ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման պաշտոնական արարողությունը
Հուլիսի 2-4-ը Երևանում ընթացող համագումարին մասնակցում են աշխարհահռչակ հայ բժիշկներ, միջազգային ճանաչում ունեցող հայ փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, բուժքույրեր: Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում է «Միասին՝ հանուն ազգի առողջության» խորագիրը:
Հայաստանի առողջապահության նախարարության և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվող 4-րդ համագումարի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բանախոսները և մասնակիցները կանդրադառնան առողջապահության ոլորտի արդի հիմնախնդիրներին, ձեռքբերումներին, կկատարեն փորձի փոխանակում:
Մեդ-Պրակտիկը զրուցեց 4-րդ ՀԲՀՄ նախագահ պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ:
– Պարո՛ն Բաբլոյան, երկար և հանգամանալից պատրաստվում էիք համագումարին. գո՞հ եք այն արդյունքից, որն այսօր տեսնում եք:
– Շատ գոհ ենք, շատ հուզված, որ այսքա՜ն մասնակիցներ կան, մեծ ակտիվություն: Մենք սպասում էինք, որ շատ մասնակիցներ կլինեն աշխարհի տարբեր երկրներից, բայց ոչ այսքան...
– Քանի՞ երկրից հյուրեր ունենք:
– Աշխարհի 18 երկրներից են եկել: Շուրջ 250-ական մասնակիցներ ունենք՝ Հայաստանից և արտասահմանից, 500 բժիշկ. դեռ շարունակվում են գրանցումները: Աննախադեպ մեծ թիվ է:
– Ի՞նչ է նախատեսվում ծրագրում:
– Տարբեր ուղղություններով են աշխատանքներն ընթանալու. շեշտադրվելու են հատկապես հանրային առողջությունը, մոր և մանկան առողջությունը, սրտանոթային հիվանդությունները, արյունաբանությունը և այլն…
Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընթերցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հայաստանի և Սփյուռքի հայ բժիշկներին ուղղված՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքն ընթերցեց Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը:
Բացման արարողության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ համագումարը հիանալի առիթ է՝ ամփոփելու բժշկության ոլորտում կատարված աշխատանքները, ծրագրային մոտեցումները: Նա ներկայացրեց վերջին շրջանում իրականացված մի շարք կարևորագույն ծրագրերի ընթացքն ու արդյունքները: Նախարարը նաև շնորհավորեց ներկաներին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ հղելով բարեմաղթանքներ:
Մոսկվայից ժամանած աշխարհահռչակ հայ սրտաբան, ՌԴ բժշկագիտության ակադեմիայի Ա. Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման բաժնի ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ Բագրատ Ալեքյանը լրագրողների հետ զրույցում մեծապես կարևորեց չորս տարին մեկ անգամ Հայ բժիշկների միջազգային համագումարի անցկացումը: «Կարծում եմ՝ աշխարհի տարբեր ծայրերից հայ բժիշկները ժամանում են ամենաթարմ տեղեկատվությամբ և փորձի փոխանակում են կատարում գործընկերների հետ: Քննարկվում են բժշկության ոլորտի ամենատարբեր խնդիրները, որոնցից շատերը նաև լուծումներ են ստանում: Շատ կարևոր է նաև, որ բոլորս համախմբվում ենք համայն հայության սրտում՝ Երևանում: Մենք Ռուսաստանից ժամանել ենք բավականին մեծ թիմով»,- նշեց պարոն Ալեքյանը:
Հայ բժշկական միջազային կոմիտեի (AMIC) նախագահ Ջերրի Մանուկյանը ևս, լրագրողների հետ զրույցում կարևորելով համագումարը, հավելեց, որ այն մեծ դեր ունի Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու տեսանկյունից: «Այս դեմ առ դեմ հանդիպումը թույլ է տալիս գնահատել, թե ինչ ռեսուրսներ ունենք և ինչ ուղղությամբ ենք շարժվում, ինչպես նաև՝ որտեղ ունենք բարեփոխումների կարիք»,- նկատեց նա:
Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողության պաշտոնական հատվածին հաջորդեց համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):
Համագումարին զուգահեռ՝ հուլիսի 1-4-ը, Երևանում կկազմակերպվեն նաև 17 սատելիտային սիմպոզիումներ, որոնք թույլ կտան ավելի խորքային և հիմնավոր անդրադառնալ առանձին ոլորտների խնդիրներին և նվաճումներին:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն