Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով

Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով

Գարունը բնության զարթոնքն է, նոր կյանքի սկիզբը, իսկ ոմանց համար՝ ալերգիաների:  «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հրավերով՝ շուրջ հարյուր բժիշկների համար ալերգիաների մասին դասախոսությամբ հանդես եկավ «Արաբկիր» բժշկական կենտրոնի Հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

 

Մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի հետ Մեդ Պրակտիկը  զրուցեց «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով անցկացվող դասախոսության, նրանում արծարծվող հիմնական թեմաների մասին:

 

«Արաբկիր» բժշկական կենտրոնի Հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյան–   Արդյո՞ք արդեն սկսված է սեզոնային ալերգիաների ռիսկային շրջանը:

 

–   Այո’: Այս տարի մի քիչ ավելի շուտ սկսվեց այդ սեզոնը, քանի որ եղանակը համեմատաբար շուտ տաքացավ: Սեզոնային ալերգիաները սովորաբար սկսում են գլուխ բարձրացնել ձնհալին զուգընթաց: Մեր երկրի համար այնքան էլ անհանգստացնող չեն ձմեռային ալերգենները: Եվրոպայում շատ տարածված է ծառերի նկատմամբ ալերգիան՝ կեչու, վայրի ընկուզենու… Այդ սեզոնը մի քիչ ավելի շուտ է սկսվում՝ հունվարի վերջին, ծառերի փոշոտմանը զուգահեռ: Մեզ մոտ ալերգիայի սեզոնի բացումը համընկնում է բորբոսասնկերի ակտիվացման հետ: Հիմնականում հողում և բույսերի վրա բնակվող այդ սնկերի սպորների քանակն անմիջապես աճում է մթնոլորտում, և նրանց նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց գանգատները սկսվում են: Տարածված է նաև խոտերի, ծաղկափոշու նկատմամբ ալերգիան, որն ակտիվանում է հատկապես ապրիլի վերջին, մայիսին: Սեզոնը շարունակվում է գրեթե մինչև նոյեմբեր՝ մինչև նոր ձյունը:

 

–   Գործնականում արդեն զգո՞ւմ եք ակտիվացում, շատացե՞լ է սեզոնային ալերգիայի խնդրով Ձեզ դիմողների թիվը:

 

–   Վերջին մեկ ամսում դիմած հիվանդների մոտ հիմնականում հենց բորբոսասնկերից է ալերգիա ախտորոշվել: 

 

–   Սեռային, տարիքային ի՞նչ տարբերություններ կան, որոնք են թիրախային խմբերը:

 

–   Սեռային ապացուցված տարբերություններ չկան: Ինչ վերաբերում է տարիքին, հիմնականում դպրոցահասակ երեխաների մոտ է սկսվում. հազվադեպ է լինում, որ երկու տարեկանից փոքր երեխան ունենա սեզոնային ալերգիա:

 

«Արաբկիր» բժշկական կենտրոնի Հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյան Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով

 

–   Սեզոնային ալերգիաների աճի տենդենցներն ինչպիսի՞ն են վերջին շրջանում:

 

–   Վերջին տվյալներով՝ եվրոպական զարգացած երկրներում ալերգիայի տարածվածությունը շատ բարձր է: Որոշ երկրներում սեզոնային ալերգիա ունի բնակչության շուրջ 20 տոկոսը: Հայաստանում տվյալները մի փոքր այլ են: Ըստ դիմելիության՝ բնակչության մոտ 5-6 տոկոսն ունի սեզոնային ալերգիա, սակայն երբ առանձին խմբերում են հետազոտություններ իրականացվում՝ ոչ թե ամբողջ  բնակչության մակարդակով, ավելի բարձր ցուցանիշներ են ի հայտ գալիս՝ 10-12 տոկոս:

 

Տվյալները ցույց են տալիս, որ զարգացած երկրներում ալերգիկ հիվանդությունների աճը դանդաղել է, իսկ զարգացող երկրներում շարունակվում է աճել աննախադեպ տեմպերով: Եթե, օրինակ, Բրիտանիայում տասը տարի առաջ տարածվածությունը գնահատվում էր 20 տոկոս, ապա այսօր էլ գրեթե նույն ցուցանիշն է՝ բարձր, բայց կայուն:

 

Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով  

 

–   Ինչպիսի՞ն է կանխարգելումը սեզոնային ալերգիաների դեպքում: Շատերն են այս շրջանում տագնապի մեջ, որ ահա կսկսվի անցանկալի վիճակը…

 

–   Եթե խոսքը երկրորդային կանխարգելման մասին է, այսինքն՝ այն մարդկանց մասին, ովքեր արդեն գիտեն, որ ունեն սեզոնային ալերգիա, ապա պետք է պարզապես ժամանակին դիմեն բժշկին, պարզեն իրենց ալերգենը և սեզոնի ընթացքում ստանան համապատասխան բուժում: Եթե բժիշկը կայացնի  որոշում, որ նրանք կարիք ունեն սպեցիֆիկ իմունոթերապիայի, այսինքն՝ վերջնական բուժման, ապա բուժման այդ տարբերակը կընդունեն նաև սեզոնից դուրս: Իսկ մարդիկ, ովքեր ալերգիա չունեն, այլ պարզապես վախենում են, մեծ տարիքում նախապես որևէ բուժման խնդիր չունեն, որովհետև չկան ապացուցված եղանակներ, որոնք կարող են կանխարգելել ալերգիայի առաջացումը:    

 

–   Արագ տեմպերով աճող և զարգացող հիվանդությունը բժիշկներից պահանջում է մշտապես թարմ, նորացվող գիտելիքներ: Դուք հաճա՞խ եք հանդես գալիս նման դասախոսություններով:

 

–   Դասախոսություններով հանդես գալու նման առաջարկներ հաճախ են լինում: Ես սկզբունքորեն դեմ եմ գովազդային դասախոսություններին, որոնք կարող են ունենալ բոլորովին հակառակ ազդեցություն: Իմ հիմնական նպատակը, եթե համաձայնում եմ դասախոսությամբ հանդես գալ, ժամանակակից գրականությանը համապատասխանող տվյալների տրամադրումն է, նոր գիտելիքներ փոխանցելը լսարանին:

 

«Գեդեոն Ռիխտեր» ընկերության մենեջեր Լուսինե ԲլուրցյանՕրվա թեմայի մասին զրուցեցինք նաև «Գեդեոն Ռիխտեր» ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:

 

–   Ալերգիան, լինելով արագ տեմպերով զարգացող հիվանդություն, մշտական զգոնություն, թարմ գիտելիքներ է պահանջում: Դրա՞ն է միտված այսօրվա հանդիպումը:

 

–   Մենք աշխատում ենք դեղամիջոցների մասին տեղեկատվություն հասցնել առաջին հերթին բժիշկներին, որովհետև հենց նրանց են դիմում այս խնդիրն ունեցող մարդիկ: Ուրախալի է այն փաստը, որ դեղամիջոցներից մեկը՝ «Լորդեստին»-ը, որն այսօր ներկայացվում է, կարելի է առանց դեղատոմսի ձեռք բերել: Շատ դեպքերում, երբ մարդը գիտի, որ ինքը տառապում է ալեգիայով, ինքնուրույն գնում է դեղատուն և դեղամիջոց փնտրում: Այսօր խոսելու  ենք նաև բրոնխիալ ասթմայի թեմայի շուրջ՝ փոքրերի և մեծերի մոտ: Այն մեծամասամբ ալերգիկ ֆոնով ընթացող հիվանդություն է և պահանջում է մի քանի դեղամիջոցներով համակցված բուժում, իսկ դրանցից մեկը՝ «Սինգլոն»-ը , «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության դեղամիջոցներից է: 

 

Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով Կոնֆերանս «Շնչուղիների ատոպիկ հիվանդություններով հիվանդների վարման նոր մոտեցումները» խորագրով «Գեդեոն Ռիխտեր» ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան

 

–   Ինչպե՞ս եք գնահատում նման հանդիպումերի արդյունավետությունը:

 

–   Բժիշկները շատ հետաքրքրված են նման դասախոսություններով: Այսօր անդրադառնում ենք հիվանդության բոլոր կողմերին, բուժման ժամանակակից մոտեցումներին: Ներկայացվում են թարմ տվյալներ՝ ըստ վերջին ուղեցույցների: Թարմ գիտելիքներ, նոր դեղամիջոցներ, որոնք կարող են հաջողությամբ կիրառել մեր բժիշկները: 

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ