Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին

Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին

«Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց». այս խորագրով էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ դասական երաժշտության երեկոն: «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերությունը որոշել էր հոգու դեղամիջոցի մի մեծ չափաբաժին ներարկել հանրապետության բժիշկներին:

 

Նախաձեռնության մասին ավելի մանրամասն ներկայացրեց «Վիկտորիա Քոնսալթինգ» դեղագործական ընկերության տնօրեն Բագրատ Լալայանը:


«Վիկտորիա Քոնսալթինգ» դեղագործական ընկերության տնօրեն Բագրատ Լալայան–   Պարոն Լալայան, ի՞նչ նախաձեռնություն է  և ինչպե՞ս հղացավ միտքը:


–   «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերությունն այսօր հանրապետության բժիշկներին և հատկապես առաջնային օղակի բժիշկներին հրավիրել է դասական երաժշտության երեկոյի: Երեկոյի խորագիրն է` «Հոգու դեղամիջոց»: Մենք միշտ մտածել ենք, որ բժշկությունը արվեստ է: Երբ երկու արվեստները միանում են իրար, մենք վայելում ենք ներդաշնակությունը:


–   Կարելի՞ է հուսալ, որ այս նախաձեռնությունը պարբերական բնույթ կստանա:


Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին


–   Միանշանակ: Ես ունեմ իմ յուրահատուկ տեսակետն այն մասին, թե ինչպես պետք է համագործակցեն բժիշկներն ու դեղագործական ընկերությունները: Տարբերակներից առաջինը գիտելիքներ տալու ճանապարհն է: Մենք պետք է հնարավորություն ստեղծենք բժիշկների համար՝ մասակցելու բարձր մակարդակի գիտաժողովներին, միջազգային համագումարներին, տարբեր ուսումնական ծրագրերի և այլն: Մյուս ուղին ամենատարբեր միջոցառումների կազմակերպումն է՝ ոչ թե ընկերության դեղամիջոցները առաջխաղաղացնելու նպատակով կամ տարբեր գովազդներով, այլ փորձելով մաքսիմալ ուշադրություն ցուցաբերել բժիշկների հանդեպ, որպեսզի իրենք գնահատված զգան, չէ՞ որ մենք բոլորս էլ ձգտում ենք դեպի լավը, դեպի գեղեցիկը:

 

Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին


Թե ինչքանով հաջողվեց ընկերությանը առօրյա հոգսերից և աշխատանքային զբաղվածությունից կտրել բժիշկներին, փորձեցինք պարզել հենց նրանցից:

 

Էրեբունի պոլիկլինիկայի սրտաբան Տատյանա Կրամարյովսկայա

«Էրեբունի» պոլիկլինիկայի սրտաբան Տատյանա Կրամարյովսկայա.

«Թեպետ բժիշկներ ենք, բայց երաժշտությանը մոտ ենք կանգնած: Մենք բոլորս էլ սիրում ու գնահատում ենք երաժշտությունը, արվեստը, գրականությունը: Գովելի է հենց վայրի ընտրությունը, հիանալի է երբ հնարավորություն կա այսպիսի միջավայրում վայելել կամերային երաժշտություն: Իհարկե, մենք հաճախ ինքներս ենք այցելում համերգների, ներկայացումների, բայց հաճելի է, երբ դեղագործական ընկերություններն այսպիսի ուշադրություն են ցուցաբերում բժիշկների հանդեպ: Շնորհակալ եմ այդ ուշադրության համար»:

 

«Նոր Արեշ» պոլիկլինիկայի ներզատաբան Կարինե Ասատրյան«Նոր Արեշ» պոլիկլինիկայի ներզատաբան Կարինե Ասատրյան.

«Շատ կցանկանայի, որպեսզի այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ կրեին: Հիանալի երեկո էր: Շատ քիչ է պատահում, երբ կարողանում ես ժամանակ գտնել՝ տրամադրելու այսպիսի երեկոներին, իսկ սա հիանալի առիթ է: Մեծ բավականություն ստացա, շնորհակալ եմ»:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լյուսյա Մխիթարյան. «Կցանկանայի, որ հաճախ կազմակերպվեին այսպիսի միջոցառումները: Ճիշտ է` աշխատանքը խլում է ամբողջ զբաղվածությունը, բայց այսպիսի երեկոների համար անհնար է ժամանակ չտրամադրել: Հնարավորություն էր լիովին կտրվելու առօրյա հոգսերից, աշխատանքային գերլարվածությունից»:

 

«Նոր Արեշ» պոլիկլինիկայի սրտաբան Խանդութ Գևորգյան«Նոր Արեշ» պոլիկլինիկայի սրտաբան Խանդութ Գևորգյան.

«Ցանկացած համերգ օգնում է  մի կողմ դնել աշխատանքային ծանր առօրյան, իսկ դասական համերգը` հատկապես: Վերջերս, ցավոք, շատ քիչ ենք առիթ ունենում շփվելու դասական երաժշտության հետ, այն կարծես թե կամաց-կամաց մեր առօրյայից դուրս է գալիս: Շատ հաճելի էր լսել երաժշտության այսպիսի վարպետների: Տեղն էլ շատ լավ է ընտրված, բայց  կցանկանայի, որ փոքրիկ տեղեկատվություն մատուցվեր ճարտարապետների մասին, ևս մեկ անգամ հիշեինք մեր մեծերին` Թամանյանին, Թորոսյանին, ում շնորհիվ մենք այսօր վայելում ենք այս գեղեցիկ դահլիճը: Ճարտարապետությունը քարացած երաժշտություն է: Մենք այսօր վայելեցինք թե՛ քարացած, թե՛ կենդանի երաժշտություն»:

 

Ռոմանտիկ երաժշտությունը` հոգու դեղամիջոց. «Վիկտորիա Քոնսալթինգը» դասական երաժշտության երեկո նվիրեց հանրապետության բժիշկներին«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի տնօրեն Թամարա Սարգսյան.

«Երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք «Վիկտորիա Քոնսալթինգ»-ի հետ և բավականին մեծամասշտաբ ծրագրեր ենք իրականացնում: Այսօրվա նախձեռնությունն իսկապես տոն է մեզ համար: Անչափ ուրախ ենք և շնորհակալ այս երեկոյի համար: Չնայած աշխատանքային գերծանրաբեռնված օրվան, ես կարողացա կտրվել աշխատանքային առօրյայից, անվերջ  թվացող զբաղվածությունից` վայելելով բարձրաճաշակ երաժշտություն»:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ