Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները. Արմեն Չարչյան

Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները. Արմեն Չարչյան

Մայիսի 22-25-ը Երևանում ընթանում է վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը: Համագումարի շրջանակներում վնասվածքաբանության և օրթպեդիայի  խնդիրների մասին զրուցեցինք Երևանի պետական բժշկական համալսարանի  վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ:


–   Պարոն Չարչյան, ի՞նչ կարևորութուն ունեն այսպիսի համագումարները նախևառաջ ոլորտի զարգացման ու մասնագիտացված բժիշկների համար:


–   Նմանատիպ համագումարները խիստ անհրաժեշտ են: Յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ մենք  հավաքվում ենք` ամփոփելու մեր ձեռքբերումները, հնարավոր բաղթողումները և առաջիկա 4 տարիների անելիքները: Ելնելով ստեղծված իրադրությունից` առաջարկում ենք զարգացման  հեռանկարներն ու ուղիները:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմեն Չարչյան–   Արդեն 6-րդ համագումարն է: Եթե խոսենք պատմությունից և համեմատենք նախորդ համագումարների հետ, ապա ի՞նչ առաջընթաց կամ ի՞նչ տարբերություններ կան:


–   15 տարի առաջ նմանատիպ համագումարների նպատակը տեղեկատվությամբ կիսվելն էր: Ներկայումս կա համացանց, որտեղ կարող ենք ցանկացած մասնագետի ցանկացած եզրակացություն  և ցանկացած տեղեկատվություն ձեռք բերել: Սակայն դա «սառը» տեղեկատվություն է: Մենք կարդում ենք, բայց լիարժեք չենք հասկանում, թե ինչ է թաքնված տողատակերում, ինչ դժվարությունների միջով է անցել հեղինակը նախքան այդ եզրակացություններին գալը: Համագումարի ժամանակ տեղեկատվությունը ստանում ենք շատ հաճախ հենց աղբյուրից, քննարկում, լսում մյուսների կարծիքն այդ խնդրի շուրջ, տեսնում նրանց փորձը նման իրադրություններում: Եվ այս հանդիպումներում, կլոր սեղանների  քննարկումներում են ծնվում նոր գաղափարներ, որոնք պետք է կյանքի կոչել:


–   Որո՞նք են հրատապ խնդիրներն այս ոլորտում:


–   Չէի ասի, որ շատ հրատապ խնդիրներ կան: Հրատապ էին խնդիրները երկրաշարժից հետո, պատերազմի ժամանակ:  Կա պլանավորված զարգացման անհրաժեշտություն:

 

 

Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան


–   Իսկ ի՞նչն է խոչընդոտում վնասվածքաբանության, օրթոպեդիայի զարգացմանը  մեր երկրում:


–   Ցանկացած ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են ֆինանսներ:  Այս ոլորտը ևս ներդրումների կարիք ունի: Երկրորդ խնդիրը մասնագիտական որակավորման բացակայությունն է: Առողջապահության նախարարությունը վերջին տարիների ընթացքում բժիշկների, ինչպես նաև հիվանդանոցների որակավորման, լիցենզավորման հարցում այնքան էլ  ակտիվ չի աշխատում: Խոչընդոտ է նաև մասնագիտական արձանագրությունների բացակայությունը, ինչը պետք է օգներ բժշկին արագ կողմնորոշվելու այս կամ այն բարդ իրադրությունում: Խոչընդոտը նաև բժշկի իրավական պաշտպանվածության բացակայությունն է:


–   Վերջինիս մասին անընդհատ նշվում է: Ո՞րն է այստեղ խնդիրը:


–   Մենք գիտենք, որ յուրաքանչյուր հիվանդ կարող է ընտրել բժշկին: Շատ լավ, իսկ բժիշկն ունի՞ այդ իրավունքը: Գոյություն ունի բժշկական ինտուիցիա հասկացություն: Ես ինտուիտիվ կարող եմ  զգալ, որ այդ մարդու հետ չեմ կարող աշխատել  կամ աշխատելիս չեմ ստանալու այն արդյունքը, որը պետք է ստացվի:  Ես դա չեմ կարողանա հիմնավորել, և, բնականաբար, դառնում եմ անպաշտպան: Ես իրավունք չունեմ հրաժարվելու հիվանդից: Բարձրակարգ վիրաբույժ լինելու համար անհրաժեշտ է տքնաջան աշխատանք և մասնագիտական երկար ճանապարհ: Այդ ամենը տևում է մոտավորապես 30 տարի: Բայց այդքանից հետո էլ մենք  ապահովագրված չենք ո՛չ սխալներից, ո՛չ բացթողումներից: Բավական է բժշկի մեկ բացթողում, և այլևս ոչ-ոք հաշվի չի առնի, թե քանի կյանք է փրկել տվյալ բժիշկը: Նրան հեշտությամբ  կարող են զրկել որակավորումից:

 

Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Նարիմանյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Մինասյան


–   Պարոն Չարչյան, մեր մասնագետների մրցունակության մասին անընդհատ շեշտվում է, բայց ոլորտի ամենանկատելի խնդիրը մնում է տեխնիկական հագեցվածությունը: Կարողանո՞ւմ ենք մենք լավ մասնագետների շնորհիվ ինչ-որ տեղ բալանսի բերել տեխնիկական անհամապատասխանությունը: Եվ ի՞նչ խնդիրներ ունեն այսօր մեր մասնագետները:


–   Այո, կարողանում ենք բալանսի բերել՝ շնորհիվ մասնագետի իմպրովիզացիոն մտածելակերպի, իրավիճակից դուրս գալու ունակության, բայց դա ապագայի զարգացման ուղին չէ: Մեր մասնագետները չունեն վերապատրաստման, բայց ունեն որակավորման խնդիր: Չէ՞ որ Արտաշատում կամ, օրինակ, Գորիսում աշխատող բժիշկները նույն որակավորումը չունեն, ինչ որ Օրթոպեդիայի կենտրոնում աշխատող բժիշկը: Նրանք պետք է մասնագիտական իրավունք չունենան կատարելու մասնագիտական որոշակի միջամտություններ, որոնք ամենաբարդն են համարվում: Այսօրվա վնասվածքաբանության, օրթոպեդիայի մասնագիտական հիմնական  ծանրաբեռնվածությունը իրենց ուսերին կրում են ընդհանուր մասնագետների 15-20%-ը: Ինչքան էլ այդ 15%-ը լավը լինեն, պետք է ձգտել, որպեսզի մյուս մասն էլ լավը լինի` անկախ նրանից, թե որտեղ կամ ինչ պայմաններում է աշխատում:

 

Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները


–   Խոսեցինք խնդիրներից, իսկ ի՞նչ ձեռքբերումներ կամ ի՞նչ առաջընթաց ենք ունեցել այս տարիներին վնասվածքաբանության, օրթպեդիայի ոլորտում:


–   Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մասնագիտական առումով մենք հավասար ենք միջին արևմտյան և միջին ամերիկյան մակարդակին: Մեր ծառայությունները, եթե չասեմ հավասար, ապա գոնե չեն զիջում արևմտաեվրոպական երկրներում տրվող ծառայությունների  մակարդակին: Ձեռքբերում է նաև այն, որ մենք հաջողությամբ ներդնում ենք այն բոլոր նորություններն ու գիտական ձեռքբերումները, որոնք առաջարկվում են արտասահմանում: Վերջին  քսանամյակում լավագույն օրինակներից են  արհեստական հոդերի տեղադրումը, պրոթեզավորումը, մինի ինվազիվ վիրահատությունները, ընդ որում, ոչ միայն ծնկահոդի, այլև կոնքազդրային հոդի, ուսահոդի: Այն, ինչը 15 տարի առաջ մեզ համար երազ էր թվում, այսօր իրականություն է: Կարևոր ձեռքբերումներից մեկը կոտրվածքների դեպքում վիրահատական այնպիսի տեխնիկայի կիրառումն է, որը թույլ է տալիս  վիրահատության հաջորդ օրը կամ գոնե հաջորդ շաբաթվա ընթացքում հիվանդին ոտքի կանգնեցնել: 

 

Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները Վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաչագան Այվազյան Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը. հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի խնդիրներն ու ձեռքբերումները



–   Պարոն Չարչյան, մեզ մոտ վնասվածքաբանությունը, օրթոպեդիան զարգացած են ավելի շատ գիտությա՞ն, թե՞ պրակտիկայի ուղղությամբ:


–   Վերջին տասնամյակներում գիտությունը փոխեց իր վեկտորները: Եթե մինչև հիմա գիտությունը պետականորեն ֆինանսավորվող ճյուղ էր, հիմա գիտության պատվիրատուները խոշոր կազմակերպություններն են: Խոսքն այստեղ կիրառական գիտության մասին է: Բնականաբար, ֆունդամենտալ գիտությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պետության մենաշնորհն է: Ֆունդամենտալն այն գիտությունն է, երբ, օրինակ, բջջի  մանրաթել են հայտնաբերում:  Ֆունդամենտալ գիտության մեջ արդյունքը մենք տեսնում ենք շատ տարիներ հետո կամ, առհասարակ, նյութական արդյունք՝ որպես այդպիսին, չենք տեսնում: Մեզ մոտ զարգացած է կիրառական գիտությունը: Հայաստանում կա բավականաչափ զարգացած գիտություն, բայց այն հիմնականում իրավիճակային գիտություն է, գիտություն, որը զարգանում է ստեղծված իրավիճակը լուծելու համար: Եթե կոնկրետ պատասխանեմ Ձեր հարցին` ապա վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան մեր երկրում ավելի շատ զարգացած են պրակտիկ առումով:


Համագումարին ներկա դեղագործական ընկերություններից  զրուցեցինք «Շտադա» գերմանական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ Լիլիթ Տոնոյանի հետ:


«Շտադա» գերմանական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ Լիլիթ Տոնոյան–   Ո՞րն է «Շտադա» ընկերության և վնասվածքաբան-օրթոպեդների համագործակցության եզրը:


–   Մեծ ուրախությամբ հովանավորում ենք այս մասշտաբային իրադարձությունը` վնասվածքաբան- օրթոպեդների VI միջազգային համագումարը: Վնասվածքաբաններն արդեն երկար ժամանակ է համագործակցում են մեր ընկերության հետ` լայնորեն նշանակելով  «Խոնդրոկսիդ» դեղամիջոցը օստեոարթրոզի և օստեոխոնդրոզի  բուժման նպատակով:


–   Ի՞նչ նորություն է ներկայացնում «Շտադան» այս ոլորտում:


Այս տարի մենք ներկայացնում ենք նոր դեղամիջոց` «Տրանեկսամ», որն ուղղված է  վիրահատություններից առաջ և հետո հնարավոր  արյունահոսության կանխարգելմանն ու  նվազեցմանը: Չնայած ժամանակակից բժշկության տեխնոլոգիաների զարգացմանը, էքստրեմալ վիրաբուժության մեջ արյունահոսությունը շարունակում է մնալ մահվան ելքով դեպքերի մեծամասնության պատճառ: Տևական արյունահոսությամբ պացիենտների 1/3-ը դիմում է՝ արդեն ունենալով  հեմոստատիկ խանգարումներ, ինչի պատճառով նշանակալիորեն մեծանում է  բարդությունների և մահվան ելքերի հավանականությունը: 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ