ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարին նվիրված Ստեփանակերտում գիտաժողով է անցկացվել (տեսանյութ)
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր գիտաժողով՝ սիրտ-անոթային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի.. միջոցների կապակցությամբ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, գիտաժողովին հրավիրվել էին ՀՀ ԱՆ առողջության ազգային ինստիտուտի ռեկտոր, գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, «Servie» ֆրանսիական դեղագործական ընկերության ներկայացուցիչներ:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը բացման խոսքում նախ կարևորեց նման գիտաժողովների դերն ու նշանակությունը սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարում, ընդգծեց բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության միջոցով այդ հիվանդությունների կանխարգելման անհրաժեշտության մասին: Նախարարը ընդգծեց, որ սիրտ–անոթային հիվանդությունների դեպքում՝ շատ կարևոր է ժամանակակից արդյունավետ միջոցների ու մեթոդների տիրապետումը և բնակչության որակյալ առողջապահական սպասարկումը:
Այնուհետև ներկայացվեց Արցախում արյան շրջանառության խանգարմամբ հիվանդների վիճակագրական տվյալներ, ըստ, որի վերջին տարիների ընթացքում հանրապետությունում էականորեն ավելացել են մահացության դեպքերը՝ սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով:
ԼՂՀ ԱՆ բժշկական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգող Կարինե Արշակյանի զեկուցմամբ ներկայացվեց ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածության հիմնախնդիրները Ստեփանակերտ քաղաքի բնակչության շրջանում: Նրա խոսքով, 20-րդ դարի երկրորդ կեսին տեղի են ունեցել մահացության հիմնական պատճառների սկզբունքային փոփոխություններ: Առաջին գիծ են դուրս եկել քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, մասնավորապես սիրտ-անոթային հիվանդություններն ու շաքարային դիաբետը: ՀՀ ԱՆ տվյալների համաձայն բնակչության մահացության ավելի քան 50% դեպքերի հիմքում ընկած են սիրտ-անոթային հիվանդությունները:
ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը ևս կարևորեց Արցախում սիրտ անոթային հիվանդությունների կապակցությամբ անցկացվող գիտաժողովի անցկացումը: Սրտաբանի խոսքով, իրենք առաջին անգամ հետազոտությունների միջոցով համապարփակ սիրտ անոթային հիվանդությունների ռիսկի գործոնների մասին պատկերացում են կազմել, որը կնպաստի այդ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարելուն:
Այուհետև տեղի ունեցավ քննարկում մասնակիցների հետ, մասնավորապես մասնագիտական հարցեր հնչեցին ներկա բժիշկների կողմից:
Վերջում «Servie» դեղագործական ընկերության ներկայացուցիչները տեղեկություններ հաղորդեցին հիմնականում սիրտ անոթային հիվանդությունների բուժման ուղղությամբ մասնագիտացող ընկերության իրական գործունեության և դեղորայքային նորամուծությունների վերաբերյալ:
Տեսանյութը՝ kentron.tv
09.05.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







