Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Արգանդի միոման կարելի է բուժել առանց արգանդի հեռացման. «Էսմիա» դեղամիջոցի շնորհանդեսը

Արգանդի միոման կարելի է բուժել առանց արգանդի հեռացման. «Էսմիա» դեղամիջոցի շնորհանդեսը

Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը 2014 թ. նոյեմբերի 7-ին կազմակերպեց  պրոգեսթերոնային ընկալիչների ընտրողական մոդուլյատոր ԷՍՄԻԱ նոր դեղի շնորհանդեսը «Արգանդի միոմայի դեղային...## թերապիայի նոր մոտեցումները» խորագրով:


Գինեկոլոգիական ամենատարածված խնդրի` արգանդի միոմայի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյանի հետ:


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյան–   Ի՞նչ տեղ է զբաղեցնում արգանդի միոման գինեկոլոգիական խնդիրների շարքում:


–   Արգանդի միոման առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է: Հանդիպում է հիմնականում ուշ վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Արգանդի միոման հանդիսանում է վիրաբուժական գինեկոլոգիայում առավել հաճախ կատարվող վիրահատական միջամտությունների պատճառը: Այն ունի շատ կարևոր բժշկական, սոցիալական, տնտեսական նշանակություն, քանի որ ազդում է կնոջ կյանքի որակի վրա և ուղեկցվում այնպիսի կլինիկական դրսևորումներով, ինչպիսին են արյունահոսությունները, սակավարյունությունը, անպտղությունը, հղիության և ծննդաբերության ընթացքի բարդությունները, ցավային համախտանիշը և այլն: Այն հայտինի է եղել դեռ հին ժամանակներից , օրինակ, Հիպոկրատն այն անվանել է արգանդի քարեր: Արգանդի միոման միշտ գրավել է բժիշկների, գիտնականների, գենետիկների, բիոքիմիայով զբաղվող անձանց ուշադրությունը` պարզելու հիվանդության առաջացման պատճառներն ու բուժման եղանակները:


–   Ներկայում բուժման ի՞նչ տարբերակներ կան ամբողջ աշխարհում:


–   Ավանդական մոտեցումը եղել է վիրահատական միջամտությունը, և եթե մինչև 2012թ. քննարկվում էր, թե վիրաբուժական որ մեթոդը ընտրել` լապարոտոմիկ, լապարոսկոպիկ թե հիստերոսկոպիկ, ապա 2014թվականից Եվրոպայի շատ առաջադեմ կլինիկաներում կիրառվում է բուժման նոր` դեղորայքային մեթոդը: Սա նոր դեղամիջոց է` «Էսմիա» անվանումով, որի քիմական անվանումը ուլիպրիստալի ացետատ է: Այն արագ և կայուն կերպով կանգնեցնում է միոմայիով պայմանավորված արյունահոսությունները, զգալիորեն նվազեցնում արգանդի միոմայի չափսերը՝ պահպանելով այդ արդյունքը 6 ամսից ավելի:

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյան Արգանդի միոման կարելի է բուժել առանց արգանդի հեռացման. «Էսմիա» դեղամիջոցի շնորհանդեսը Արգանդի միոման կարելի է բուժել առանց արգանդի հեռացման. «Էսմիա» դեղամիջոցի շնորհանդեսը


–   Ի՞նչ հետազոտություններ կան` կապված Էսմիայի կիրառման հետ:


–   Իրականացվել են ռանդոմիզացված հետազոտություններ, որոնց նպատակն է եղել՝ պարզել Էսմիայի արդյունավետությունը՝ նվազեցնելու և դադարեցնելու միոմայով պայմանավորված արյունահոսությունները, շտկելու սակավարյունությունը, նվազեցնելու միոմայի հանգույցների չափսերը և անգանդի ծավալը, ցավային համախտանիշի դրսևորումը, բարելավելու կանանց կյանքի որակը: Միաժամանակ գնահատվել է կողմնակի ազդեցությունների հաճախությունն ու Էսմիայի կիրառման անվտանգությունը: Այդ հետազոտությունների արդյունքները վիճակագրորեն հավաստի են և ամենակարևորը՝ հուսադրող: Այժմ ապացուցված է նաև Էսմիայի երկարատև կիրառման անվտանգությունն ու արդյունավետությունը: Հատուկ ուշադրության են արժանի հետազոտությունների արդյունքներն այն կանանց մոտ, ովքեր ստացել են բուժում էսմիայով, ապա կրել են հղիություն: Ապացուցվել է, որ Էսմիայով բուժումից հետո հղիության ընթացքում միոմայի հանգույցների չափսերի մեծացում չի արձանագրվում, այն դեպքում, երբ սովորաբար հղիության ժամանակ արգանդի միոմայի չափսերը մեծանում են՝ բերելով հղիության, ինչպես նաև ծննդաբերության ընթացքի բարդությունների:


Էսմիայի վերաբերյալ կլինիկական հետազոտությունների արդյունքներն ամփոփված են գիտական հոդվածներում և ներկայացվում են գիտաժողովների ամբիոններից: Վերջերս Բուդապեշտում տեղի ունեցավ մեծ գիտաժողով, որտեղ առաջատար մասնագետները ներկայացրեցին և քննարկեցին ուլիպրիստալ ացետատի (Էսմիայի) օգտագործման կարճատև` նախավիրահատական, և երկարատև բուժման արդյունավետությունը:

 

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտեմ Ստեփանյան Արգանդի միոման կարելի է բուժել առանց արգանդի հեռացման. «Էսմիա» դեղամիջոցի շնորհանդեսը Արգանդի միոման կարելի է բուժել առանց արգանդի հեռացման. «Էսմիա» դեղամիջոցի շնորհանդեսը


–   Որքանո՞վ է կիրառվում մեր հանրապետությունում:


–   Մենք խոսեցինք դեղի մինչվիրահատական օգտագործման մասին: Հուսով եմ, որ հետագայում մեր հանրապետությունում այն կօգտագործվի նաև երկարատև բուժման նպատակով: Էսմիայով մինչվիրահատական բուժում իրականացվում է , եթե անհրաժեշտ է հետաձգել վիրահատությունը ՝բարելավելու հիվանդի ընդհանուր վիճակը, բայց անհրաժեշտ էշտապ և կայուն դադարեցնել արյունահոսությունը, եթե հիվանդայցելուն ինչ-ինչ պատճառով ցանկանում է հետաձգել վիրահատությունը, բայց միոմայի չափսերի մեծացման և կլինիկական դրսևորումների վատթարացման վտանգ կա, եթե կինը ցանկանում է իրականացնել իր մանկածնային ֆունկցիան, կամ ցանկանում է պահպանել իր արգանդը: Այսօր բժիշկներն ունեն հնարավորություն «փրկելու» կնոջ արգանդը: Իհարկե, պետք է հիշել, որ խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ բացակայում են վիրահատական միջամտության բացարձակ ցուցումները:


«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտեմ ՍտեփանյանԹեմայի շուրջ զրուցեցինք նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտեմ Ստեփանյանի հետ:


–   Որպես վիրաբույժ, ի՞նչ խնդիրներ է առաջացնում արգանդի միոման Ձեր՝ օնկոգինեկոլոգների պրակտիկայում:


–   Միոման այն ուռուցքներից է, որը գործնականորեն չի չարորականում: Բնականաբար, ուռուցքաբանի տեսանկյունից, այն լուրջ խնդիր չի ներկայացնում: Այն, իսկապես, խնդիր է երիտասարդ կանանց համար, որովհետև առաջացնում է արյունահոսություն, ցավեր, վիժումներ, չբերություն: Ավանդաբար, երբ միոմաները արյունահոսություն են առաջացնում, որոշում է կայացվում անհապաղ հեռացնել արգանդը: Այսինքն` երիտասարդ կինը ստիպված է լինում կորցնել արգանդն ու մայրանալու հնարավորությունը: Հիմա մենք հնարավորություն ունենք այս դեղորայքի կիրառությամբ փրկել կանանց՝ արգանդի հեռացումից: «Էսմիան» վերջնականապես չի բուժում միոման, սակայն զգալիորեն փոքրացնում է միոմայի ծավալը, ինչից հետո հնարավոր է դառնում պլանային կարգով հեռացնել հանգույցը և պահպանել արգանդը:

 

«Գեդեոն Ռիխտեր» ընկերության գինեկոլոգիական ուղղության բժշկական ներկայացուցիչ Իրինա Ազարյան եց  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության գինեկոլոգիական ուղղության մենեջեր Լուսինե Բլուրցյան Արգանդի միոման կարելի է բուժել առանց արգանդի հեռացման. «Էսմիա» դեղամիջոցի շնորհանդեսը

 
Էսմիա դեղամիջոցն ավելի մանրամասն ներկայացրեց  «Գեդեոն Ռիխտեր» ընկերության գինեկոլոգիական ուղղության բժշկական ներկայացուցիչ Իրինա Ազարյանը:


«Գեդեոն Ռիխտեր» ընկերության գինեկոլոգիական ուղղության բժշկական ներկայացուցիչ Իրինա Ազարյան–   Իրինա, ի՞նչ պատմություն ունի «Էսմիան»:


–   Ուլիպրիստալ ացետատ մոլեկուլը մոտ 10 տարի առաջ սինթեզվել է Միացյալ նահանգներում, դրանից հետո նրա մշակմամբ զբաղվել է շվեյցարական «Պրեգլեմ» ընկերությունը, որը մասնագիտացված է հենց վերարտադրողական բժշկության համար նախատեսված դեղամիջոցների արտադրության գործընթացում: «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը մի քանի տարի առաջ գնեց շվեյցարական «Պրեգլեմ» ընկերությունը և «Էսմիա» դեղամիջոցը դարձավ մեր բրենդային դեղը:  Եվրոպայում այն կիրառության մեջ է 2012  թվականից, ռուսաստանյան շուկայում պաշտոնապես հայտնվեց 2013-ին, իսկ մեզ մոտ կիրառվում է գրեթե մեկ տարի: Հետազոտությունները տևեցին շուրջ 10 տարի, որին մասնակցություն ունեին շուրջ  38 գիտահետազոտական կենտրոններ Եվրոպայից: Հետազոտություններին մասնակցել են բազմաթիվ կանայք, ում փորձի վրա ապացուցվել է դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը:


–   Ի՞նչ արդյունքներ ունենք Հայաստանում:


–   Այդ արդյունքի ապացույցները կանայք են, ովքեր կարողացել են պահպանել արգանդը «Էսմիայի» շնորհիվ: Այսինքն` եղել են դեպքեր, երբ անհնար էր կանանց վիրահատություն կատարել` պահպանելով արգանդը: Էսմիայի բուժման կուրսն անցնելուց հետո հնարավոր է դարձել հեռացնել միայն միոման՝ պահպանելով օրգանը, ինչի շնորհիվ այդ կանայք կարող են կրկին մայրանալ: Ներկայում էսմիան կիրառվում է  որպես նախավիրահատական միջոց, սակայն, վաղ թե ուշ, դեղամիջոցը կներկայացվի որպես կոնսերվատիվ թերապիա արգանդի միոմայի դեպքում:

 

Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցչություն

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ