Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Նորարար լուծումները ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ

«Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ

Հանրապետության երիտասարդ ստոմատոլոգներն ու ոլորտի փորձառու ներկայացուցիչները մասնագիտական մի շարք կարևոր հարցեր քննարկելու հնարավորություն ունեցան «Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում» ֆորումի ընթացքում: Հանդիպման գլխավոր թեման էր` «Նորարար մոտեցումները ռեկոնստրուկտիվ և էսթետիկ պրոթեզավորման ժամանակ»:

 

Մանրամասների մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց կազմակերպչի՝ «Ստոմատոլոգիական զբոսաշրջություն դեպի Հայաստան» նախագծի (Dental Tourism Armenia) ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի հետ:

–   «Ստոմատոլոգիական զբոսաշրջություն դեպի Հայաստան» նախագծի կազմակերպած հերթական հանդիպումն է այսօր: Նախագիծն արդարացնո՞ւմ է Ձեր սպասելիքները:

–   Այո, նախատեսում ենք նախագծի հիման վրա առաջիկայում ստեղծել նաև հիմնադրամ: Մեր նպատակն է կազմակերպել տարբեր հարթակներ՝ Հայաստանում ստոմատոլոգիայի վերաբերյալ տեղեկատվությունը տարածելու և պացիենտներ ներգրավելու նպատակով: Դրա համար կան տարբեր գործիքներ: Օրինակ՝ «Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում» ֆորումը, որի շրջանակներում մեր թիմի օգնությամբ բարձրացնում ենք Հայաստանում ստոմատոլոգիայի ակտիվությունը: Այսօրվա հանդիպումը ևս այդ ֆորումի մասն է: Շատ շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ հատկապես Երևանի պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիային, այլոց…

 

«Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ «Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ


Ֆորումին մասնակցելու համար Մոսկվայից Հայաստան է ժամանել բժիշկ Արամ Դավիդյանը՝ «Ավրորա» էսթետիկ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի տնօրենը: Նա շատ հեղինակավոր մասնագետ է մեր բնագավառում: Ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրներում. Հայաստանում առաջին անգամ է: Թեման վերաբերում է ատամնային իմպլանտացիային, դրան առնչվող ժամանակակից մեթոդներին, սարքավորումներին՝ ինչպես հասնել բացարձակ գեղագիտական արդյունքի:

 

–   Ո՞րն է հանդիպման առաջնային նպատակը:

–   Մեր հիմնական նպատակն է համախմբել երիտասարդներին. այսօր հավաքված լսարանի մեծ մասը հենց նրանք են: Միջոցառումներին մասնակցությունը հասանելի դարձնելու համար փորձում ենք դրանք կազմակերպել անվճար հիմունքներով, և դոկտոր Դավիդյանն էլ Հայաստանում ելույթ է ունենում առանց հոնորարի, չնայած նրա դասախոսությունները սովորաբար շատ թանկ արժեն:

 

«Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ «Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ


Մենք երիտասարդների մեջ տեսնում ենք այն ներուժը, որը կօգնի Հայաստանում ստոմատոլոգիայի ակտիվացմանը:

 
–   Այսօրվա միջոցառումն ի՞նչ թեմաների է անդրադառնում:

–   Թեման իմպլանտացիան է և դրա նորագույն մեթոդները, էսթետիկ արդյունք ստանալու ճանապարհները: Դոկտոր Դավիդյանն այս ոլորտում բավական մեծ փորձով մասնագետ է. նրանից մասնակիցները կարող են սովորել շատ մանրուքներ՝ դրանք կիրառության մեջ դնելով իրենց պրակտիկայում:

–   Մասնագիտական ուսուցում  է՞լ է նախատեսվում:

–   Դա նախատեսված չէ, քանի որ սա բժշկի առաջին այցն է Հայաստան. և որոշեցինք այս անգամ բավարարվել դահլիճում հանդիպման ֆորմատով:

 

«Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ «Նորարար  լուծումները  ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ


–   Դահլիճի բազմամարդությունից կարելի է ենթադրել,  որ երիտասարդ մասնագետները շահագրգռված են իրենց առաջխաղացմամբ:

–   Այո՛, այդպես է: Բժշկական համալսարանը, Ստոմատոլոգների ասոցիացիան շատ մեծ աշխատանք են կատարում տեսական գիտելիքների ապահովման տեսանկյունից, բայց երիտասարդ մասնագետները պրակտիկ գիտելիքի պակաս ունեն: Նմանատիպ նախաձեռնություններն ուղղված են այդ բացը լրացնելուն: Շնորհակալ ենք Սփյուռքի մեր լավագույն մասնագետներին, ովքեր ընդառաջ են գնում մեր առաջարկներին, գալիս են Հայաստան, կիսվում իրենց փորձով:

 

Մոսկվայում  «Ավրորա» էսթետիկ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի տնօրեն Արամ ԴավիդյանըԴոկտոր Արամ Դավիդյանի ելույթի ողջ ընթացքում դահլիճը բազմամարդ էր և մեծ հետաքրքրությամբ արձագանքում էր նրա հարցադրումներին:

–   Դուք բավական երկար ճանապարհ եք կտրել այսօրվա հանդիպման համար. գոհացնո՞ւմ է:

–   Ես մեծ ուրախությամբ արձագանքեցի Դավիթի և Ստոմատոլոգների ասոցիացիայի հրավերին: Տպավորված եմ այս ուշադրությամբ, հետաքրքրվածությամբ:

–   Հատկապես ինչո՞վ եք կարևորում քննարկվող թեման:

–   Ես փորձեցի կիսվել նոր տեխնոլոգիաների կիրառման իմ փորձով: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին այս երիտասարդ մասնագետներն իրենց պրակտիկայում կսկսեն կիրառել նորագույն տեխնոլոգիաները՝ սեփական փորձով զգալով դրանց կարևորությունը:

 

–   Յուրաքանչյուր ոլորտում կարևոր է «դպրոցի» առկայությունը: Ձեզ համար ո՞րն է եղել այդ դպրոցը:

–   Ես ինքս Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ եմ, և շատ հուզիչ է քսանհինգ տարի անց նորից այստեղ հայտնվելը: Միշտ ասում եմ և կասեմ, որ սա բժշկական լավագույն բուհերից է ամբողջ աշխարհում: Այն գիտելիքները, որ կարելի է ստանալ այստեղ, դժվար է ստանալ որևէ այլ տեղ: Երևանի պետական բժշկական համալսարանն է այդ թիվ մեկ դպրոցն ինձ համար:

 

«Նորարար լուծումները ստոմատոլոգիայում». հանդիպում Մոսկվայում բնակվող հայազգի նշանավոր բժիշկ Արամ Դավիդյանի հետ
–   Կարծում եմ՝ այսօր երիտասարդ մասնագետները կդիմեն Ձեզ համագործակցության  առաջարկներով, ընդառաջ կգնա՞ք:

–   Նման առաջարկները ես միայն մեծ պատիվ կհամարեմ ինձ համար: Միշտ բաց եմ ինձ դիմողների առջև. նրանք ունեն ինձ հետ կապ հաստատելու տվյալները, մեր շփումը կշարունակվի: Հնարավորության սահմաններում օգտակար կլինեմ: Շատ լավ երիտասարդություն է հավաքված:

Մեզ հետ զրույցում հանդիպմանը մասնակցող երիտասարդ ստոմատոլոգները, որոնց մի մասը դեռևս ուսանող է, մեծ ոգևորությամբ խոսեցին ֆորումից քաղած օգուտների, ստացած տեղեկատվության կիրառելիության մասին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dentaltourismarmenia.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ