Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում էր ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան

Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում էր ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան

Նոյեմբերի 7-ին Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահության առաջին համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին բժշկագիտության տարբեր ոլորտները ներկայացնող անվանի պրոֆեսորներ, պրակտիկ բժիշկներ:

 

Համաժողովի մեկնարկը տրվեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում:


Համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարների միջև ստորագրվեց դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր: ՌԴ և ՀՀ ազգային բժշկական պալատները և Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան ստորագրեցին համագործակցության մասին պայմանագիր:

 

Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան


Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները քննարկել են մոր և մանկան առողջության խնդիրներին, դեղերի շրջանառությանը, առողջապահական բարեփոխումներին, բժշկական շարունակական զարգացման հեռանկարներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսական մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:


Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները անդրադարձել են բժշկական օգնության և ծառայությունների որակին, հասանելիության բարձրացման ապահովմանը:

 

Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան


ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն: Տեսակի մեջ եզակի տարածաշրջանային կենտրոն այցելությունը նպատակային է եղել. Վ. Սկվորցովան նեղ մասնագիտությամբ նյարդաբան է: Այս ոլորտի զարգացումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է: Անվանի նյարդաբանը հսկայական ներդրում ունի Ռուսաստանում գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի գործում: Նա մեծ ցանկություն է ունեցել ծանոթանալու գլխուղեղի կաթվածների բուժման հայաստանյան մասնագիտացված կենտրոնի պայմաններին:  Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի պայմանները գոհացրել են տիկին Սկվորցովային:


ՌԴ ԱՆ նախարար Վերոնիկա ՍկվորցովաՌԴ ԱՆ նախարար Վերոնիկա Սկվորցովա.


–   Տպավորությունս, միանշանակ, լավ է: Ակնհայտ է, որ կենտրոնը զարգացում է ապրում: Այն համապատասխանում է ժամանակի պահանջներին, ունի հիվանդի ճիշտ տեղափոխություն իրականացնելու, արագ ախտորոշելու և հետազոտելու բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև՝ համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիաների: Կենտրոնում ստեղծված են բոլոր հնարավորությունները անհետաձգելի բուժում իրականացնելու համար: ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանից տեղեկացա, որ Հայաստանում պատրաստվում են կյանքի կոչել անոթային կաթվածների ծրագիրը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կանխել անոթային պաթոլոգիաները, որոնք բոլոր ժողովուրդների մոտ մահվան հիմնական պատճառներից են:


ՀՀ ԱՆ նախարար Արմեն ՄուրադյանՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյան. «Կենտրոններ պետք է լինեն ո՛չ միայն Երևանում, այլև մարզերում».


–   Հաշվի առնելով, որ ընդհանուր մահացության 80 տոկոսը պայմանավորված է 4 հիվանդություններով, որից 48 տոկոսը՝ սրտանոթային համակարգի, ուստի մեզ համար սա գերակա ուղղություն է՝ մահացությունը նվազեցնելու համար: Այս ոլորտում կենտրոններ պետք է լինեն ո՛չ միայն Երևանում, այլև՝ մարզերում:  Հասանելի լինելու համար մենք պետք է կարողանանք պետական ծրագրերով ապահովել մատչելիություն: Խոսելով որակի մասին, տիկին Սկվորցովան նշեց, որ մենք  փորձում ենք աշխատանքներն իրականացնել միջազգային արձանագրություններով՝ հիվանդի ընդունելության պահից մինչև ապաքինումը և վերականգնողական միջամտությունները:


Նույն օրը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանի մասնակցությամբ, քննարկվեցին համագործակցության հետագա ծրագրերը:

 

Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան Երևանում կայացավ հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը. Հայաստանում է ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան


Բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մանկական արյունաբանական խնդիրներին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՌԴ ազգային բժշկական պալատ նախագահ, «աշխարհի մանկական բժիշկ», պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը: Նրանք հանդես են եկել ելույթներով:


Առողջապահական համակարգում արդյունավետ համագործակցության, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության սերտացման գործում ունեցած մեծ ավանդի համար ՌԴ ԱՆ Վերոնիկա Սկվորցովան պարգևատրվել է ՀՀ ԱՆ հուշամեդալով:


Նշենք, որ համաժողովը կազմակերպել էին ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում ՀՀ և Հայաստանում ՌԴ դեսպանատները:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ