ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հ. Մինասյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան» գրքի շնորհանդեսը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում, ներկա էին բժիշկներ, պատմության մասնագետներ: Մեդ-Պրակտիկը գրքի գաղափարի հղացման, ստեղծման պատմության և այլ հարցերի շուրջ զրուցեց հեղինակի՝ Հարություն Մինասյանի հետ:
– Ինչպե՞ս ծնվեց նման գիրք գրելու գաղափարը:
– Լինելով պրակտիկ բժիշկ-հոգեբույժ՝ շուրջ 20 տարի զբաղվում եմ նաև բժշկության պատմությամբ, ստեղծել եմ Հայ բժշկության թանգարան-հավաքածու: Հետաքրքրվում եմ հայ բժշկության պատմության, նշանավոր հայ բժիշկների կենսագրություններով, նրանց արած գործով: Սա իմ տասներորդ գիրքն է:
Նախորդ գրքերս հրատարակելու ընթացքում, երբ ուսումնասիրում էի արխիվներ, պարբերականներ, գրքեր՝ տպագրված աշխարհի տարբեր երկրներում, իմ տեսադաշտում անընդհատ հայտնվում էին բժիշկներ, ովքեր աշխատել և ապրել էին Թուրքիայի տարածքում, և իրենց կյանքի որևէ հատվածում բանտարկվել էին, կամ աքսորվել, իսկ նրանց մեծ մասը 1915 թվականին ենթարկվեց ցեղասպանության: Այդ բոլոր կենսագրականներն առանձնացնում էի: Եկավ մի պահ, երբ բավական շատ նյութ էր հավաքվել: Հինգ տարի առաջ սկսեցի զբաղվել մտահղացմանս իրականացմամբ: Գիրքը հրատարակվեց անցյալ տարվա վերջին, և լավ է, որ հասցրեցի դա անել հարյուրամյակին ընդառաջ: Հրատարակվեց պետական պատվերով, 400 տպաքանակով: Գրքում ներկայացված է 470 բժշկի կենսագրություն: Նրանց բժիշկներ են և բժիշկ-ուսանողներ, ատամնաբույժներ ու ժողովրդական բժիշկներ:
– Խնդրում եմ համառոտ ներկայացնել. շա՞տ էին ականավոր մասնագետները:
– 19-րդ դարից սկսած՝ Թուրքիայում ժողովրդական բժշկությունը սկսեց փոխարինվել գիտական բժշկությամբ: Այդ տարիներին Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարածքներում գործում էին բազմաթիվ միսիոներական կազմակերպություններ, որոնք բացում էին դպրոցներ, քոլեջներ, որոնցում սովորում էին հիմնականում հայ պատանիներն ու երիտասարդները: Նրանցից շատերը որպես մասնագիտություն ընտրում էին հենց բժշկությունը և կրթությունը շարունակում եվրոպական երկրներում: Ավարտելուց հետո, վերադառնալով իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը, աշխատում էին որպես բժիշկ: Եկավ մի պահ, երբ կրթված բժիշկների թիվն արդեն բավականին շատ էր: Կոստանդնոպոլսում հայ բժիշկները հիմնեցին առաջին բժշկական ընկերությունը, որը կոչվում էր Կայսերական բժշկական ընկերություն, որի անդամների ութսուն տոկոսը հայեր էին: Նրանք հետագայում ստեղծեցին նաև առաջին բժշկական ուսումնական հաստատությունը, որը կոչվում էր Կայսերական բժշկական բարձրագույն ուսումնարան: Առաջին բժշկական դասագրքերի հեղինակները ևս հայեր էին, ընդ որում՝ սկզբում դրանք գրվում էին ֆրանսերեն, քանի որ թուրքերեն բժշկական տերմինաբանություն չկար: Երբ երիտթուրքերի կառավարությունը որոշեց հայերին բնաջնջել, այդ դաժան իրողության մեջ հայտնվեցին նաև բժիշկները, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել էին կայսրության բնակչությանը բժշկելուն և կրթելուն:
– Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:
– Նույն մարդու կենսագրությունը ստիպված եմ եղել փնտրել մի քանի աղբյուրներում, քանի որ բավականին դժվար է այդ օրերի մասին հավաստի և ամբողջական տեղեկատվություն գտնելը: Օգտվել եմ գրքերից, պարբերականներից, տարբեր անհատներից, ովքեր տվյալներ են տվել իրենց հարազատների մասին: Չեմ կարծում, որ գտել ու մեկտեղել եմ բոլոր բժիշկներին. գուցե դեռ կրկնակին հնարավոր լինի գտնել: Բայց առաջին քայլն արված է այս հետազոտության ուղղությամբ:
Իմ գրքի համար որպես նախատիպ ծառայել են Գասպար Կարոյանի ԱՄՆ-ում տպագրված գիրքը՝ «Նահատակված հայ բժիշկներ», Թեոդիկի «Նահատակված հայ մտավորականներ»-ը, «Տարեցույցներ»:
– Ունե՞ք նախկինում գրքեր բժիշկների մասին:
– Հինգ հատոր հրատարակել եմ աշխարհի հայ հոգեբույժների մասին. գիրքը կոչվում է «Հարյուր հայ հոգեբույժներ: Կենսագրական բառարան», մեկ ուրշ գիրք նվիրված է ստալինյան բռնաճնշումներին ենթարկված հայ բժիշկներին. կոչվում է «111… բռնադատված հայ բժիշկներ. 1920-1954 թթ.: Կենսագրական բառարան», հաջորդը կոչվում է «16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ: Կենսագրական բառարան»: Իմ խնդիրն է պատմության գզրոցներից դուրս բերել և աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի բժշկական մշակույթ ենք ունեցել Հայաստանում և ամբողջ աշխարհում:
– Ի՞նչ նոր գրքեր եք նախատեսում:
– Ւնձ մոտ այժմ ամենաքիչը հինգ գրքի նյութ է հավաքվել: Հրատապ ուզում եմ տպագրել գրքեր Ադրբեջանի և Վրաստանի հայ բժիշկների մասին: Ցանկանում եմ գիրք հրատարակել նաև հայ բժիշկ-գրողների մասին: Բժիշկները շատ են զբաղվել գիր-գրականությամբ. Հավաքել եմ շուրջ 300 անուն, սկսել եմ հավաքել նաև նրանց հեղինակած գրքերը: Այսօր ունեմ 150 բժիշկ-գրողների շուրջ 500 գիրք: 2010 թ. Ժողովրդական արվեստի թանգարանում ցուցահանդես կազմակերպեցի, որը կոչվում էր «Հայ բժիշկները՝ հայ գրականության մշակներ»: Երևելի բժիշկ-գրողներից են Ծերենցը, Ռուբեն Սևակը, Ժորա Հարությունյանը, Զորի Բալայանը և ուրիշներ:
– Դուք նշեցիք հայ բժշկության թանգարանի մասին. ի՞նչ նախաձեռնություն է դա:
– Վերջին երեսուն տարիների ընթացքում ես ստեղծեցի մի հավաքածու, որը պայմանականորեն կոչվում է «Հայ բժշկության թանգարան»: Հավաքածուի մեջ մտնում են լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր, բժշկական գործիքներ, առարկաներ, բժիշկների անձնական իրեր և այլ: Շուրջ 30 000 ցուցանմուշ: Նպատակս է Երևանում ստեղծել Հայ բժշկության թանգարան: Այդպիսի թանգարաններ կան շատ ու շատ երկրներում: Կա մեծ հավաքածու. խնդիր է դարձել տարածքի ձեռքբերման հարցը: Կցանկանայի, որ այն լիներ ո՛չ միայն թանգարան, այլև թանգարան-ինստիտուտ: Նաև շատ կուզեի, որ վերականգնվեր ԵՊԲՀ բժշկության պատմության ամբիոնը. հարություն առներ այդ գիտությունը, չանտեսվեր, և մեր երիտասարդ բժիշկները՝ պրակտիկ գործունեությանը զուգահեռ, զբաղվեին նաև բժշկության պատմությամբ:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն