ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
4-ՐԴ ՀՄԲՀ. Սիմպոզիում՝ նվիրված բժշկական գենետիկայի ոլորտին
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի շրջանակում, կազմակերպվեց սիմպոզիում՝ նվիրված բժշկական գենետիկայի ոլորտին:
Հրավիրված էին անվանի մասնագետներ, ովքեր աշխատում են տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Դանիայում, ԱՄՆ-ում:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Թամարա Սարգսյանը նշեց՝ երջանիկ է, որ երկար ու հանգմանալից նախապատրաստական աշխատանքների արդյունքում կազմակերպվել է այս շատ արդյունավետ սիմպոզիումը:
«Ինձ համար չափազանց կարևոր է, որ բոլոր մասնակիցները սիրով են եկել և մեծ պատրաստակամությամբ: Մենք անընդհատ լսում էինք ցողունային բջիջների, մոլեկուլային բժշկության մասին, բայց դրանք կարծես շոշափելի չէին դառնում: Այսօր այդ թեմաներին Երևանում անդրադառնում են լավագույն մասնագետները՝ ներկայացնելով գենետիկայի ժամանակակից նվաճումները: Արտասահմանցի գործընկերների շնորհիվ՝ մենք պարբերաբար տեղեկանում ենք ամենաարդիական մոտեցումներին, ամենաթարմ նորություններին»,- ներկայացրեց պրոֆեսոր Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մեր օրերի ամենաթարմ մոտեցումներից է անհատականացված բժշկությունը՝ յուրաքանչյուր մարդ իր յուրահատուկ գենետիկայով, և ստանդարտներ կիրառելը հնացած մոտեցում է: «Ժամանակը քիչ է, բայց, կարծում եմ, կհասցնենք անդրադառնալ ամենակարևոր հարցերին: Նաև շատ ուրախ եմ, որ ունենք երիտասարդ մասնակիցներ. համոզված եմ, որ նրանք այս գիտելիքների հիման վրա դեռևս անելու են լավագույն բացահայտումները»,- հույս հայտնեց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենը:
Մեդ-Պրակտիկը զրուցեց նաև սիմպոզիումի ժամանակ դասախոսություններով հանդես եկած անվանի մասնագետների հետ:
Պրոֆեսոր Ալան Հովնանյան, Փարիզ, Նեկերի հիվանդանոց, դասախոսության թեման. «Գենետիկական մաշկային հիվանդություններ՝ ախտաբանական ֆիզիոլոգիայի հիման վրա բուժման նոր միջոցներ»
Շատ բարձր մակարդակով կազմակերպված հանդիպում է, և ես պարզապես հիացած եմ հայաստանցի մասնագետների պատրաստվածությամբ գենետիկայի ոլորտում: Թամարա Սարգսյանի կենտրոնի շնորհիվ՝ ամրապնդվում են մեր կապերը, տեղի է ունենում փորձի փոխանակում, հարստացում: Այս համագումարը լավ կամուրջ է, որը պետք է ամրանա տարբեր թրեյնինգների իրականացմամբ:
Պրոֆեսոր Գրիգորի Ենիկոլոպով, Նյու Յորք, Cold Spring Harbor լաբորատորիայի վարիչ, դասախոսության թեման. «Կլինիկական նպատակով ցողունային բջիջների կիրառումը և նյարդագենեզը»
Մեծ հաճույքով համաձայնեցի մասնակցել այս հանդիպմանը, մանավանդ որ մասնակից բժիշկներից շատերի հետ արդեն ծանոթ էի: Համագումարի շրջանակում ներկայացրել եմ վերջին տարիների ամենալուրջ բացահայտումներից մեկը՝ նոր նեյրոնների առաջացումը հասուն ուղեղում: Մենք արդեն հաշտվել էինք այն մտքի հետ, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, բայց այսօր պարզվում է, որ ուղեղի շատ կարևոր հատվածներում մշտապես նոր նեյրոններ են առաջանում: Հենց դա էլ ներկայացրել եմ:
Պրոֆեսոր Միքայել Աղաջանյան, Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ, Մոլեկուլային բժշկության ինստիտուտի վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչ, դասախոսության թեման. «Ալցհեյմերի հիվանդության և քաղցկեղի բուժման նպատակով ԴՆԹ վակցինաների օգտագործումը»
Ես ներկայացրել եմ իմունաթերապիան քաղցկեղի ժամանակ: Սա բավականին նոր ուղղություն է. հետազոտությունները ցույց են տալիս, որ գենետիկայով պայմանավորված՝ իմունաթերապիան կարող է չափազանց արդյունավետ լինել քաղցկեղից վերականգնվող օրգանիզմի համար: Ես հիացած եմ այն հետաքրքրվածությամբ, որ հայաստանցի մասնագետները ցուցաբերում են գենետիկայի ոլորտում նորույթների կիրառման հանդեպ:
Դոկտոր Կարինե Սարգսյան, Ավստրիա, Գրացի Բիոբանկի տնօրեն, դասախոսության թեման. «Անհատականացված բժշկություն՝ այսօր և վաղը»
Ես հիացած եմ, թե ինչքան ակտիվ են բժիշկներն ու ինչ սուր հարցեր են տալիս: Հրավիրված մասնագետներից յուրաքանչյուրը լավագույններից է իր ոլորտում. հատուկ ընտրված են, և նրանցից շատ բան ունենք սովորելու: Կարելի է միայն հպարտանալ, որ այդպիսի ճանաչում ու գիտելիքներ ունեցող մասնագետներ են այսօր Երևանում: Քննարկված թեմաներից ինձ հետաքրքրեցին հատկապես ուղեղի աճը խթանող նոր մեթոդները, որոնք դեռևս կենդանիների վրա փորձարկումների փուլում են: Ես առաջիններից կլինեմ, որ կփորձարկեմ այդ մեթոդները: Ընդամենը մի քանի տարի առաջ դեռ կար այն պնդումը, որ նոր նեյրոններ չեն առաջանում, բայց արդեն ապացուցված է հակառակը: Պրոֆեսոր Ենիկոլոպովն այդ մեթոդը ներկայացրեց իր դասախոսության ժամանակ: Ես հիացած եմ և՛ որպես գիտնական, և՛ որպես պարզապես մարդ, ով հետաքրքրված է այս մեթոդով:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն