկագիտությունը Հայաստանում:

 

«Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագիրը 10 տարեկան է


–   Ինչի՞ շուրջ է ծավալվում ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության գործունեությունը, ի՞նչ արդյունքներ են գրանցվել:


–   Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել միության նախաձեռնությամբ: Միությունը վերանորոգել է հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը: Մեր սեփական միջոցներով կարողացել ենք երեխաների համար դահլիճ ստեղծել, որը հնարավորություն է տվել կազմակերպելու ամենօրյա պարապմունքներ և մերսումներ: Միության ամենակարևոր ծրագիրը  Ավստրո-ամերիկյան հիմնադրամի  Բաց հասարակության ինստիտուտի հետ իրականացվող  «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագիրն է: Եթե նախկինում մեր հիմնական նպատակը բժիշկներին վերապատրաստման ուղարկելն էր , ապա այժմ մենք ՀՕՖ-ի հետ համատեղ իրականացնում ենք  «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագիրը, քանի որ մեր օրերում առողջապահական ամենաարդիական խնդիրներից է մարզային բժշկի վերապատրաստումը:


«Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի մասին զրուցեցինք Բելլա Գրիգորյանի հետ:


–   Ամփոփելով այսօրվա միջոցառումը` որո՞նք են ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միության ձեռքբերումները, նվաճումները:


–   «Այսօրվա հավաքույթը նվիրված է Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների միություն» ՀԿ «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի 10-ամյակին: Այս 10 տարիների ընթացքում մենք ունեցանք 800-ից ավելի մասնակից, 200-ից ավելի ստաժոր: Հայաստանում մենք կազմակերպել ենք 8 միջազգային սիմպոզիում: Ներկայումս մենք իրականացնում ենք մարզային բժիշկների վերապատրաստման աշխատանքներ:


–   Երբեք բարձունքի ճանապարհը հարթ չի լինում: Ի՞նչը կարող է խոչընդոտել միության արդյունավետ գործունեությանը:


–   Խոչընդոտները մշտապես կապված են մարդկանց մենթալիտետի հետ: Շատերը վախենում են դիմել ծրագրին` կարծելով, թե անիրական է, թե իրենք հնարավորություն չեն ունենա անցնելու մրցույթով, և որ չեն կարողանա հաղթահարել անգլերենի իմացությունը ստուգող քննությունը: Պետք է գիտակցել, որ մեր բժիշկները արտասահմանում բավականին մրցունակ են և պետք չէ թերարժեքությամբ լցվել:

 

«Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագիրը 10 տարեկան է


–   Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին:


–   Ցանկացած բժիշկ, ով ավարտել է բարձրագույն բժշկական հաստատություն, ունի բժշկի մասնագիտական դիպլոմ (բուժական գործ) կարող է դիմել ծրագրին: Թեև կայքում գրված է, որ մասնակիցները կարիերային ամենահարմար միջին տարիքում են, այսինքն` 30-45 տարեկան, սակայն մենք ունենք շատ երիատասարդներ և 50-ն անց մասնագետներ, ովքեր նույնպես մասնակել են ծրագրին:


–   Ինչպե՞ս դիմել՝ ծրագրին մասնակից դառնալու. ներկայացրեք, խնդրե՛մ, դիմումի կարգը:


–   Այս ծրագիրը շատ բաց է: Դիմել կարող են բոլորը և ամենապարզ ճանապարհով` համացանցով: Հարկավոր է լրացնեն դիմումը, մասնակցել անգլերենի իմացությունը ստուգող քննությանը, որն անցկացնում է անկախ մասնագետն` ԱՄՆ-ից: Ստացված արդյունքները մենք ուղարկում ենք Ավստրիա և այնտեղ մասնագետներն ընտրում են նրանց, ովքեր կմասնակցեն Զալցբուրգի սեմինարներին:


–   Որո՞նք են ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության առաջիկա անելիքները:


–   Ավելացնել մասնակիցների թիվը, Հայաստանում կազմակերպել մի քանի միջազգային սիմպոզիում: 2 սիմպոզիումի համար մենք արդեն հայտ ենք լրացրել, և հավանական է, որ դրանցից գոնե մեկը հավանության կարժանանա: Փորձելու ենք ավելի լայն համագործակցություն ծավալել Ավստրիայի բժշկական հաստատությունների հետ, որպեսզի ավելի շատ հայ բժիշկներ հնարավորություն ունենան այնտեղ վերապատրաստվելու:

 
Զրուցեցինք  ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ Յեղջյանի հետ:


–   Պարոն Յեղջյան, տարեվերջյան հանդիպումներն  արդեն ավանդույթ են դարձել…


–   Այո, այսօր ևս հավաքվել ենք՝ ամփոփելու նախորդ տարվա ձեռքբերումները, կատարված աշխատանքները, քննարկելու առաջիկա անելիքները և, իհարկե, հավաքվել ենք շնորհավորելու միմյանց, մեր ծրագրի ակտիվ մասնակիցներին, քանի որ այսօր լրանում է  «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի 20-ամյակը: Թեև մենք ունենք շուրջ 800 մասնակիցներ, այսօր այս դահլիճում հավաքվել են նրանք, ովքեր կամավոր կերպով շարունակել են իրենց գիտելիքները փոխանցել իրենց գործընկերներին, ովքեր կազմակերպություններ, կլինիկաներ են ղեկավարում, բայց յուրաքանչյուր պահին պատրաստ են, եթե ԼՂՀ-ից որևէ բժիշկ բժշկական այս կամ այն գիտելիքի կարիք ունենա:

 

«Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագիրը 10 տարեկան է


–   Ինչո՞վ են այս ծրագրի առաջարկները տարբերվում ոլորտում գործող մյուս առաջարկներից:


–   Ի տարբերություն մյուս վճարովի ծառայությունների, այս ծրագիրը ո՛չ միայն անվճար է, այլև ապահովում է կրթաթոշակ ու ժամանակավոր բնակարան: ՀՕՖ-ի դերակատարումը այս ծրագրում հենց ֆինանսական է՝ հովանավորում է ծրագրի մասնակիցներին և ապահովում անվճար կրթություն:

 
–   Ներկայացրեք, խնդրե՛մ, որո՞նք են միության 2014 թվականի անելիքները:


–   Մենք պատրաստվում ենք ուռուցքաբանության ասպարեզից միջազգային փորձագետներ հրավիրել Հայաստան, որովհետև այս ոլորտի խնդիրները մեր օրերում մնում են արդիական: Հայաստանում բժշկական կրթության որակի բարելավման նպատակով կհրավիրվեն նաև բժշկական կրթության մասնագետներ: Եթե արտասահմանյան սեմինարին կարող է մասնակցել 1-2 բժիշկ, ապա այս դեպքում մենք հրավիրում ենք մասնագետին, և մասնակցել կարողանում են շատերը:


–   Ի՞նչ արդյունքներ գրանցեց միությունը 2013-ի ընթացքում:


–   Մեզ համար հաջողություն է, որ 35 բժիշկ ԼՂՀ-ից և 40-ից ավելի մարզային բժիշկներ վերապատրաստվեցին Հայաստանում, իսկ 100-ից ավելի բժիշկներ մասնակցեցին Զալցբուրգի սեմինարներին: Միայն երեկ կայացան 3 սատելիտային սիմպոզիում, ինչի առիթով Հայաստան ենք հրավիրել Զալցբուրգյան առաջատար մասնագետների: Հաջորդ տարի բոլոր թվերը կավելանան:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ