ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում կայացավ Եվրոպական Միության նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը

Դեկտեմբերի 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ Եվրոպական Միության (ԵՄ) նոր Էրազմուս + ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որի նպատակն էր`տեղեկացնել բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին Էրազմուս + ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածի մի շարք գործողությունների, մրցույթների մեկնարկի մասին (Էրազմուս Մոնդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, Կրեդիտային շարժունություն, Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Ժան Մոնե գործողություններ), ներկայացնել ծրագրի հիմնական ուղղությունները, մասնակցության պայմանները, ինչպես նաև Եվրոպական Միության (ԵՄ) և տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները:
Բացման խոսքով ԵՊԲՀ-ում կայացած միջոցառմանը հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Հայաստանի Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը:
![]() |
![]() |
![]() |
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Էրազմուս+ ծրագիրը կարևորվում է միջբուհական ծրագրերի, նոր կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ մերձեցման տեսանկյունից:
– Մեզ համար ծրագրի հավելյալ կարևորությունը պայմանավորված է այն եզակի հնարավորությամբ, որն ընձեռում է Եվրահանձնաժողովը` օգտվելու եվրոպական կրթական տարածքում բովանդակային և ֆինանսական նոր հնարավորություններից: Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 18 մլրդ եվրո: Ուստի, Արևելյան գործընկերության բոլոր երկրները հրաշալի հնարավորություն են ստացել շարունակել իրենց կրթական բարեփոխումները, խթանել ուսանողների որակյալ կրթության ծրագրերը և բուհերը բարձրացնել միջազգային մակարդակի: Այն բուհերը, որոնք այս պարագայում կդրսևորեն պասիվ աշխատելաոճ, կզրկվեն լավ հնարավորությունից: Մեր շահագրգռվածությունը ո՛չ միայն ԵՄ ֆինանսական աջակցության մեջ է. մեր բուհերն ունեն արդիական լավ գաղափարների և որակյալ ծառայությունների կարիք, որ նրանց առջև բացում է ԵՄ-ն:
![]() |
![]() |
![]() |
Ա. Աշոտյանն ընդգծել է, որ ծրագրի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը կրկնակի մեծացել է, քանի որ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը և հաջորդ տարի Երևանում կանցկացվի նախարարական գագաթաժողով` 47 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
– Ըստ այդմ` Հայաստանը ո՛չ միայն կրթական գաղափարների սպառող է, այլ համաեվրոպական կրթական նախաձեռնությունների հեղինակ: Փոքր, բայց կարևոր երկիր, որը տեսանելի է եվրոպական կրթական տարածքում և ընդունված մեր եվրոպացի գործընկերների կողմից: Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը Տեմպուս ծրագրի շրջանակում երկար տարիներ հետ էր մնում իր ակտիվությամբ մեր հարևանի երկրներից, սակայն հիմա պետք է ուրախությամբ փաստեմ, որ վերջին երկու ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությունը կտրուկ աճել է, և մենք առաջ ենք անցել մեր հարևան երկրներից:
Ծրագրի հեռանկարների մասին Մեդ-Պրակտիկը զրուցել է ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ.
– Էրազմուս + ծրագիրը շատ լավ հնարավորություն է է՛լ ավելի միջազգայնացնել մեր գործունեությունը: Մենք արդեն իսկ ունենք գործընկերներ թե՛ նախարարության կողմից ընձեռված, թե՛ անհատական ծրագրերի ձևով, որոնց կարելի է ներգրավել այս գործընթացի մեջ: Այդ տեսանկյունից սպասում եմ, որ լավ հեռանկարներ կբացվեն մեր առջև, և մենք դա կկարողանանք լավ օգտագործել հիմնականում երեք ուղղություններով: Առաջինը՝ ուսումնական գործընթացի բարելավում և կատարելագործում, հասնել միջազգային չափորոշիչների, ինչը շատ կարևոր է, մանավանդ, այս անցումային շրջանում: Երկրորդը՝ ինտեգրացնել հետազոտական աշխատանքը և ուսումնառությունը: Երրորդը՝ նպաստել դրան, որ այս փոփոխություններն իրենց արդյունքն ունենան առողջապահության համակարգում և բժշկական ծառայությունների բազմազանեցման մատուցման մեջ:
Հավելենք, որ Էրազմուս + -ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020թթ. ժամանակահատվածում:
Էրազմուս + ծրագրի ներքո Գործընկեր երկրների Էրազմուս + ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիթորինգի և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները:

|
Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...


Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...


«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...


Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն