Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինարը

Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինարը

Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը նոյեմբերի 5-ին էրեբունի պլազա հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կազմակերպեց սեմինար` «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով:

 

Սեմինարի մանրամասների մասին զրուցեցինք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:


Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Լուսինե, այս սեմինարն ունեցել է նաև իր նախատիպը: Ի՞նչ է ենթադրում սեմինարների այս շարքը:


–   «Գեդեոն Ռիխտերը» շարունակում է զեկույցների շարքը` նվիրված ապացուցողական բժշկության հիմնավորումներին, նոր ուղեցույցներին: Մենք ներկայացրեցինք ուղեցույցներում առկա մի քանի տվյալներ` կապված կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդության հետ: Ուղեցույցները հնարավորություն են տալիս բժշկին՝ հեշտ կողմնորոշելու, թե որ իրավիճակում ինչ բուժում է հարկավոր հիվանդին: Սա անհամեմատ հեշտացնում է բժշկի աշխատանքը: Այս մասին իր զեկույցում անդրադարձավ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանը: Ներկայացվեց նաև մարտին կայացած վարպետության կուրսի տվյալները ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղերի խմբի մասին, որպեսզի հասկանալի լինի, թե երբ և ինչ դեղամիջոց նշանակել, ինչ արդյունքի սպասել տարբեր իրավիճակներում:

–   Ի՞նչ դեղամիջոցներ են ներկայացվել այս կոնտեքստում:


–   Գեդեոն Ռիխտեր ընկերության դեղերից, մասնավորապես` «Աէրտալ» բրենդային դեղամիջոցը: Զեկույցում ներկայացվեց «Աէրտալ»-ի տեղը ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղերի շարքում և նրա արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցող կատարված հետազոտությունների արդյունքներում: Դեղամիջոցը շատ լավ հայտնի է բժիշկներին, և ակտիվորեն կիրառվում է նրանց պրակտիկայում:

 

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյան Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինար Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինար


–   Մասնավորապես կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդության դեպքում ինչ է առաջարկում «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը:


–   Կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդությունը պահանջում է համալիր լուծում, որը ենթադրում է միաժամանակ մի քանի դեղերի կիրառում՝ ընդհանրացված արդյունք ստանալու: Գեդեոն Ռիխտերի ներկայացրած դեղամիջոցների շարքը բավականին ընդգրկուն է, սակայն յուրաքանչյուր դեպք պահանջում է անհտական մոտեցում: Խոսեցինք նաև ստատինների մասին, մասնավորապես` ռոզովոստատին պարունակող «Մերտենիլ»-ի: Բետտա պաշարիչներից մենք ներկայացնում ենք «Բիդոպ» դեղը, սրտի մետաբոլիզմը կարգավորող՝ «Պրեդիզին»-ը:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես ԿժդրյանՍեմինարի թեմայի մասին զրուցեցինք օրվա բանախոսի` Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան, բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանի հետ:


–   Բժիշկ Կժդրյան, ներկայացրեք խնդրե՛մ, Ձեր զեկույցի թեման:


–   Զեկույցը նվիրված է կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդությանը: Այն քիչ այլ կոնտեքստով է ներկայացվել: Մինչև 2006 թվականն այս հիվանդությունն ուղեցույցներում գնահատվում էր որպես կայուն ստենոկարդիա: 2013 թվականի ուղեցույցում այն որակավորվեց որպես կորոնար զարկերակների կայուն հիվանդություն, ինչն ավելի տրամաբանական է և հիմնավորված: Ըստ էության` կայուն ստենոկարդիան կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդության կլինիկական միայն մեկ արտահայտությունն է: Ցանկալի է, որ նոր անվանումը մտնի նաև մեր բժշկական փաստաթղթերի մեջ:


–   Ի՞նչ է ենթադրում կորոնար զարկերակների քրոնիկ հիվանդությունը:


–   Եթե Ձեզ ասեմ թոքաբորբ, դուք կհասկանաք, որ խոսքը բորբոքված թոքերի մասին է, եթե ասեմ` գաստրիտ, հասկանալի է, որ ստամոքսի բորբոքում է, դա էլ կորոնար զարկերակի հիվանդություն է: Եվրոպայում, ԱՄՆ- ում կիռառվում է coronary artery disease անվանումը:  Կորոնար զարկերակը հիվանդանում է աթերոսկլերոզով: Դա արտահայտվում է կորոնար զարկերակի լուսանցքում աթերոսկլերոտիկ թիթեղիկի առաջացումով, որը նեղացնում է զարկերակում արյան հոսքը, համապատասխանաբար՝ սրտամկանի արյան մատակարարումը:

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինար Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինար


–   Որպես պատճառ…


–   Աթերոսկլերոտիկ հիվանդության հրահրումը… Պատճառները շատ են՝ դիսլիպեդեմիա, զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ, ծխելը և այլ վնասակար սովորություններ…


–   Ի՞նչ վիճակագրություն կա` կապված հիվանդության հետ:


–   Որպես սրտի իշեմիկ հիվանդություն, այն սրտանոթայն հիվանդությունների շարքում մոտ 45-60%-ն է կազմում: Տարիքային խմբում ավելի խոցելի են 60-ն անց անձինք, իսկ սեռային խմբում` տղամարդիկ:

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինար Կայացավ «Կորոնար անոթների քրոնիկ հիվանդություն» թեմայով սեմինար


–   Բուժման տեսանկյունից՝ կա՞ն նորություններ:


–   Բուժման միջոցը համընդհանուր է և նորություն, որպես այդպիսին, այստեղ չկա: Նորությունները վերաբերում են հիվանդության վարման հիմնահարցերին: Մասնավորապես, հիվանդության վարումը պետք է սկսել հիվանդության նախաթեստային հավանականության գնահատումից, որը որոշում է հետագա անհրաժեշտ հետազտությունների և բուժական միջամտության ծավալը: Հաջորդ կարևոր նորությունը վերաբերում է կորոնար զարկերակների կայուն հիվանդության ինվազիվ միջամտության վերագնահատմանը: Մինչև 2006 թ. ուղեցույցը համարվում էր, որ կորոնար զարկերակների կայուն հիվանդության դեպքում ինվազիվ միջամտությունը հիվանդի ապրելիությունը չի երկարացնում, բարձրացնում է միայն հիվանդի կյանքի որակը: Նոր ապացուցողական տվյալների համաձայն ինվազիվ միջամտությունը բարելավում է հիվանդության ելքը բարձր ռիսկի հիվանդներ մոտ:   Համակարգված ներկայացրել եմ մի քանի մոտեցումներ, թե որ դեպքում ինչպես է պետք վարվել, ինչ բուժում նշանակել: Կան դեղորայքներ, որոնք նվազեցնում են մահացության ցուցանիշը, այսինքն` բարելավում են հիվանդության ելքը, և կան դեղորայքներ, որոնք նվազեցնում են հիվանդության ախտանիշները, այլ կերպ ասած` բարձրացնում են կյանքի որակը:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ