Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊ ԲՀ. «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային 7-րդ գիտաժողով

ԵՊ ԲՀ. «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային 7-րդ գիտաժողով

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային 7-րդ գիտաժողովի բացումը, որը նվիրված է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 85-ամյակին: Գիտաժողովին ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր, Միքայել Նարիմանյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գ.Մ. Միրիջանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հ.Ն. Զորյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վ.Ա.Գասպարյանը, ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ պրոֆեսոր Մ.Գ. Բոստանջյանը և այլք:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության փոխնախարար Գ.Մ. ՄիրիջանյանըԲացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության փոխնախարար Գ.Մ. Միրիջանյանը՝ գիտաժողովի մասնակիցներին փոխանցելով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնը և շնորհավորանքը: «Հայաստանի առողջապահական համակարգում գործող առաջին գիտահետազոտական հաստատություններից մեկը լինելով՝ ինստիտուտը պահպանել է կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության հայկական դպրոցի լավագույն ավանդույթները: Այսօր այն ներկայանում է որպես միջազգային մասնագիտական հանրությանն ինտեգրված բժշկական ռեաբիլիտացիայի բազմապրոֆիլ գիտագործնական և ուսումնական կենտրոն, որի բազայի վրա հաջողությամբ գործում է ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող ԵՊԲՀ պրոֆիլային ամբիոնը և ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը:

Առողջապահության զարգացման հիմնական պայմաններից մեկը կլինիկական բուժման փուլում ռեաբիլիտացիոն ծառայության միասնական համակարգի ստեղծումն է, ինչը հետագայում կնվազեցնի հաշմանդամության վտանգը և կբարձրացնի հիվանդների կյանքի որակը»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնը գիտաժողովի մասնակիցներին հաղորդեց ԱԺ նախագահի խորհրդատու Հ.Ն.ԶորյանըՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնը գիտաժողովի մասնակիցներին հաղորդեց ԱԺ նախագահի խորհրդատու Հ.Ն.Զորյանը. «85 տարի շարունակ ինստիտուտի մասնագետներին, որոնց թվում են նաև միջազգային հանրությանը հայտնի բժիշկները, հաջողվել է պատշաճ կերպով իրականացնել իրենց առաքելությունը, ձևավորել հայրենական կուրորտաբանությունը, ուսումնասիրել ու գիտականորեն ներկայացնել այս ոլորտի մեր երկրում առկա հնարավորություններն ու դրանց առանձնահատկությունները: Ինստիտուտի գործունեության շնորհիվ կազմավորվել և միջազգային համբավ են վայելում այնպիսի կուրորտային գոտիներ, ինչպիսիք են Արզնին, Դիլիջանը, Ջերմուկը, Հանքավանը և այլ բուժական վերականգնողական գոտիներ»: ԱԺ նախագահի խորհրդականը առանձնացրեց ինստիտուտի մեծ դերը 1988թ.-ին Սպիտակի երկրաշարժից տուժածներին, ինչպես նաև Արցախի ազատագրական պայքարում վիրավորված զինվորներին և կամավորականներին վերականգնողական բուժօգնություն ցուցաբերելու գործում:

Շնորհավորելով Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմին և ներկաներին՝ ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել ՆարիմանյանըՇնորհավորելով Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմին և ներկաներին՝ ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ կուրորտաբանությունը՝ իբրև պրոֆիլակտիկ գործունեություն, մեծ դեր ունի և՛ կանխագելիչ, և՛ վերականգնողական բժշկության գործում: «Այս ոլորտում գործունեության դաշտը շատ լայն է՝ վնասվածքներից, ծանր հիվանդություններից հետո վերականգնում, սպորտային բժշկություն, ֆիզիկական կուլտուրա հաշմանդամների համար և այլն: Հարկ է առանձնացնել նաև բժշկական զբոսաշրջությունը և այն բնական պաշարները, որոնք տարիներ շարունակ օգնում են մեր բնակչությանը վերականգնելու առողջությունը: Մենք ակնկալում ենք, որ այս գիտաժողովը կհամալրի մեր կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության կրթական ծրագրերը»:

ՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ պրոֆեսոր Մ.Գ.ԲոստանջյանըՌԴ բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ պրոֆեսոր Մ.Գ.Բոստանջյանը, ողջունելով մասնակիցներին, ասաց. «Ձեր ինստիտուտը իր 85-ամյակին մոտեցավ առողջացման կարևոր գործում ունեցած մեծ ձեռքբերումներով: Դուք մեծ գիտահետազոտական աշխատանքներ եք կատարում վերականգնողական բժշկության ոլորտում: Մենք հույս ունենք, որ մեր հետագա համագործակցությունը նույնպես արգասաբեր կլինի»:

Շնորհավորելով Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի 85-ամյակը՝ պրոֆեսոր Մ.Գ.Բոստանջյանը ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Բ.Ն.Հարությունյանին պարգևատրեց Ակադեմիայի բարձրագույն պարգևով «Չժեվսկու անվան ոսկե մեդալով»:

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը շնորհավորանքներ ընդունեց նաև ՌԴ վերականգնողական բժշկության մասնագետների ասոցիացիայի տնօրեն Ա.Ի.ՏրուխանովԿուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը շնորհավորանքներ ընդունեց նաև ՌԴ վերականգնողական բժշկության մասնագետների ասոցիացիայի տնօրեն Ա.Ի.Տրուխանովի, Բժշկական վերականգման և կուրորտաբանության Ռուսաստանի գիտական կենտրոնի ներկայացուցիչ պրոֆեսոր Ա.Վ.Շակուլայի, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի և այլոց կողմից:

«Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային 7-րդ գիտաժողովՆշենք նաև, որ «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» միջազգային 7-րդ գիտաժողովը տևելու է երկու օր, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից:

 

 

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ