Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով

Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով

«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ հայաստանյան ներկայացուցչությունը` Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ, Երևանում կազմակերպեց սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով:


Մեդ-Պրակտիկի հետ զրույցում «Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը նշեց, որ հանդիպմանը հրավիրված են  թերապևտներ, սրտաբաններ, նյարդաբաններ և ներզատաբաններ՝ քննարկելու երկու մեծ խմբի դեղերի («Նորտիվան», «Մերտենիլ») կիրառման ասպեկտները սիրտ-անոթային համակարգի խնդիրների ժամանակ:


«Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Սեզոնն այնպիսին է, որ ճնշման խնդիրները հաճախ են գլուխ բարձրացնում, բացի այդ, սիրտ-անոթային խնդիրները պետք է պահել հետևողական վերահսկողության ներքո: Դաշտում մշտապես նոր դեղեր ու մոտեցումներ են հայտնվում, և մենք փորձում ենք հետևել ու ներկայացնել միջազգային չափանիշներ, միջազգային ուղեցույցներով հաստատված տեղեկատվություն:


Հայաստանում սրտաբանությունը բարձր մակարդակի վրա է. մեր սրտաբանները հետևում են թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան միտումներին:


«Գեդեոն Ռիխտեր»-ի հրավերով գիտաժողովի ժամանակ հանդես եկավ ԵՊԲՀ Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հ.Կ Կժդրյանը` «Դիսլիպիդեմիաներ. ի՞նչ են հուշում ժամանակակից կլինիկական ուղեցույցները» թեմայով դասախոսությամբ.:


ԵՊԲՀ Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հ.Կ Կժդրյան–   Պարոն Կժդրյան, դասախոսության ընթացքում անդրադարձաք ճարպակալման ժամանակ սիրտ-անոթային համակարգին ուղղված ռիսկի գործոններին: Որքանո՞վ է թեման արդիական:


–   Դիսլիպիդեմիաներին վերաբերող թեման մնում է մշտապես արդիական: Թեև խնդիրը հաճախ է բարձրաձայնվում, դեռ շատ հարցեր լուսաբանման կարիք ունեն: Մասնավորապես, ե՞րբ և ի՞նչ հետազոտություններ, լաբորատոր քննություններ է պետք իրականացնել, ի՞նչ ստատիններ ընտրել: Ստատիներն արդեն լայնորեն կիրառվում են մեր պրակտիկայում, միևնույն ժամանակ, շատ ակտուալ է նաև ստատիններով պայմանավորված բազմաթիվ անցանկալի երևույթների մասին հաճախ բարձրաձայնելը:

 

Օրինակ, վերջին տարիներին հաճախ է խոսվում ստատինների՝ շաքարախտ զարգացնելու հնարավոր ռիսկի մասին: Այսօր անդրադարձել եմ նաև այդ հիմնահարցին:

 

Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով


–   Ինչպիսի՞ն եք տեսնում միջազգային փորձ - հայաստանյան իրավիճակ համեմատությունը:


–   Կարծում եմ՝ հայաստանյան իրավիճակը լիովին համարժեք է միջազգային փորձին: Ստատինների և՛ կիրառումը, և՛ վերահսկողությունը բավականին բարձր մակարդակով է իրականացվում: Դրան, իհարկե՛, մեծապես նպաստել են նաև վերջին տարիներին իրականացված իրազեկման աշխատանքները: Հիմա ժամանակն է խոսելու նաև հնարավոր անցանկալի երևույթների մասին, քանի որ ստատինները ևս, ի վերջո, դեղորայք են. կախարդական հաբեր չեն: Ստատիններն անհրաժեշտ է նշանակել հստակ ցուցումների առկայության դեպքում, միշտ անհրաժեշտ է կշռել սրտանոթային ռիսկը նվազեցնելու օգուտը և հնարավոր անցանկալի երևույթների առաջանալու հավանականությունը:

 

Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով


–   Նման գիտաժողովներն արդյունավետ համարո՞ւմ եք` բժիշկներին անհրաժեշտ փորձ ու գիտելիք փոխանցելու:


–   Միանշանակ: Ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ մարդաշատ լսարան է հավաքվել, և դա պատահական չէ, քանի որ թեման, իսկապես, հետաքրքրում է բժիշկներին: Իմ անդրադարձը լիովին հենվում է կլինիկական վերջին ուղեցույցների տեղեկատվության վրա, ինչը, կարծում եմ, հիմնավորված է և օգտակար:

 


Երևանի գլխավոր սրտաբան, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար Պ.Հ. Զելվեյան«Սարտանները՝ հակագերճնշումային դեղերի շարքում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Երևանի գլխավոր սրտաբան, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար Պ.Հ. Զելվեյանը:


–   Պարոն Զելվեյան, զարկերակային գերճնշումը՝ որպես խնդիր. իրավիճակի ի՞նչ փոփոխություն ունենք վերջին տասը տարիների ընթացքում:


–   Նախ նշեմ, որ շատ կարևոր հարց է դեղորայքային կարգավորումը, և ուրախալի է, որ հասարակությունն աստիճանաբար գիտակցում է դա: Գիտակցում է, որ առողջ լինելն ամենամեծ գանձերից է: Այսօր եծանում է սերունդ, որն, իրավամբ, գնահատում ու արժևորում է իր առողջությունը. ռիսկի գործոնների նվազեցում, համապատասխան ֆիզիկական վարժություններ, ծխախոտի դեմ պայքար...

 

Ես մեծապես կարևորում եմ կանխարգելիչ սրտաբանությունը, որովհետև ավելի կարևոր է կանխարգելել, քան հետագայում խնդիրը բուժմամբ լուծել` արդեն զարգացած հիվանդության կամ, առավել ևս, բարդացած պարագայում:


Դրական արդյունքը պայմանավորված է նաև նրանով, որ տարիներ շարունակ անդադար բարձրաձայնվել է խնդիրների մասին, և մենք այսօր տեսնում ենք բարձր գիտակցությամբ երիտասարդներ:


Հարցը սկսել է կարևորվել նաև առողջապահության կազմակերպիչների շրջանում: Կարծում եմ՝ բարձր արդյունավետություն ապահովելու համար հարկավոր է ունենալ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման պետական ծրագիր:

 

Երևանի գլխավոր սրտաբան, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար Պ.Հ. Զելվեյան Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով


–   Ելնելով Ձեր փորձից՝ հատկապես ի՞նչն է կարևոր այս խնդրի հաղթահարման ճանապարհին:


–   Սովորաբար խոսքս ուղղում եմ պացիենտներին, ինչը նաև շատ եմ կարևորում. նրանք պետք է բուժեն իրենց՝ օգտագործելով մեր գիտելիքները: Եթե պացիենտը պատրաստ չէ բուժվելու, մենք ոչինչ անել չենք կարող: Պացիենտը բուժման սխեմայի ամենակարևոր դերակատարն է:


Յուրաքանչյուր դեղ նշանակելիս պացիենտի հետ պետք է տարվի երկար աշխատանք, բացատրվի բոլոր հնարավոր կողմնակի ազդեցությունները: Պետք է կրթել պացիենտին, ձեռք բերել նրա վստահությունը, որպեսզի, գանգատ ունենալու դեպքում, պատահական, չվերահսկվող տեղեկատվական աղբյուրներին դիմելու փոխարեն, խորհրդակցի իր բժշկի հետ: Սա կբերի բազմաթիվ լուրջ խնդիրների կանխարգելման:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ