Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Փոքրիկներին և նրանց ծնողներին անհնագստացնող ֆունկցիոնալ խանգարումների լուծումը. կայացավ «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը

Փոքրիկներին և նրանց ծնողներին անհնագստացնող  ֆունկցիոնալ խանգարումների լուծումը.  կայացավ «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը

Հոկտեմբերի 23-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայացավ «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը` նվիրված վաղ հասակի երեխաների մոտ հիմնական գործառույթային խանգարումների շտկման ժամանակակից եղանակներին:

 

Կոնֆերանսի մանրամասների մասին զրուցեցինք «Ալպեն Ֆարմա» ընկերության միջազգային բաժնի ղեկավար Ալեքսանդր Ուսովի հետ:


−   Ի՞նչ թեմաներ քննարկվեցին այս գիտագործնական կոնֆերանսին:


−   Ալպեն Ֆարմա ընկերությունը Հայաստանում ներկայացնում է գերմանական DHU դեղագործական ընկերության բրենդ դեղամիջոցները: Կոնֆերանսը նվիրված էր ընկերության  դեղերի նոր շարքին, որն ուղղված  է փոքրիկների առողջությանը: Դրանք օգնում են փոքրիկներին ադապտացվել  ամենակտրուկ փոփոխություններին:  Մանկական այս շարքի մջոցները բացարձակապես անվտանգ են և  կարելի է կիրառել երեխայի հենց ծննդյան օրվանից:


−   Ներկայացրեք, խնդրե՛մ, «Ալպեն Ֆարմա» ընկերությունը:


−   «Ալպեն Ֆարման» տեղեկատվական- դիստրրիբյուտորական ընկերություն է, որի կենտրոնը գտնվում է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: Մենք շուկայում ենք 1997 թվականից: Ալպեն Ֆարման գործում է մոտ 24 երկրներում և առավել տեղայնացված է եվրոպական տարածաշրջանում: Մեր ներկայացրած դեղամիջոցները մեկ ընդհանուր գիծ ունեն.  անվտանգ են և արդյունավետ: Ընկերության կարգախոսն է. «Հանուն առողջության»:

 

«Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը


−   Ո՞ւմ հետ է համագործակցում ընկերությունը և զբաղվո՞ւմ է արդյոք արտադրությամբ:


−   Հիմնական գործունեությունը համաշխարհային ընկերությունների արտադրանքի առաջխաղացումն է:  Գործընկերներից հարկ եմ համարում առաձնացնել հատկապես գերմանական DHU դեղագործական ընկերությունը, որը ներկայացնում ենք գրեթե բոլոր երկրներում, որտեղ ներկայացուցչություն ունենք: Ընկերության փաթեթում բրենդային դեղամիջոցներ են, ինչպես օրինակ` Ցինաբսինը, Կլիմակտոպլանը, Ինֆլուցիդը: Ունենք նաև սեփական արտադրություն Գերմանիայում, արտադրում ենք ֆիտոմիջոցներ, բրենդային միջոցներ, ինչպես՝ Պրոստամեդը (շագանակագեղձի բորբոքումների դեմ), Գաստրիտոլը (աղեստամոքսային տրակտի խանգարումների դեմ): 

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի  մանկաբուժության ամբիոնի պրոֆեսոր Կարաման ՊագավաԿոնֆերանսին զեկույցով ելույթ ունեցավ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի  մանկաբուժության ամբիոնի պրոֆեսոր Քարաման Պագավան, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց կոնֆերանսի բնույթն ու  իր զեկույցի թեման:


−   Պարոն Պագավա, ողջունում եմ Ձեզ Երևանում: Խոսենք կոնֆերանսի բուն թեմայի և, հատկապես, Ձեր զեկույցի մասին:


−   Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է՝ լինել Երևանում: Առաջին անգամ այստեղ եղել եմ 45 տարի առաջ: Հուսով եմ՝ ավելի հաճախ առիթներ կունենամ այստեղ գտնվելու: Կոնֆերանսին իմ զեկույցը նվիրված է վաղ հասակի երեխաների ֆունկցիոնալ խանգարումների վերացմանը:  Մանկահասակ երեխաների մոտ լինում են իրավիճակներ, երբ չկա ձևավորված հիվանդություն և նրան հաջորդող հետևանքներ, սակայն նկատելիորեն վատթարացնում են ինքնազգացողությունը, ինչպես օրինակ, ատամների դժվար ծկթումը, փորիկում գազիկների առկայությունը և այլն: Այո, սրանք  ֆունկցիոնալ խնդիրներ են, սակայն զգալիորեն անհանգստացնող են և՛ երեխայի, և՛ ծնողների համար: Առաջնեկի դեպքում ծնողները հիվանդագին են տանում նման գործընթացները, և հենց այս պարագայում ենք պարտավորված զգում մեզ՝ թեթևացնել նրանց հոգսը:

 

«Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը

 

Ամենատարբեր հոգեբանական աջակցությունից զատ, այսօր լայնորեն և արդյունավետորեն կիրառվում են հոմեոպաթիկ միջոցները, որոնք միաժամանակ նաև անվտանգ են: Լինում են դեպքեր, երբ ծնողներն անգիտակցաբար, ոչ ընտրողաբար են վերաբերում դեղերին՝ հաշվի չառնելով մանկական պրակտիկայում նրանց կողմնակի ազդեցությունները: Անկախ գերլարված իրավիճակից, պետք է հիշել, որ երեխաների դեպքում դեղը հարկ է ընտրել նախևառաջ չվնասելու սկզբունքով. եթե ոչ արդյունավետ, ապա գոնե՝ անվտանգ: Հենց այդպիսի դեղամիջոցներ է ներկայացնում «Ալպեն Ֆարման». բարձր արդյունք՝ զերծ  կողմնակի ազդեցություններից:


Թե հատկապես ինչ միջոցներ է առաջարկում գերմանական DHU ընկերությունը երեխաների ֆունկցիոնալ խանգարումների շտկման համար, պարզեցինք DHU ընկերության միջազգային բաժնի տնօրեն Գեորգ Շմիդտից:


−   Պարոն Շմիդտ, երեխաների մոտ ֆունկցիոնալ խանգարումների շտկման ինչ միջոց է առաջարկում ընկերությունը:


−   Այսօր մենք ներկայացրեցինք դեղերի բոլորովին նոր խումբ՝ երեխաների համար: Նրանք յուրօրինակ են և համաշխարհային դեղաշուկայում դեռևս չունեն մրցակիցներ: Բացարձակապես անվտանգ դեղերի այս շարքը կիրառելի է անգամ նորածին երեխաների մոտ առաջացող խնդիրների դեպքում: Օրինակ, Դենտոքինդը կիրառվում է ատամների հայտնվելուն զուգահեռ, ինչը դարձնում է գործընթացը պակաս ցավոտ, և ընդհանրապես, վերացնում ատամների ծկթման հետ կապված բոլոր ախտանիշները: Ուշադրության է արժանի Դորմիքինդը, որն օգնում է երեխաներին՝ ճիշտ ու լավ քնել, հատկապես քնի այնպիսի խանգարումների դեպքում, երբ երեխաները «խառնում են» ցերեկը և գիշերը: Այս խնդրի շուրջ սիրում ենք կատակել. թե սա միջոց է ծնողների համար, միայն թե այն խմում են երեխաները: Իմունոքինդն օգնում է ճիշտ և ամուր ձևավորել երեխայի  իմունային համակարգը, Քինդինորմը կիրառվում է հիպերակտիվ երեխաների դեպքում և այլն: DHU-ն աշխարհում ամենախոշոր դեղարտադրող ընկերություններից է, որի  դիստրիբյուուտորական աշխատանքներով շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում զբաղվում է «Ալպեն Ֆարմա» ընկերությունը: 


«Ալպեն Ֆարմա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյան«Ալպեն Ֆարմա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց ներկայացուցչության գործառույթները Հայաստանում:

 

«2012թ. դեկտեմբերին  Հայասանում բացվեց «Ալպեն Ֆարմա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որը զբաղվում է հայտնի դեղագործական ընկերությունների ներկայացուցչությամբ և մարքեթինգով: Մեր գործունեության հիմնական ուղղությունները մանկաբուժությունն է, քիթ-կոկորդ-ականջաբանությունը և գինեկոլոգիան: Նպատակ ունենք ընդլայնելու դեղացանկը. ներկայում մի շարք գերմանական արտադրության դեղամիջոցներ գրանցման փուլում են:


Ներկայում մեր աշխատանքային սահմաններն ընդլայնվում են դեպի մարզեր»:

 

«Ալպեն Ֆարմա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ