ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հանրապետության բժիշկների հանգստյան օրը գունավորեց «Շտադա» դեղագործական ընկերությունը

Փետրվարի 1-ին Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում հյուրընկալվել էին հանրապետության բժիշկները` դիտելու «Ա՜խ, այս ֆրանսիական հնարքները» ներկայացումը և պարզապես վայելելու միմյանց ներկայությունը:
Երեկոյի մասին հոգացել էր գերմանական «Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը բժիշկներին մշտապես հաճելի անակնկալ է մատուցում տարբեր առիթներով և անգամ՝ առանց առիթի: Հանրապետության բժիշկներից մի քանիսը մեզ հետ զրույցում խոսեցին իրենց տպավորությունների մասին:
Երևան քաղաքի գլխավոր Էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյան.
«Շատ կարևոր է, որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան միմյանց հետ շփվելու, քննարկելու աշխատանքային խնդիրները, փորձով փոխանակվելու, բայց գնահատելի է, երբ դա արվում է այսպիսի մթնոլորտում: Միջոցառումից միջոցառում ընկած ժամանակահատվածում բժիշկները կարողանում են ուսումնասիրել դեղամիջոցները, տեսնել դրանց արդյունավետությունը և այսպիսի հանդիպումների ժամանակ քննարկել դրանք: Ամեն ինչ շատ ճիշտ և օպտիմալ է կազմակերպված: Այսինքն` սկզբում մենք դիտում ենք թատրոնը, իսկ ընդմիջմանը զրուցում ենք միմյանց հետ, շփվում: Շտադա ընկերության այն դեղամիջոցները, որոնք ես ինքս օգտագործում եմ իմ աշխատանքային պրակտիկայում, արդյունավետ են, ես տեսնում եմ դրանց ազդեցությունն ու արդյունքը հիվանդի առողջության վրա»:
![]() |
![]() |
![]() |
Սեքսոպաթոլոգիայի քաղաքային վերականգնողական կենտրոնի ղեկավար Կարեն Թոփչյան.
«Չեմ կարծում, թե սա կաշառք է բժիշկներին (ծիծաղում է): Սա իսկապես ուշադրություն է բժիշկների հանդեպ: Եթե մյուս դեղագործական ընկերություններն էլ այսպիսի նախաձեռնությամբ հանդես գային, գովելի կլիներ: Բժիշկներին համախմբելու փորձ է սա, բոլորը հաճելի զրուցում են, քննարկում, ծանոթություններ են հաստատում: Շատ ճիշտ նախաձեռնություն է հենց այսպիսի միջոցառումներով բժիշկների ուշադրությունը գրավել»:
Նատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնի պոլիկլինիկական ծառայության ղեկավար Նարինե Իգիթյան.
«Այս դեղագործական կազմակերպությունն աչքի է ընկնում իր շատ որակյալ և քիչ կողմնակի ազդեցություն ունեցող դեղորայքով: Տարիների փորձ ունի մեր համագործակցությունը: Ես նշեցի նրանց որակյալ դեղամիջոցների մասին, բայց ես ամենից շատ այս պահին կարևորում եմ նրանց վերաբերմունքը բժշկի աշխատանքի հանդեպ: Հենց այսպիսի գեղեցիկ միջոցառումով մեզ` մասնագետներիս, հնարավորություն են տալիս կտրվել առօրյա զբաղվածությունից, վայելել միմյանց ներկայությունը և պարզապես հանգստանալ»:
Մալաթիա բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան Նարինե Գոջաբաշյան.
«Այս գաղափարը ես համարում եմ նաև հիանալի հետամանորյա նվեր բոլորիս: Սա հիանալի առիթ է կտրվելու աշխատանքային առօրյայից: Քանի որ բավականին ծանր աշխատանքային օրեր ենք ունենում, գրեթե չենք հասցնում թատրոն գալ, առհասարակ դուրս գալ առօրյա կյանքի ռիթմից: Շատ գործընկերներ կան, որոնց հետ առիթ չենք ունենում հանդիպելու, զրուցելու, իսկ այստեղ արդեն հասցրեցինք ողջունել միմյանց, զրուցել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երեկոյի համար «Շտադա» ընկերությանը»:
ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի և Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյան.
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Շտադա ընկերությանը, որովհետև մենք՝ բժիշկներս, այնքան ենք տարվում մեր աշխատանքով, որ մոռանում ենք, թե ինչ է հանգիստը: Սա այն եզակի հնարավորություններից է, երբ մենք իրար տեսնում և կարողանում ենք շփվել: Ներկայացումներին պարբերաբար ներկա գտնվելը ստիպում է հիշել, որ բացի աշխատանքից կարող ես ունենալ նաև հետաքրքիր կազմակերպված առօրյա: Արդեն երկար տարիներ է, ինչ իմ աշխատանքային պրակտիկայում վստահորեն նշանակում եմ Շտադա ընկերության դեղամիջոցները՝ համոզված լինելով նրանց արդյունվետության և անվտանգության վրա:
![]() |
![]() |
![]() |
Սուրբ Աստվածամայր բժշկական կոնտրոնի թերապևտ Ռուզաննա Եսայան.
«Նման միջոցառումները շատ ավելի մտերմիկ են դարձնում թե՛ բժիշկների հարաբերությունները, թե՛ բժիշկ-դեղագործական ընկերություն հարաբերությունը: Շատ ողջունելի են նմանատիպ միջոցառումները, որոնք բժշկին կարողանում են կտրել առօրյա ծանրաբեռնվածությունից, թույլ են տալիս վայելել հիանալի ներկայացում»:
Իսկ միջոցառման խորհրդի, նպատակի մասին զրուցեցինք գերմանական Շտադա դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանի հետ:
«Ինչպես և խոստացել էինք, այս միջոցառումը բարի ավանդույթ է դարձել: Ինչպես միշտ` փորձել ենք մեր բժիշկներին փոքր-ինչ կտրել աշխատանքային ծանր առօրյայից, որովհետև նրանք իսկապես կարիք ունեն այսպիսի երեկոների, հաճելի միջավայրի: Նախորդ կազմակերպած միջոցառումներից այնպիսի ջերմ արձագանք ստացանք բժիշկների կողմից, որ փորձում ենք ավելի հաճախ կազմակերպել այսպիսի երեկոներ: Սա արվեստին մոտ կանգնելու մեր փորձն է, չէ՞ որ շատ հաճախ բժիշկները չեն գտնում այդ ժամանակը` տրամադրելու ոչ աշխատանքային զրույցներին, հաճելի երեկոներին, արվեստին»:
![]() |

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն