ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ապացուցողական բժշկության հիմունքներին նվիրված «Երիտասարդ գիտնականների դպրոցը» մեկնարկել է
Հանրապետական գիտաբժշկական գրադարանում շուրջ 30 երիտասարդ բժիշկներ այս օրերին մասնակցում են «Երիտասարդ գիտնականների դպրոց» ծրագրին` «Ապացուցողական բժշկության հիմունքներ» խորագրով:
10-օրյա դպրոցի մեկնարկի առթիվ՝ Մեդ-Պրակտիկը զրուցեց Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի հետ:
– Հանրապետական գիտաբժշկական գրադարանը պարբերաբար հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնություններով, ինչպե՞ս կազմակերպվեց այս դպրոցը:
– Դպրոցն իրականացվում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակում: Անցյալ տարի մրցույթ հայտարարվեց, մենք ներկայացանք մեր ծրագրով, և այն հաղթող ճանաչվեց: «Երիտասարդ գիտնականների դպրոց» է կոչվում ծրագիրը՝ նվիրված ապացուցողական բժշկության հիմունքներին: Այն ենթադրում է դասընթացներ, որոնք կտևեն տասը օր:
– Ինչո՞ւ ընտրեցիք հենց ապացուցողական բժշկությունը:
– Թեման շատ արդիական է, և ունենք հսկայական բաց այդ ուղղությամբ: Բժիշկներից շատերը միայն հասկացությանն են ծանոթ, չունեն անհրաժեշտ տեղեկացվածություն: Մեր գրադարանն արդեն շուրջ 10 տարի հրատարակում է ապացուցողական բժշկությանը նվիրված հանդես: Բացի այդ, վերջին տարիներին մենք նաև դասախոսություններ, տարբեր հանդիպումներ ենք կազմակերպում այս թեմայի շրջանակում: Այդ ամենն առավել համակարգված, ընդգրկուն տարբերակով ներառված է «Երիտասարդ գիտնականների դպրոցի» դասընթացում: Բացի տեսական մասից, լինելու է նաև գործնական հատված, օրինակ՝ ինչպես իրականացնել տեղեկատվության որոնում:
– Ո՞րն է դպրոցի հիմնական նպատակը:
– Առաջին հերթին, իհարկե՛, ապացուցողական բժշկության մասին տեղեկացվածության բարձրացումը: Բացի այդ, սրանով ևս մեր գրադարանն իրականացնում է իր գլխավոր առաքելություններից մեկը՝ տեղեկատվական գրագիտության խթանումը: Մարդիկ չգիտեն ինչպես գտնել ճիշտ տեղեկատվությունը: Իսկ ապացուցողական բժշկության հիմքում հենց տեղեկատվությունն է, արժեքավոր, որակյալ տեղեկատվությունը: Զարգացած երկրներում բժշկությունը վաղուց ընտրել է այս ճանապարհը:
– Ի՞նչ արձագանք է ստացել միջոցառումը:
– Երբ տարածեցինք հայտարարությունը, անմիջապես ստացանք արձագանքներ. ցանկացողները գրանցվեցին: Ուրախ ենք, որ երիտասարդները հետաքրքրված են: Նրանց շարքերում կան նաև ուսանողներ: Սա թե՛ նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն է, թե՛ շփման հարթակ: Ի դեպ, արդեն ունենք Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա, որին անդամագրվելը գուցե հետաքրքրի երիտասարդներին:
Ապացուցողական բժշկության մասին զրուցեցինք բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանի հետ, ում դասախոսությունները լսելու հնարավորություն ունեն «Երիտասարդ գիտնականների դպրոցի» մասնակիցները
– Իսկապե՞ս այդքան արդիական է ապացուցողական բժշկությունը:
– Զարգացած երկրներում ապացուցողական բժշկությունը դարձել է բժշկական գործունեության, կրթության և գիտության նախընտրելի, ամենից շատ կիրառվող ոճը: Այսօր այն ամբողջովին մտել է բժշկական առօրյա:
– Ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում:
– Պասիվ է: Միայն ինչ-որ բժիշկների նախաձեռնությամբ կազմակերպվում են այս թեմայով դասախոսություններ, հանդիպումներ, օրինակներից մեկն էլ այս դպրոցն է: Ամեն ինչ գտնվում է քարոզչական փուլում:
– Դուք ինչպե՞ս եք պատրաստվում նյութը մատուցել այս դպրոցի դասընթացի շրջանակում:
– Դասախոսությունների, սեմինարների, ինտերակտիվ պարապմունքների տեսքով:
– Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների հետաքրքրվածությունը:
– Հայտերն ավելի շատ էին, քան մենք կարող էինք ընդունել: Մյուսների համար նորից կկազմակերպենք դպրոց: Երիտասարդները շահագրգռված են ստանալու այս գիտելիքները: Մենք պետք է ամեն ինչ անենք այսօրվա սերնդի համար. երիտասարդները, լինելով թարմ ուժեր, հույս են ներշնչում:
– Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն երեք գլխավոր հատկանիշները, որոնք առավելություն են տալիս ապացուցողական բժշկությանը:
– Այն բժշկության առանձին ոլորտ չէ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոճ է, մոտեցում: Ապացուցողական բժշկությունն առաջին հերթին ենթադրում է քննադատաբար կարողանալ ընթերցել, հասկանալ և կիրառել գիտաբժշկական գրականությունը: Երկրորդը՝ կարողանալ կիրառել բժշկական պրակտիկայում ամենահավաստի, զտված տեղեկատվությունը: Առողջապահության կազմակերպման գործում, լինի նոր հիվանդանոցի հիմնում կամ բաժանմունքի ստեղծում, բուժման նոր ուղղության ներդրում, թե մեկ այլ բան, պետք է հիմնվել փաստերի, ապացույցների վրա, ոչ թե անհիմն ցանկությունների… Այսինքն՝ գիտական հիմնավորվածությունը պետք է սկզբունք դառնա առողջապահության յուրաքանչյուր կազմակերպչի համար:
|
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը Մեդ-Պրակտիկին մանրամասներ ներկայացրեց ծրագրի, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների դպրոցին» աջակցության մասին:
– Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին և միտված է աջակցելու երիտասարդ գիտնականներին: Չորս հիմնական ուղղություններով է զարգանում ծրագիրը. դրանք են՝ երիտասարդ գիտնականներին գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրում, երկրորդը՝ գիտական դպրոցներին, գիտաժողովներին և նմանատիպ միջոցառումներին աջակցություն, երրորդը՝ մրցանակաբաշխության կազմակերպում ու անցկացում, չորրորդը՝ գիտական դրամաշնորհների տրամադրում: Այս չորս ուղղություններով արդեն երկու տարի ակտիվ գործունեություն է ծավալվում: «Երիտասարդ գիտնականների դպրոցին» ֆինանսական աջակցություն է տրամադրվել, քանի որ մենք կարևորում ենք երիտասարդ գիտնականների գիտական ակտիվությունը, նոր գիտելիքների ձեռքբերման հնարավորություններ ստեղծելը:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն