Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք. Հայաստանում էր դոկտոր Ռասուել Ուինդսորը

Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք. Հայաստանում էր դոկտոր Ռասուել Ուինդսորը

Վնասվածքաբանների-օրթպեդների VI համագումարի շրջանակում Հայաստանում էր Զալցբուրգի բժշկական ծրագրերի շրջանակում վնասվածքաբանության և օրթոպեիդայի սեմինարների կուրսի ղեկավար դոկտոր Ռասուել Ուինդսորը:


Զալցբուրգի բժշկական ծրագրերի, այդ ծրագրերին հայ բժիշկների մասնակցության և թեմային հարող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանում Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող Բելլա Գրիգորյանի հետ:

 

Հայաստանում Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող Բելլա Գրիգորյան

–   Տիկին Գրիգորյան, ի՞նչ է իրենից ենթադրում Զալցբուրգի բժշկական ծրագիրը, ինչպիսի՞ն է Հայաստանի մասնակցությունը ծրագրին: 


–   Զալցբուրգի բժշկական ծրագիրը Հայաստանում գործում է 1996 թվականից: Մենք ունեցել ենք 800-ից ավելի մասնակից՝ տարբեր մասնագիտություններով: Զալցբուրգի ծրագիրը ենթադրում է 7-օրյա դասախոսություններ ԱՄՆ-ի լավագույն բժշկական կենտրոնների մասնագետների կողմից: Դասախոսությունների մասնակիցները հիմնականում արևելյան եվրոպայից և հետսովետական երկրներից են: Առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 8-ը մասնակիցներն անընդհատ դասախոսություններ են լսում և տարբեր կլինիկական դեպքեր քննարկում: Կա ծրագրի 2-րդ աստիճանը` observership, երբ մասնակիցը 1-3 ամիս Ավստրիայի հիվանդանոցում աշխատում է տեղի բժիշկների հետ: Մենք ունենք շուրջ 200 մասնակից, ովքեր ունեցել են այդ պրակտիկան, ստացել ամենաանհրաժեշտ փորձն ու գիտելիքները հենց հիվանդանոցում՝ հիվանդի հետ աշխատելիս:

 

–   Ի՞նչ ձեռքբերումներ, հնարավորություններ է տալիս ծրագիրը մասնակցին:


–   Հնարավորություն է տալիս ստանալու նոր գիտելիքներ, ստեղծել հրաշալի կապեր Միացյալ նահանգների և Եվրոպայի բժիշկների հետ, օնլայն մուտք ունենալ տարբեր սեմինարների, զգալ ամբողջ աշխարհի բժիշկների մեծ ընտանիքի անդամ:

 

Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք

 

–   Մանրամասնեք, խնդրե՛մ, ծրագրի տեխնիկական մասի մասին: Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին և արդյո՞ք վճարովի է ծրագիրը:


–   Մասնակիցների համար ծրագիրն ամբողջովին անվճար է, ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է AAF ավստրիական ընկերությունը: Ցանկացած բժիշկ, ով ավարտել է բարձրագույն բժշկական հաստատությունը և ունի բժշկի մասնագիտական դիպլոմ (բուժական գործ), կարող է դիմել ծրագրին: Միակ նախապայմանը անգլերենի լավ իմացությունն է, քանի որ մասնակիցները պարտադիր հանձնում են անգլերեն քննություն: Դիմում են ամենապարզ ճանապարհով` համացանցով: Պետք է պարզապես լրացնել դիմումը և մասնակցել անգլերենի իմացությունը ստուգող քննությանը, որն անց է կացնում անկախ մասնագետն ԱՄՆ-ից: Ստացված արդյունքներն ուղարկում ենք Ավստրիա, որտեղ տեղի մասնագետներն ընտրում են, թե ովքեր կմասնակցեն Զալցբուրգի սեմինարներին:

 

Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք Հայաստանում Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող Բելլա Գրիգորյան Հայաստանում Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող Բելլա Գրիգորյան

 

Զալցբուրգի բժշկական ծրագրի մասին ավելի մանրամասն զրուցեցինք Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 1998թ. վնասվածքաբանության և օրթոպեդիայի զալցբուրգյան սեմինարների շրջանավարտ Գևորգ Յաղջյանի հետ:


Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար Գևորգ Յաղջյան–   Պարոն Յաղջյան, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Զալցբուրգյան բժշկական ծրագրերին, դրա ապացույցն է նաև դոկտոր Ուինդսորի մասնակցությունն այս համագումարին…


–   Այո՛, օգտվելով առիթից` Հայաստան ենք հրավիրել Զալցբուրգի բժշկական ծրագրերում ներառված  վնասվածքաբանության և օրթոպեիդայի սեմինարների կուրսի ղեկավար դոկտոր Ուինդսորին և հանդիպում կազմակերպել այն 30 մասնագետների հետ, ովքեր մասնակցել են, մասնավորապես, վնասվածքաբանության և օրթոպեիդայի սեմինարներին: Սեմինարներին մասնակից-շրջանավարտները հանդիպման ընթացքում կիսվեցին իրենց հաջողությունների, մասնագիտական  մակարդակի այն վերելքների մասին, ինչին հասել էին վերապատրաստումներից ի վեր: Դոկտոր Ուինդսորը, Զալցբուրգի բժշկական ծրագրերում իր կարևոր ներդրումից զատ, միաժամանակ ԱՄՆ-ի Ծնկահոդի խնդիրների ընկերության նախագահը և Ամերիկայի լավագույն օրթոպեդիկ հիվանդանոցի` «Hospital for special surgery»-ի ծնկահոդի խնդիրներում մասնագիտացված բաժանմունքի ղեկավար ն է: Հարկ եմ համարում առանձնացնել, որ այս բաժանմունքի բժիշկները ո՛չ միայն Նյու Յորքի, այլև ամբողջ Ամերիկայի լավագույն մասնագետներն են, ինչի վառ ապացույցն է  բաժանմունքի մասնագետների կողմից Ամերիկայի սպորտային օլիմպիկ թիմի բժշկական սպասրկման փաստը:

 

Զալցբուրգի բժշկական ծրագրերի ղեկավար դոկտոր Ռասուել Ուինդսոր Զալցբուրգի բժշկական ծրագրերի ղեկավար դոկտոր Ռասուել Ուինդսոր Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք


–   Ի՞նչ հնարավորություններ է տալիս Զալցբուրգի ծրագիրը մասնակից բժիշկներին:


–   Բացի տեսական և պրակտիկ գիտելիքներից, այժմ ծրագիրը հնարավորություն է տալիս նաև հետազոտական ծրագրեր անցկացնել ավստրիական առաջատար գիտահետազոտական հաստատություններում:

 

Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար Գևորգ Յաղջյան Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար Գևորգ Յաղջյան Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք


–   Դոկտոր Ուինդսորի այցի նպատակների մասին մանրամասնեք, խնդրե՛մ…


–   Առաջին հերթին սա հանդիպում էր դոկտոր Ուինդսորի և նրա կողմից իրականացված սեմինարներում իրենց մասնակցությունը ցուցաբերած բժիշկների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին, թե ինչ հեռանկարներ կարող են ունենալ ծրագրի մասնակիցները, իսկ սեմինարների շրջանավարտները ներկայացրեցին իրենց ընթացիկ աշխատանքային ձեռքբերումներն ու արդյունքները: Ի դեպ, Հայաստանը Զալցբուրգի սեմինարներին իր մասնակցության թվով՝ այլ երկրների համեմատությամբ, առաջին հորիզոնականում է:

 

Դոկտոր Ուինդսորի համագումարին մասնակցությունը նաև առիթ էր, որ մեր բժիշկները հնարավորություն ունեցան հենց մեր երկրում լսելու նրա դասախոսությունները: Հայաստանում նրա հետ հանդիպման ոչ պակաս կարևոր նպատակը «Hospital for special surgery»-ի և մեր վնասվածքաբանության ու օրթոպեդիայի ինստիտուտի միջև համագործակցության հաստատումն է:

 

Դոկտոր Ուինդսորը Հայաստանում գտնվելու օրերին այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք և հասցրել խորհրդատվություն անցկացնել մի քանի խնդրահարույց պացիենտների բուժման կազմակերպման հարցերի շուրջ:

 

Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք. Հայաստանում է ծրագրերի ղեկավար դոկտոր Ռասուել Ուինդսորը

 

–   Ի՞նչ է տալիս այս ծրագիրը մեր բժիշկներին:


–   Ամենակարևոր ձեռքբերումն այս ծրագրի շրջանակում գիտելիքն է: Պակաս կարևոր չեն մասնագիտական կապերը: Նրանք ծանոթանում են այլ երկրների օրթոպեդների հետ, ում հետ քննարկում են ուշագրավ կլինիկական դեպքեր: Նրանք հնարավորություն են ստանում 3 անգամ մեկ ամսով իրենց վերապատրաստումն անցնելու Վիեննայի հիվանդանոցներում:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ