ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողովը միավորեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սրտաբաններին
Սրտաբանության եվրակովկասյան երկօրյա համաժողովը միավորեց շուրջ 300 սրտաբան Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով սրտաբանության ոլորտի Հայաստանի, Արցախի և Եվրոպայի առաջատար մասնագետներին, նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:
Մեր երկրում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են և կազմում են 48%։ Անդրադառնալով Հայաստանի և Սփյուռքի սրտաբանների համագործակցությանը` նախարարը բարձր գնահատեց ամերիկահայ ճանաչված սրտաբան-վիրաբույժ Հրայր Հովակիմյանի կատարած աշխատանքը: Հայրենիքում իր մասնագիտական գործունեությունը սկսելով նորանկախ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում` 1993թ., Հրայր Հովակիմյանը մայր հայրենիքի նկատմամբ անսահման սերն ապացուցեց լրջագույն ծրագրերով։
«Հրայր Հովակիմյանը լուրջ ներդրում ունեցավ Հայաստանում ինվազիվ սրտաբանության զարգացման գործում»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Նա ուրախությամբ փաստեց, որ 2015թ. հունվարի 1-ից մեր երկրում հաջողությամբ իրականացվում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող սրտի անհետաձգելի վիրահատությունների` Stent for life կյանք փրկող ծրագիրը: Ծրագրի իրականացմանը մասնագիտական աջակցությունն են բերել մեր հայրենակից սրտաբաններ Բագրատ Ալեքյանը, Հրայր Հովակիմյանը, Ավետիս Մատիկյանը, այլք:
Նախարարը հայտնեց, որ այս տարվա հուլիսին ՀՀ կառավարությունը կրկնապատկեց ծրագրի իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցները: Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ ծրագրերին։ Նշեց, որ այս տարվա հունվարի 1-ից առաջին անգամ մեկնարկել են երեք ուղղություններով ընթացող լայնածավալ սկրինինգային ծրագրեր: Նա կարևորեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից վարվող քաղաքականության մեջ իրենց կարևոր տեղն ունեն հանրային առողջապահական ծրագրերը:
Եզրափակելով խոսքը` Արմեն Մուրադյանը համաժողովի մասնակիցներին մաղթեց ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ միջացառումը հնարավորություն է ընձեռում ամփոփել ձեռքբերումներն ու համագործակցության արդյունքները:
«Հայստանում ունենք հզոր սրտաբանական դպրոց, որի հիմքը դրեցին Սփյուռքի սրտաբանները»,- ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ արտերկրում բնակվող հայ սրտաբանների շարքում իր ուրույն տեղն ունի ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանը:
Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` համաժողովի անցկացումը կարևորվում է նոր ծրագրեր կյանքի կոչելու, համագործակցության շրջանակներն ընդլայնելու տեսանկյունից:
Նա ՀՀ նախագահի հրամանով Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար ֆրանսիահայ սրտաբան-վիրաբույժ Ավետիս Մատիկյանին փոխանցեց «Մխիթար Հերացու» մեդալը:
«Այս պարգևը պետական գնահատական է մեր սրտաբաններին, ովքեր իրականում շատ մեծ սիրտ ունեն»,- ասաց Սփյուռքի նախարարը` հավելելով, որ բժշկի աշխատանքն ամենաթանկն է և հենց նրանց է հաջողվում մարդկանց պարգևել երկրորդ կյանք:
Առանձնակի կարևորվեց, որ Հայաստանի սրտաբանները վերջին տարիներին բուժօգնություն են ցուցաբերել Հայաստան եկած 60-ից ավելի սիրիահայերի:
Նշենք, որ 1993թ. ստեղծված, ֆրանսիահայ սրտաբան-վիրաբույժ Ավետիս Մատիկյանի ղեկավարությամբ գործող «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ 2009թ. սկսած Երևանում երկու տարին մեկ կազմակերպում է Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը, որի նպատակն է համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը` ի նպաստ մեր երկրի բնակչության առողջության պահպանման և բժշկագիտության զարգացման:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն