Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում

Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում

Հուլիսի 18-19-ը «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Մալաթիա» ԲԿ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի կողմից կազմակերպված «Սեմինար 2014»-ը: Սեմինարին մասնակցում էին ո՛չ միայն երևանյան բժշկական կենտրոնների բժիշկները, այլև մարզային բժիշկներ: Նատալի Ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնն առաջին անգամ չէ, որ նմանատիպ սեմինար է կազմակերպում:


Այդ մասին ավելի մանրամասն զրուցեցինք Մալաթիա բժշկական կենտրոնի ուսումնական ծրագրերի ղեկավար, սրտաբան Մարիամ Սապոնջյանի հետ:


Մալաթիա բժշկական կենտրոնի ուսումնական ծրագրերի ղեկավար, սրտաբան Մարիամ Սապոնջյան–   Մանրամասնեք, խնդրե՛մ, սեմինարի մասին` որպես ամբողջական ծրագրի մի մաս:


–   Տարեկան 2 անգամ սեմինարների շարք ենք նախաձեռնում, որն ուսուցողական, փորձի փոխանակման նպատակ է հետապնդում: Տարբեր շրջանների և Երևան քաղաքի բժիշկները քննարկում են կլինիկական դեպքերը, սեփական մոտեցումներն ու մասնագիտական խնդիրները: Մասնավորապես, այս սեմինարին ներկայացրեցինք կլինիկայում կատարվող բազմատեսակ միջամտություններ` կապված սրտի ռիթմի խանգարումների և սրտի իշեմիկ հիվանդության բուժման հետ: Ներկայացրեցինք նաև գիտության առաջընթացները, միջազգային նորությունները սրտաբանության բնագավառում, որպեսզի սեմինարների միջոցով տեղամասային սրտաբանները և ընտանեկան բժիշկները ևս տեղյակ լինեն սրտաբանության ոլորտի նորություններին:


–   Շարունակական կլինի՞ սեմինարների այս ծրագիրը:


–   Սեմինարների շարքը շարունակվելու է, հետագայում ընդգրկելու ենք տարբեր թեմաներ բժշկության տարբեր ոլորտներից: Ցանկացած սեմինարի ընթացքում հարցաթերթիկներ ենք բաժանում մասնակիցներին, որը լրացնելու միջոցով նրանք կարող են առաջարկել իրենց հետաքրքրող թեմաները: Սա օգնում է միշտ հրատապ թեմաներ ընտրել և, իսկապես, օգտակար լինել մեր մասնագետներին:

 

Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում Մոսկվայի կանխարգելիչ բժշկության կենտրոնի սրտաբան, բ.գ.դ. Կարապետ Դավթյան Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում


–   Այս սեմինարի առանձնահատկության, կարևորության մասին խոսենք…


–   Ներկա սեմինարը մի փոքր ուշացումով կայացավ բժիշկ Կարապետ Դավթյանի մասնակցության համար: Նա Մոսկվայից է ժամանել, Մալաթիա բժշկական կենտրոնի սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքում կատարում է շատ բարդ միջամտություններ և սեմինարին պետք է հետաքրքիր զեկույց ներկայացներ նախասրտերի շողացման բուժման նորությունների մասին: Շողացման բարդությունը` ինսուլտը, կարելի է կանխարգելել միջամտական մեթոդով, որի մասին էլ խոսեց բժիշկ Կարապետ Դավթյանը:

Մոսկվայի Կանխարգելիչ բժշկության կենտրոնի սրտաբան, բ.գ.դ. Կարապետ ԴավթյանԶրուցեցինք նաև Մոսկվայի Կանխարգելիչ բժշկության կենտրոնի սրտաբան, բ.գ.դ. Կարապետ Դավթյանի հետ:


–   Ի՞նչ նշանակություն ունեն այսպիսի սեմինարները ընդհանուր բժշկության ոլորտի զարգացման գործում:


–   Այսպիսի ուսուցողական սեմինարներն արդեն երկար տարիների պատմություն ունեն: Մենք ակնհայտ տեսնում ենք դրանց արդյունավետությունը: Այսօր շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում որևէ հիվանդ սրտի իշեմիկ կաթվածի դեպքում ճիշտ և ժամանակին ախտորոշում չկարողանա ստանալ: Դրա պատճառը նաև այսպիսի սեմինարներն են, որոնք ստիպում են բժիշկներին ավելի ակտիվ լինել իրենց աշխատանքում: Վերջերս Կրասնոդարում մի դեպք պատահեց, երբ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտին մոտ 4 օր բուժում էին թոքային հիվանդությունից: Երբ խոսում էի տեղի բժիշկների հետ, զարմանքով նկատեցի, որ աներևակայելի թվաց` 4 օր հիվանդին չկարողանալ ինֆարկտ ախտորոշելը: Քանի որ ֆինանսական տեսանկյունից Հայաստանը մի փոքր մեկուսացված է ամբողջ աշխարհից, ոչ բոլոր բժիշկները հնարավորություն ունեն մասնակցելու միջազգային կոնֆերանսներին, ծանոթանալ համաշխարհային տենդենցներին, այսպիսի սեմինարները մասամբ փոխարինող դեր ունեն և հնարավորություն են տալիս բժիշկներին փոխանակել իրենց փորձը, ծանոթանալ ոլորտի խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին:

 

Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի միջամտող սրտաբան Նարինե Գոջաբաշյան Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում


–   Այսօրվա Ձեր զեկույցը նվիրված էր գլխուղեղի կաթվածի միջամտական կանխարգելմանը: Ի՞նչ մեթոդի մասին է խոսքը:


–   Այն միտքը, թե կաթվածն անբուժելի հիվանդություն է, վաղուց արդեն գոյություն չունի բժշկության մեջ: 90% կաթվածների պատճառը բավականին պարզ է: Դրանք հիմնականում հիպերտոնիկ հիվանդության հետևանք են: Մյուս խմբի կաթվածներն առաջանում են ուղեղը սնուցող անոթների մեջ ճարպագնդերի կուտակման պատճառով: Կան մի խումբ հիվանդներ, երբ նախասրտերի շողացման հետևանքով է զարգանում կաթվածը: Այսպիսի կաթվածներն ընդհանուր դեպքերի 20%-ն են կազմում: Հենց այս կաթվածներն են դառնում մահվան պատճառ: Այս հիվանդների` կաթվածներից զերծ մնալու միակ ճանապարհն արյունը հեղուկացնող դեղորայքի օգտագործումն է: Մյուս կողմից, այդ հիվանդի արյան մակարդելիությունը սովորականից ցածր է և նման միջամտությունը կարող է արյունահոսությունների առաջացման վտանգ լինել: Ըստ ուղեցույցի` նախևառաջ հայտնաբերելով հիվանդին, որն ունի շողացող առիթմիա, պետք է գնահատել ռիսկի գործոնները: Եթե կաթվածի ռիսկը բարձր է, անմիջապես նշանակվում է դեղորայք, որը հեղուկացնում է արյունը: Միևնույն ժամանակ, գոյություն ունի մեկ այլ աղյուսակ, որը գնահատում է արյունը հեղուկացնող այդ միջոցի ընդունման ժամանակ արյունահոսության ռիսկը: Եթե այդ ռիսկը բարձր է, բժիշկը կանգնում է շատ բարդ ընտրության առաջ: Հենց այս պարագայում  ի հայտ է գալիս մեկ այլ տարբերակ, որի մասին այսօր զրուցելու ենք: Սա միջամտություն է, որը փակում է սրտի մի փոքրիկ խոռոչ, որտեղ կուտակվում են այդ մակարդուկները: Խցանի պես ծածկելով այդ տարածքը, հիվանդը կարող է, առանց արյունը հեղուկացնող դեղամիջոցներ օգտագործելու, զերծ մնալ կաթվածներ ստանալու վտանգից: Ճիշտ է, ուղեցույցում այն երկրորդական տեղ է զբաղեցնում, բայց այս ուղեցույցը գրվել է դեռ 2012-ին և մինչև օրս չի վերանայվել: Այն ժամանակ դեռ չկային այդքան ուսումնասիրություններ այս նոր մեթոդի վերաբերյալ:


Մալաթիա բժշկական կենտրոնի ուսումնական ծրագրերի ղեկավար, սրտաբան Մարիամ ՍապոնջյանՄեր հաջորդ զրուցակիցը «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Նարինե Գոջաբաշյանն է:


–   Ի՞նչ զեկույց այսօր ներկայացրեցիք:


–   Իմ զեկույցը նվիրված էր սրտի կորոնար հիվանդության կայուն տարբերակի ուղեցույցին, որը վերանայվել է 2013թ.: Եղած տարբերակը որոշակի փոփոխությունների է ենթարկվել բուժման պրակտիկայի, հետազոտությունների նշանակության, նրանց արդյունավետության վերաբերյալ: Այս բոլորը պետք է նպաստի հիվանդների ավելի ճշգրիտ ախտորոշմանը և, դրա արդյունքում, ավելի արդյունավետ բուժում նշանակելուն:


–   Մասնավորապես, ո՞ր դրույթներում է փոխվել ուղեցույցը:


–   Հիմնաքարը նույնն է մնացել` կանխարգելում, ախտորոշում, օպտիմալ բուժում: Վերանայվել է ինվազիվ և ոչ ինվազիվ հետազոտությունների նշանակությունը, առաջնությունը: Եթե նախկինում մենք այն որակավորում էինք կայուն ստենոկարդիա, ապա այժմ այն ավելի լայն է ընկալվում` կայուն կորոնար ախտահարում: Այստեղ արդեն կարևոր չէ` նեղացում կա, թե՝ ոչ, քանի աստիճան է այն, նախկինում վիրահատվել է պացիենտը, թե՝ ոչ: Քանի որ իշեմիկ հիվանդությունը բազմաբնույթ և բազմաձև ներկայացվածություն ունի, պետք է որոշակի համախմբվածություն լինի, որպեսզի մոտեցումները, վարումը, գնահատականը նույնացվի, բայց, չմոռացվի յուրաքանչյուր հիվանդի անհատական դեպքը:

 

Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբան Նունե Դավթյան Սրտաբանության, առիթմոլոգիայի վիճահարույց խնդիրներն ու բուժման նոր ուղությունները քննարկվեցին «Սեմինար 2014»-ում


–   Ի՞նչն է շեշտադրված այս պարագայում:


–   Ես այն երջանիկ բժիշկներից եմ, ով աշխատում է տեխնիկապես հագեցված կենտրոնում, բայց, հավատացեք, միջամտությունների առավելությունը չէ, որ մենք այսօր քննարկում ենք: Ինչքան ընդարձակ լինենք տեխնիկական ու մասնագիական հմտությունների առումով, դեպքեր կան, երբ պացիենտի անհատականությունը առաջ է բերում սահմանափակում: Դրա համար շեշտադրվում է կանխարգելումը, դեղորայքային բուժումն ու դինամիկ հսկողությունը:


–   Ի՞նչ խնդիր եք տեսնում այս ոլորտում, որի մասին կցանկանայիք բարձրաձայնել մեր էջերից:


–   Մենք բժշկության բոլոր օղակներում ունենք գրագետ սրտաբաններ, ընտանեկան բժիշկներ: Մենք հասել ենք մի շրջանի, երբ բժիշկները շատ հաճախ դիմում են երկրորդ կարծիքի օգնությանը, չեն զլանում մի քանի անգամ տարբեր օղակներով ստուգել իրենց: Հիմնահարցերից մեկը պացիենտին կրթելն է: Նա պետք է ճանաչի իր հիվանդությունը, իմանա ինչից զգուշանալ, ինչին ուշադրություն դարձնել: Սովետական ժամանակաշրջանում պոլիկլինիկաներում մենք տեսնում էինք հիվանդության մասին հետաքրքիր պաստառներ, նախազգուշացնող հայտարարություններ: Պետք է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը հաճախ հանդիպող հիվանդությունների մասին: Պետք է զարգացնել բժշկին, մասնագետին դիմելու մշակույթը, որի պակասը, շատ հաճախ, անդառնալի դեպքերի պատճառ է դառնում:


Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի ամբուլատորիայի բժիշկ, ընտանեկան բժիշկ Լուսիկ ՄնացականյանՍեմինարի կարևորության մասին զրուցեցինք Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի ամբուլատորիայի բժիշկ, ընտանեկան բժիշկ Լուսիկ Մնացականյանի հետ:


–   Ի՞նչ կարևորություն ունեն նմանատիպ սեմինարները հատկապես մարզերում աշխատող մասնագետների համար:


–   Արդեն քանի տարի է, ինչ նմանատիպ սեմինարներ են կազմակերպվում: Մեր մարզային բժիշկներն ակտիվորեն մասնակցում են, ինչը կարևոր է՝ ամրապնդելու արդեն ունեցած գիտելիքները, ստանալու նոր տեղեկատվություն ոլորտի մասին, քննարկելու դեպքեր, որոնք կարող են հանդիպել յուրաքանչյուր բժշկի պրակտիկայում: Հարցուպատասխանի միջոցով կարողանում ենք փորձի փոխանակում իրականացնել, ինչն այսօր անհրաժեշտություն է: Բժշկի աշխատանքը չի սահմանափակվում միայն 4 պատերի մեջ: Այն, ինչ մենք ստանում ենք այս միջավայրում, պետք է հաջողությամբ կիրառենք աշխատանքային պրակտիկայում: Այսպիսի միջոցառումների արդյունավետությունը յուրաքանչյուրս զգում ենք մեր աշխատանքային առօրյայում:


Քաղաքային շտապօգնության սրտավերակենդանացման բրիգադայի կարդիոռեանիմատոլոգ, Էրեբունի բժշակական կենտրոնի սրտավերակենդանացման բրիգադայի կարդիոռեանիմատոլոգ Ռոմիկ ՀարությունյանՄեր զրուցակից Քաղաքային շտապօգնության սրտավերակենդանացման բրիգադայի կարդիոռեանիմատոլոգ, «Էրեբունի» բժշակական կենտրոնի սրտավերակենդանացման բրիգադայի կարդիոռեանիմատոլոգ Ռոմիկ Հարությունյանը ևս խոսեց սեմինարի նշանակության մասին:


–   Ողջունում եմ այսպիսի միջոցառումները: Սա շատ կարևոր է պրակտիկ բժիշկների համար, մենք փոխանակում ենք մեր փորձը, ծանոթանում արդի գիտատեխնիկական բազային, համաշխարհային տենդենցներին: Այսպիսի հանդիպումները կարևոր են նաև նոր դեղամիջոցներին ծանոթանալու, մեթոդական ուղեցույցների քննարկման տեսանկյունից:


–   Այսօրվա գրեթե բոլոր թեմաները առիթմոլոգիայի հետ են առնչվում: Կցանկանայի առանձնացնեիք այն թեման, որը, որպես պրակտիկ բժշկի, Ձեզ ամենաշատն է հետաքրքրում:


–   Որպես շտապօգնության բժիշկ, կցանկանայի խոսվեր ուրգենտ առիթմոլոգիայի մասին: Ցանկացած բժիշկ-սրտաբան պարտավոր է քաջ տիրապետել ռիթմի կրիտիկական խանգարմանը, որը հիվանդին անմիջապես մահվան է բերում: Կցանկանայի լսել ժամանակակից բուժօգնության, սարքային, դեղորայքային միջամտության մասին:


«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբան Նունե ԴավթյանՍեմինարին իր զեկույցը ներկայացրեց նաև «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբան Նունե Դավթյանը:


–   Ի՞նչ զեկույց եք ներկայացրել այսօր:


–   Այսօր խոսել եմ բետտա պաշարիչների շարքում «Նեբիվալոլի» դերի մասին: Քանի որ շուկայում շատ են բետտա պաշարիչները և շատ լայն կիրառություն ունեն, ընտրությունը դժվար է: Իմ զեկույցը նորություն չէ, այն պարզպաես հիշեցնելու է, թե ո՞ր հիվանդությունների դեպքում է կիրառելի «Նեբիվալոլը», ի՞նչ ազդեցություն ունի, ի՞նչ չափաբաժնով պետք է կիրառել տարբեր դեպքերում:


–   Կոնկրետ Ձեր պրակտիկայում ի՞նչ կիրառություն ունեն բետտա պաշարիչները:


–   Անկախ իմ մոտեցումից` բետտա պաշարիչները տարիների ընթացքում էվոլուցիա են ապրել: Եթե ի սկզբանե շարքը ստեղծվել է որպես հակագերճնշումային միջոց, ապա տարիներ հետո հայտնագործվել են խմբի այլ հատկություններ, որոնք հնարավորություն են տվել լայնացնել կիրառելիությունը: Նրանք նշանակվում են որպես հակաիշեմիկ, հակաառիթմիկ, սրտային անբավարարությունը կանխող միջոցներ: Որպես վերջին` 3-րդ սերնդի ներկայացուցիչ, այժմ լայնորեն կիրառվում է Նեբիվալոլը: |Շնորհակալություն եմ հայտնում «Շտադա» ընկերությանը նման միջոցառումների կազմակերպմանը աջակցելու և հովանավորելու համար:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ