Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Ալերգիաներն ու զարկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին

Ալերգիաներն ու զարկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին

Գեդեոն Ռիխտեր ընկերությունը սեմինարների շարք է մեկնարկում, որի նպատակը ո՛չ միայն Երևանի, այլև մարզերի բժիշկներին առողջապահական ամենատարբեր խնդիրների վարման և բուժման առանձնահատկությւններին ծանոթացնելն է:

 

Գյումրիում տեղի ունեցած սեմինարը երկու ուղղվածություն ուներ՝ զարկերակային գերճնշում և ալերգիա: Հատկապես տվյալ սեզոնին գլուխ բարձրացնող այս խնդիրները կարիք ունեն ճիշտ մեկնաբանման: Սեմինարի ընթացքում զեկույցներ կարդացին Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը և Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանը:

 

Սեմինարի կազմակերպչական առանձնահատկությունները մեզ հետ զրույցում ներկայացրեց «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյանը:

 

–   Լուսինե, «Գեդեոն Ռիխտերը», հավատարիմ մնալով իր ավանդույթներին, այս անգամ ևս ահազանգում է ալերգիայի և զարկերակային գերճնշման «պայմանական» սեզոնի մասին: Միայն թե սեմինարի ձևաչափը կարծես փոխվել է...

 

–   Այո, այն ավելի մասշտաբային է դարձել: Նպատակ ունենք բժիշկների շատ մեծ շրջանակ ներգրավել, որպեսզի տեղեկատվական հոսքից դուրս չմնան նաև մարզերի բժիշկները: Մեր  գերխնդիրը ոչ թե ևս մեկ անգամ մեր դեղամիջոցների մասին հիշեցնելն է, այլ բժիշկների պրակտիկ գործունեությանը նպաստող սեմինարների կազմակերպումը, նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Իսկ սեմինարի ընթացքում ոչ թե նշվում են դեղերի անունները, այլ՝ դեղամիջոցների խմբերը: Զեկույցները սովորաբար ներկայացվում են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Հիվանդությունը քննարկում և համատեղ վերլուծության ենք ենթարկում բոլոր տեսանկյուններից՝ հաշվի առնելով հիվանդության ավանդական և նորագույն ընկալումները: Սեմինարների ընթացքում ներկայացվում են նաև քննարկվող հիվանդության շուրջ ամերիկյան, անգլիական ուղեցույցները, ինչն ուղղորդում է բժշկին իր աշխատանքային պրակտիկայում:  

 

Ալերգիաներն ու զարեկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին Ալերգիաներն ու զարեկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին Ալերգիաներն ու զարեկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին

 

–   Ի̉նչ դեր են զբաղեցնում սրտաբանությունը և ալերգոլոգիան «Գեդեոն Ռիխտերի» գործունեության մեջ:

 

–   Շատ մեծ է Գեդեոն Ռիխտեր ընկերության կարդիոփաթեթը: Մեկ հիվանդության ժամանակ կարող են առաջարկվել տարբեր դեղեր և բժիշկը կարող է հանգիստ նշանակել դրանք միասին: Ալերգոլոգիայի փաթեթը վերջերս է ստեղծվել, ավելի ստույգ՝ այն միքսված փաթեթ է, այստեղ կան նաև իմունիտետի պահպանմանն ու բարձրացմանը նպաստող և հակաասթմատիկ դեղեր:

 

Զարկերակային գերճնշման խնդիրների մասին զրուցեցինք սրտաբան Հովհաննես Կժդրյանի հետ:

 

–   Մենք մեկ այլ հարցազրույցում շոշափել ենք թեմային հարող խնդիրների, գործող ուղեցույցների մասին, չենք անդրադարձել մի թեմայի՝ մեզ մոտ գերճնշման դրսևորման առանձնահատկությունները, հաշվի առնելով ծովի մակարդակից ամենատարբեր մակարդակների վրա գտնվելը՝ լեռնային վայրերում և հարթավայրերում:

 

–   Միանշանակ բարձր լեռնային տեղանքը զարկերակային գերճնշման համար նպաստավոր գործոն է: Սակայն ասել, որ դա պայման է մեկ այլ բուժման մեթոդ կիրառելու, սխալ է: Ապացուցողական տվյալներն  ընդգրկում են տարբեր երկրներ` լեռնային, հարթավայրային և այլն: Ուղեցույցները ստեղծվել են` հաշվի առնելով տարբեր երկրների տարածաշրջանային առանձնահատկություներ:

 

–   Ի՞նչ խորհուրդ կտաք գերճնշում ունեցող հիվանդներին, ովքեր բարձրադիր վայրերից տեղափոխվում են ցածրադիր և հակառակը: 

 

–   Բարձրադիրից ցածրադիր, թե հակառակը` միևնույն է, խնդիրը մեկն է` զարկերակային գերճնշում: Պարզապես անհրաժեշտ է միշտ հսկողության տակ պահել ճնշումը, կառավարել այն: Ճնշումը կարող են չափել և՛ պոլիկլինիկայում, և՛ հիվանդանոցում, սակայն հիվանդը պետք է այդ հնարավորությունն ունենա միշտ և ամենուր: Դրա համար խորհուրդ կտամ կիրառել ճնշման չափման կիսաավտոմատ սարքերը, որոնց կիրառումը շատ պրակտիկ է և նպատակահարմար:  Ճնշման անընդհատ հսկողությունը կնպաստի, որպեսզի հիվանդները ճիշտ ժամանակին դիմեն բժշկին` անգամ յուրաքանչյուր մեծ տատանման դեպքում: Ամենապրակտիկ խորհուրդը , որ կարող եմ տալ. տանը պահեք ճնշման չափիչ սարքն ու անընդհատ կապի մեջ եղեք ձեր բժշկի հետ:

 

Ալերգիաներն ու զարեկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին Ալերգիաներն ու զարեկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին Ալերգիաներն ու զարեկերակային գերճնշումը գլուխ են բարձրացրել. «Գեդեոն Ռիխտեր»-ի թեմատիկ սեմինարը՝ նվիրված սեզոնի հրատապ խնդիրներին

 

Մեր հաջորդ զրուցակիցը սեմինարի բանախոս մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն է:

 

–   Որո̉նք են ալերգիկ բնույթի հիվանդությունների դրսևորման առանձնահատկությունները Հայաստանում: 

 

–   Եթե սեզոնային ալերգիաների մասին խոսենք, վերջերս մի հետազոտություն է կատարվել, որտեղ պարզվել է, թե  որոնք են Հայաստանում  ամենատարածվածները և արդյունքները համեմատվել են եվրոպական 14 երկրների հետ: Հիմնական տարբերությունն այն է, որ մեզ մոտ ավելի տարածված է խոտերի հանդեպ ալերգիաները, ի տարբերություն եվրոպայի, որտեղ սեզոնային ալերգիաներից տարածված է ձմեռային ծառերի նկատմամբ ալերգիաները: Հայաստանում դրանք շատ քիչ են, գրեթե չկան: Ծառերից մեզ մոտ տարածված է սոճու հանդեպ ալերգիան:

 

–   Ո̉ր ալերգիաներն են ավելի հաճախ հանդիպում և որո̉նք են առավել վտանգավոր:

 

–   Հիմնականում սեզոնային ռինիտներն են, գլուխ է բարձրացնում ասթման: Վիրուսային հիվանդություններն այս շրջանում ուղեկցվում են եղնջացանով: Վտանգավոր ալերգիկ ռեակցիաները անաֆիլակսիաներն են, որոնք սովորաբար առաջանում են միջատների խայթոցներից և կարող են վատ ելքով ավարտվել:  Այս տեսակի ալերգիկ ռեակցիաների տարածվածությունը հետզհետե մեծանում է: Իհարկե, ընդհանուր ալերգիկ ռեակցիաների մեջ նրանք քիչ են հանդիպում, բայց քանի որ մահվան ցուցանիշը բարձր է, կարևորվում է հատուկ ինքնաներարկիչների առկայությունը: Ներկայումս մենք այդ հնարավորությունը չունենք, քանի որ դրանք դեռևս չեն ներկրվում: Այս ալերգիկ ռեակցիան դրսևորվում է 15-30 րոպեի ընթացքում: Միջատի խայթելուց անմիջապես հետո, երբ ի հայտ է գալիս ալերգիկ ռեակցիա, անհրաժեշտ է կատարել համապատասխան ներարկումը, որպեսզի հաջողվի փրկել հիվանդի կյանքը: Այնպես որ՝ ինքնաներարկիչն այս մարդկանց համար կենսական նշանակություն ունի: 

 

–   Վերջին ժամանակներս շատ է խոսվում սննդային ալերգիաների մասին..

 

–   Իրականում սննդային ալերգիաների դերը գերագնահատվում է: Սննդային ալերգիաներն ավելի հաճախ առաջանում են վաղ մանկական տարիքում՝ մինչև 3 տարեկանը, իսկ ալերգենները հիմնականում կովի կաթը, հավի ձուն և ցորենի ալյուրն են: Ճիշտ է, սննդային ալերգիաների ավելի լայն տարածման միտում կա, սակայն դրան հաճախ նպաստում ենք ինքներս: Նպաստող գործոններից են անհարկի սննդակարգերը: Օրինակ, Անգլիայում սովորաբար երեխաներին ընկուզեղեն չեն տալիս մինչև որոշակի տարիք: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ դա սննդային ալերգիայի առաջացմանը  նպաստող գործոն է դարձել: Բարեբախտաբար, մանկական տարիքում դրսևորված սննդային ալերգիաները բարորակ ընթացք են ունենում և 70% դեպքերում հնարավոր է լինում հաղթահարել դրանք: Եթե ալերգիան չի հաղթահարվում, նշանակվում է հատուկ սննդակարգ:  Ի դեպ, ալերգիայի առկայությունը չի ճշգրտվում արյան հետազոտության արդյունքում, այն հնարավոր է հաստատել միայն պրովոկացիոն թեստի միջոցով: Ուզում եմ ծնողներին հորդորել ավելի հետևողական լինել բժիշկների նշանակումներին, որովհետև հաճախ ծնողի համար ոչ կարևոր թվացող մի մանրուքը կարող է կենսական նշանակություն ունենալ երեխայի համար: Խուսափեք անհարկի սննդակարգերից, հարևանների, ծանոթների խորհրդով երեխայի սննդակարգը մի փոխեք: 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ