Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում

2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ֆինանսական աջակցությամբ վերանորոգված ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը դեկտեմբերի 12-ին պաշտոնապես իր դռները բացեց բժիշկների և ուսանողների համար: Բացումն արժևորվեց գրադարանի ընթերցասրահի անվանակոչմամբ՝ ՀՕՖ-ի հիմնադիր, աշխարհահռչակ նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անունով:


Ի պատիվ հայազգի հայտնի բժշկի՝ արդեն իր անունը կրող ընթերցասրահում անցկացվեց հուշ-երեկո, որի ընթացքում ներկաները ևս մեկ անգամ հիշեցին մեծ հումանիստին ու գնահատեցին նրա անսահման վաստակն ու դերը հազարավոր մարդկանց կյանքում և Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում:


ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա ՇիրինյանՄեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը:


–   Վերջապես Հանրապետական գիտաբժշկական գրադարանը վերանոգված է: Այն իրականություն դարձավ ՀՕՖ-ի աջակցությամբ: Շուրջ տասը տարի գրադարանի պատերի ներքո անկարող էինք որևէ միջոցառում իրականացնել:


–   Տիկին Շիրինյան, այսօր անվանակոչվեց նաև գրադարանի ընթերցասրահը: Այն, այսուհետ, կրելու է բժիշկ Էդգար Հովսեփյանի անունը. ինչպե՞ս ծնվեց մտահղացումը:


–   Պրոֆեսոր Հովսեփյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ՀՕՖ-ը՝ 1990-ականներից սկսած, շարունակաբար նպաստել է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի զարգացմանը՝ ապահովելով միջազգային հեղինակավոր պարբերականներին, համաշխարհային էլեկտրոնային շտեմարաններին հասանելիությունը, բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի տպագրությունը, գրադարանի վեբ-կայքի ստեղծումը: Էդգար Հովսեփյանի նախաձեռնությամբ 1990-2000 թվականներին Հայաստանում աշխատող ավելի քան 100 բժիշկ է վերապատրաստվել ԱՄՆ առաջատար կլինիկաներում: Այս քայլով ցանկացանք ինչ-որ կերպ անմահացնել նրա անունը:

 

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյան 2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում 2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում


–   Ինչո՞վ է այսօր հարուստ ընթերցասրահը:


–   Նորագույն գրքերով, պարբերականներով… Այն գրքերը, որ տեսաք ընթերցասրահում՝ բոլորը նոր էին հրատարակված: Ընթերցասրահում կան համակարգիչներ, և ընթերցողը կարող է օգտվել էլեկտրոնային աղբյուրներից: Այդ առումով մենք շատ հարուստ ենք. ունենք էլեկտրոնային աղբյուրներ, որտեղ ընդգրկվում են 2014թ. հրատարակված բոլոր նոր գրքերը: Այսպիսով, կարող ենք ասել, որ մեր ընթերացսրահը հագեցած է և′ ավանդական, և′ ժամանակակից գրականությամբ:


–   Այցելուների առումով…


–   Գուցե գրադարան այցելողների թիվը սակավ տպավորություն թողնի, սակայն համացանցում պաշտոնական կայքի այցելուների թիվն ավելի քան գոհացնող է: Գրադարանում պարբերաբար դասընթացներ են իրականացվում: Մեր պատերի ներքո իր զարգացումն է ապրում հեռահար բժշկությունը. այստեղ տարբեր մասնագետների կողմից դասախոսություններ են ընթանում մարզային բժիշկների համար, ինչը ևս մի նոր ժամանակակից միջոց է՝ մարզային մասնագետներին բժշկական նորություններ հնարավորինս արագ հասցնելու:

 

2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում 2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում 2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում


–   Ի՞նչ բարի ավանդույթներ կան գրադարանում:


–   Այն ինչ փոխանցվել է մեզ՝ փորձում ենք պահել-պահպանել: Շատ կարևոր է պահպանել կապը բժշկական հանրության հետ, գործընթացի մեջ ներգրավել երիտասարդ մասնագետներին:


Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 4-րդ միջազգային կոնֆերանսի կազմակերպիչ Գևորգ Յաղջյան–   Ձեր կայքից տեղեկացա, որ ամեն տարի մրցանակ եք շնորհում «Տարվա բարեկամ» անվանակարգում: Մանրամասնեք, խնդրե՛մ, ի՞նչ սկզբունքով եք ընտրում Տարվա բարեկամին:


–   Ամեն տարի անց ենք կացնում մրցանակաբաշխություն: Այս տարի փոքր-ինչ ուշացումով իրականացվեց: Սովորաբար, այն տեղի է ունենում հոկտեմբերի 7-ին: Ուշացումը պայմանավորված էր վերանորգման աշխատանքների հետ:


Ունենք տարբեր անվանակարգեր: «Տարվա լավագույն բարեկամ» անվանակարգը տրվում է այն անձանց, ովքեր արժանի ավանդ ու ներդրում ունեն գրադարանի զարգացման գործում: Այն կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ ակտիվ գործունեությամբ, նվիրատվությամբ և այլն:


Այս տարի միաձայն ընտրվեց բժիշկ Գևորգ Յաղջյանը: Նա, իրավամբ, ակտիվ գործունեություն է ծավալել և արժանի է մրցանակի: Նրա շնորհիվ տարբեր կապեր են հաստատվել, տարբեր ծրագրեր կյանքի կոչվել ու հետագա զարգացում ունեցել: Օրինակ՝ հեռաուսուցման ծրագիրը, որը մենք իրականացնում ենք, բժիշկ Յաղջյանի գաղափարն է եղել: Գեոտառ հրատարակչության հետ արդյունավետ կապերը կրկին նրա շնորհիվ ստեղծվեցին և՝ ո՛չ միայն. գործունեության ոլորտները շատ են, բոլորն այս պահին թվարկել չեմ կարող: Մի ակնառու օրինակ բերեմ. լինելով արտասահմանում՝ Գևորգն ամենուր անվերջ խոսում ու ներկայացնում է մեր գրադարանը, իսկ, սովորաբար, յուրաքանչյուրն իր խնդրի մասին է մտածում: Նրան հուզում են շատերի հոգսերն ու հոգում է հնարավորինս… Դժվար է այսօր գտնել մարդ, ով իր հարցերը թողած՝ կզբաղվի, կոնկրետ պարագայում, գրադարանի հարցերով:

 

2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում 2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում 2014-ը նշանակալից է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի գործունեության ամբողջ ընթացքում


–   Վերջաբանի փոխարեն…


–   Այս տարի գրադարանի 75-ամյակն էր, սակայն օրը նշանավորել չկարողացանք՝ օբյեկտիվ պատճառներով. վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Արդեն 75 տարի է, ինչ կա այս հաստատությունը և արդեն շատ կարևոր դերակատարում ունի բժշկական հանրության շրջանում. բժշկական շարունակական կրթության (ինչպես այսօր ընդունված է ասել), բժշկագիտության ասպարեզներում: Ցանկությունս է գրադարանը միշտ տեսնել մասնագետների կողմից կարևորված, որպես քննարկումների և հանդիպումների ավանդական հավաքատեղի, առավել նպաստավոր բարվոք՝ միջոցառումների իրականացման համար:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ