ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Պարգեւելով նոր կյանք. ՀՀ առաջին տիկինը մասնակցեց «Ապրիր հպարտ» ծրագրի օգտին կազմակերպված ընդունելությանը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը երեկ կայացավ «Արմավենի» բարեգործական հիմնադրամի «Ապրիր հպարտ» ծրագրի օգտին կազմակերպված ընդունելություն։ Ընդունելությանը ներկա էր նաեւ հիմնադրամի պատվավոր նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ 2000թ. ստեղծված հիմնադրամը կոչված է միջոցներ ներգրավելու Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ջավախքի անապահով ընտանիքներում ապրող, հենաշարժական համակարգի հիվանդություններ ունեցող հաշմանդամ երեխաների բուժման նպատակով։ Հանդիսավոր ընդունելությունը կազմակերպվել էր 100-րդ հիվանդի հաջող վիրահատության առիթով։
Հիմնադրամի ղեկավար Արշակ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմնադրամի բժիշկները բուժման մեծ փորձ ունեն՝ Իլիզարովի մեթոդի կիրառմամբ՝ վերջույթների բնածին դեֆորմացման, կոնքի դուրս ընկնելու կամ կարճացման, ծուռթաթության, օստեոմիելիտի եւ այլ ոսկրաբանական հիվանդությունների բուժման առումով։ Մասնավոր բարեգործական եւ կոմերցիոն կազմակերպությունների հանգանակությունների շնորհիվ հիմնադրամի գործունեության տարիներին 100 երեխա է բուժվել։ Այսօր բուժման հերթի մեջ է գտնվում մի քանի տասնյակ հիվանդ, եւս ավելի քան 250 հիվանդ անապահով ընտանիքներից ունեն բարձրորակ բուժման կարիք։
«Այսօր հավաքվել ենք ցույց տալու մեր անցած ճանապարհը եւ ներկայացնելու խնդիրները, քանզի հերթում հիվանդներ կան, ովքեր դեռ բուժման կարիք ունեն։ Իլիզարովի մեթոդը Ռուսաստանում ծնված ու աշխարհում տարածված բուժման միջոց է, եւ խիստ խորհրդանշական է, որ միջոցառումն անց է կացվում Ռուսաստանի դեսպանատանը։ Հույս ունենք հովանավորներ ներգրավելու նաեւ Ռուսաստանի Դաշնությունից եւ հայ-ռուսական կապիտալի ներկայացուցիչներից»,–ասաց Ա. Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ հիմնադրամի պատվավոր նախագահն արդեն 7 տարի է ՀՀ առաջին տիկինն է, ում անձնական ներդրման շնորհիվ ինը երեխա բուժվել են տարբեր հիվանդություններից. «Մեզ համար մեծ ուրախություն, պատիվ եւ պատասխանատվություն է այդ հանգամանքը։ Հիմնադրամի ստեղծման սկզբում շատ դանդաղ էինք առաջ շարժվում, թերահավատության փուլի մեջ էինք, սակայն այժմ մեծ հաջողություններ ենք արձանագրել»։
Հիմնադրամին աջակցություն ցուցաբերած բարերարներից Ամալյա Կարապետյանը լրագրողներին հիշեցրեց, որ ամենակարեւորը երեխաների առողջությունն է, քանզի նրանք մեր երկրի ապագան ու տերերն են։
«Հպարտ ենք վերականգնված առողջություն ունեցող երեխաների, նրանց ծնողների ու բժիշկների համար։ Ամենից շատ հպարտ եմ մի մարդու համար, ով կանգնած է այս բոլոր երեխաների բուժման ծրագրերի հետեւում. խոսքը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մասին է։ Նրա ձեռնարկումների շնորհիվ է, որ առողջություն ստացած երեխաների ծնողները բոլորովին այլ կերպ են նայում աշխարհին։
Երջանկություն է երեխաներին նոր կյանք պարգեւելը»,–ասաց նա։
Միջոցառման ընթացքում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին հանձնվեց հուշանվեր։ Պարգեւներ ստացան նաեւ հիմնադրամի մյուս հովանավորները։ Հանդես եկան հայտնի երաժիշտներ Հայաստանից եւ Ռուսաստանից, ներկայացվեց հիմնադրամի գործունեության հաշվետվություն։ Ավարտին տեղի ունեցավ միջոցների հավաքագրում «Ապրիր հպարտ» ծրագրի օգտին։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն