Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառումը

Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառումը

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ, Հայաստանն ապրիլի 11-16-ը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի հինգ դափնեկրի: Ականավոր գիտնականներ Աարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, Դեն Շեխտմանը, Ջոն Ռ. Ուորենը և Էյ-Իչի Նեգիշին այս օրերին Երևանում հանդես են գալիս հանրային և մասնագիտական դասախոսություններով:


 «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառման մեկնարկը հանդիսավոր պայմաններում ապրիլի 11-ին տրվեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել Նարիմանյան

ՀՀ կառավարության անունից Երևանում հյուրընկալված ականավոր գիտնականներին, միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին ողջունեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ շեշտելով, որ սա մեծ հնարավորություն է ո՛չ միայն շատ արժեքավոր դասախոսություններ լսելու ու քննարկումների մասնակցելու, այլև Հայաստանի տեղն ու դերը գիտության ոլորտում ևս մեկ անգամ վերաիմաստավորելու: ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ առաջընթաց կարելի է ակնկալել միայն այն երկրներում, որտեղ առաջնային է դիտարկվում գիտությունը, և Հայաստանում իրականացվում են գիտության զարգացմանն ուղղված բազմաթիվ քայլեր:

 
ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ մեծ են սպասելիքները «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումից՝ մանրամասնելով, որ գիտնականներից յուրաքանչյուրը կներկայացնի այն ոլորտը, որտեղ ինքը հասել է չափազանց բարձր արդյունքների:

 

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյան

«Այս կամ այն կերպ այդ նվաճումները կապված են բժշկագիտության հետ և հզորացնում են առողջապահության համակարգը: Ակնկալում ենք, որ այս գիտնականների օգնությամբ մենք կմշակենք գիտական նոր ծրագրեր, որոնք հետագայում կստեղծեն հնարավորություն շարունակաբար ընդգրկվելու իրենց գլխավորության գործող  հետազոտական թիմերի աշխատանքներում», - ասաց պրոֆեսոր Նարիմանյանը:

 

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանում կան բազմաթիվ բարձրակարգ գիտնականներ, որոնք մրցունակ են միջազգային ասպարեզում, և այս միջոցառումը ևս մեկ ազդակ կլինի մեր երկրում գիտության ոլորտի զարգացման ճանապարհին:

 

Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառումը Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառումը

 

Ա. Աշոտյանը լրագրողներին պատմեց, որ Հայաստանում վերջին անգամ նոբելյան մրցանակակիրներ հյուրընկալվել են խորհրդային տարիներին, բայց նրանց թիվը չի գերազանցել չորսը՝ «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը գնահատելով բացառիկ: «Հատկապես ուրախ եմ, որ մասնակցում են երիտասարդ բժիշկներ ու ուսանողներ, որոնց կյանքում սա, իսկապես, շատ խոշոր իրադարձություն է»,- նշեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը:

 

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան ԵՊԲՀ գիտական գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյան


Միջոցառման հանդիսավոր մեկնարկին հաջորդեց Նոբելյան մրցանակակիր, ականավոր գիտնական Աարոն Չեխանովերի հանրային դասախոսությունը՝ «Անհատականացված բժշկության հեղափոխություն. արդյո՞ք բուժելու ենք բոլոր հիվանդությունները և ի՞նչ գնով» թեմայով:


Աարոն Չեխանովերը 2004  թ. ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Ավրաամ Հերշկոյի և Իրվին Ռոզի հետ «Ուբիքվիտին կախյալ պրոտեոսոմալ դեգրադացիոն համակարգը բացահայտելու համար»:

 

Նոբելյան մրցանակակիր Աարոն Չեխանովեր Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառումը

 

Բացման խոսքում Ա. Չեխանովերը շեշտեց, որ գիտությունն ու տեխնոլոգիաները «խաղաղության լեզուն» են և պետք է օգտագործվեն՝ ի շահ բոլոր տեսակի սահմաններն ու տարբերությունները վերացնելու: Հայաստանը նա համեմատեց իր հայրենի երկրի՝ Իսրայելի հետ, նշելով, որ սերտ համագործակցության հնարավորություններ է տեսնում երկու երկրների միջև:

 

«Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք հանուն խաղաղության համագործակցելու համար»,- շեշտեց նոբելյան մրցանակակիրը: Հանրային դասախոսության շրջանակում նա խոսեց երկարակեցության և կյանքի որակի բարելավման հնարավորություններից, անդրադարձավ առաջին դեղերի պատմությանն ու զարգացման ճանապարհին, քաղցկեղի հաղթահարման ժամանակակից տեխնոլոգիաներին: 

 

Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառումը

 


Հայաստան ժամանած Նոբելյան մրցանակակիրները

 

Նոբելյան մրցանակակիր Ահարոն ՉեխանովերԱհարոն Չեխանովեր

 

Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 1-ին, ք. Հայֆա

Ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Ավրաամ Հերշկոյի և Իրվին Ռոզի հետ «Ուբիքվիտին կախյալ պրոտեոսոմալ դեգրադացիոն համակարգը բացահայտելու համար» 2004թ.

Ազգությունը` իսրայելցի

Գործունեության բնագավառը` կենսաբանություն

Ահարոն Չեխանովերը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 1-ին Հայֆայում Իսրայելի ստեղծումից մեկ տարի առաջ: Իսրայելցի կենսաբան է, ով 2004թ. Ավրամ Հերշկոյի և Իրվին Ռոուզի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի իր հայտնագործության՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի համար:

1971թ. նա ստացել է մագիստրոսի կոչում գիտության ասպարեզում, իսկ 1974թ. ավարտել է Երուսաղեմի Հադասսահ բժշկական դպրոցը: Ահարոնը 1981թ. կենսաքիմիայի բնագավառում ստացել է իր դոկտորական աստիճանը Հայֆայում գտնվող Տեխնիոն Իսրայելի տեխնոլոգիական համալսարանից նախքան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Հարվեյ Լոդիշ լաբորատորիայում անցկացրած իր հետազոտությունը 1981-1984թթ.: Այժմ նա Տեխնիոնի համալսարանի Ռութ և Բրյուս Ռապապորտ ֆակուլտետում հետազոտությունների վաստակավոր պրոֆեսոր է:

Չեխանովերը Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիայի, Գիտությունների հայրապետական ակադեմիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային ակադեմիայի օտարերկրյա աշխատակից է:

Որպես Իսրայելի առաջին գիտական Նոբելյան մրցանակակիր, Ահարոն Չեխանովերը մեծ դեր է խաղում Իսրայելի տեխնոլոգիական համալսարանի պատմության և Իսրայելի պատմության մեջ:

Նա նաև հանդիսանում է նորարարական խորհրդատվական կենտրոնի անդամ:

 nobeldays.am


Նոբելյան մրցանակակիր Ադա ՅոնաթԱդա Յոնաթ

 

Ծնվել է 1939 թ.հունիսի 22, ք. Երուսաղեմ

Ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում Վենկատրաման Ռամակրիշմանի և Թոմաս Ա. Սթեիթզի հետ «Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիան ուսումնասիրելու համար» 2009թ.

Ազգությունը՝ իսրայելցի

Գործունեության բնագավառը՝ բյուրեղագիտություն

Հայտնի է որպես կրիո բիոբյուրեղագիտության հիմնադիր

Ադա Յոնաթը ծնվել է 1939թ. հունիսի 22-ին Երուսաղեմում:

Նա ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը՝ 1962թ. ստանալով բակալավրի կոչում քիմիայի ոլորտում, այնուհետև՝ 1964թ. ստացել է կենսաքիմիայի բնագավառում մագիստրոսի կոչում: 1968թ. նա Գիտությունների Վայցմանի ինստիտուտից ստանում է դոկտորի կոչում կոլագենի կառուցվածքի վերաբերյալ ռենտգենյան ճառագայթների բյուրեղագիտության մասով: 1969թ. Կարնեգիի Մելլոն համալսարանում և 1970թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիայի համալսարանում նա սկսեց դոկտորական հետազոտությունը:

1970թ. նա Իսրայելում հիմնեց առաջին՝ պրոտեինով բյուրեղագիտության լաբորատորիան:

Այնուհետև 1979-1984թթ. նա Բեռլինում մոլեկուլյար գենետիկայի Մաքս Պլանկ ինստիտուտում Հայնց Գյունտեր Ուիթմանի հետ միասին խմբի ղեկավար էր: 1977-1978թթ. այցելու պրոֆեսոր էր Չիկագոյի համալսարանում: Իսկ 1986-2004թթ. Ուայցմանի ինստիտուտում իր հետազոտական գործունեությանը զուգահեռ նա Համբուրգում Մաքս Պլանկ ինստիտուտի հետազոտական կենտրոնի ղեկավարն էր:

2009թ. Վենքաթրաման Ռամակրիշնանի և Թոմաս Ա. Շտայցի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արած հայտնագործության համար, մասնավորապես, ռիբոսոմի կառուցվածքի և ֆունկցիայի վերաբերյալ իր կատարած աշխատանքի համար: Նա դարձել է առաջին կին Նոբելյան մրցանակակիրը Իսրայելում և Միջին Արևելքում և միակ կինը, ով արժանացել է այդ բարձր պարգևին քիմիայի ոլորտում վերջին 45 տարվա ընթացքում: Յոնաթը այժմ հանդիսանում է բիոմոլեկուլյար կառուցվածքի Հելեն և Միլթըն Կիմմելման կենտրոնի տնօրենը:

Նա ունի մեկ դուստր՝ Հագիթ Յոնաթը, ով Շեբայի բժշկական կենտրոնի բժիշկ է:

nobeldays.am

 

 

Նոբելյան մրցանակակիր Դեն ՇեխտմանԴեն Շեխտման

 

Ծնվել է 1941թ. հունվարի 24, ք. Թել Ավիվում

Ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում «Քվազիբյուրեղները հայտնաբերելու համար» 2011թ.

Ազգությունը` իսրայելցի

Գործունեության բնագավառը՝ բյուրեղագիտություն

Հայտնի է որպես կիսաբյուրեղների ( քվազիբյուրեղների) հայտնագործման առաջամարտիկ

Դեն Շեխտմանը ծնվել է 1941թ. հունվարի 24-ին Թել Ավիվում:

Սովորել է Ռայթ-Փեթըրսեն ավիաբազայում, Ջոն Հոփքինսի համալսարանում, Ստանդարտների և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում և Այովայի պետական համալսարանում:

Հայտնի է քվազի բյուրեղների ոլորտում կատարած հայտնագործության համար:

1998թ. ստացել է Իսրայելի մրցանակ, 1999թ. Ուոլֆի մրցանակ ֆիզիկայի ոլորտում, 2000թ. Գրեգորի Ամինոֆ մրցանակ, իսկ 2011թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում:

Նա այժմ Տեխնիոնի համալսարանի պրոֆեսոր է:

1982թ. ապրիլի 8-ին Շեխտմանը հայտնաբերեց իկոսաեդրի փուլը, որը քվազի բյուրեղների ասպարեզում նոր ոլորտ բացեց՝ 2011թ. դառնալով քիմիայի ոլորտում իսրայելցի 6 Նոբելյան մրցանակակիրներից մեկը:

2014 թվականից նա Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի միջազգային գիտական խորհրդի ղեկավարն է:

 nobeldays.am


Նոբելյան մրցանակակիր Ջոն Ռ. ՈւորենՋոն Ռ. Ուորեն

Հելիկոբակտեր պիլորիի հայտնաբերումը և նրա դերը ստամոքսի խոցային հիվանդության մեջ

Ծնվել է 1937թ. հունիս 11-ին

Ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի բնագավառում Բարրի Մարշալի հետ «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ բացահայտելու համար» 2005թ.

Ազգությունը` ավստրալացի

Գործունեության բնագավառը ` ֆիզիոլոգիա և բժշկություն

Հայտնի է որպես Հելիկոբակտեր պիլորի բակտերիայի հայտնաբերող

Ջոն Ռոբին Ուորենը ծնվել է 1937թ. հունիսի 11-ին Ադելաիդայում: Ավստրալացի բժիշկ է, Նոբելյան մրցանակի դափնեկիր և հետազոտող, ով 1979թ. կրկնաբացահայտել է հելիկոբակտեր պիլորին Բերրի Մարշալի հետ միասին: Նրանք ապացուցեցին բժշկական հանրությանը, որ հելիկոբակտեր պիլորի բակտերիան շատ մարսողական խոցերի պատճառ է դառնում:

Ուորենն ստացել է բժշկական գիտությունների բակալավրի աստիճանը Ադելաիդայի համալսարանում՝ մինչ այդ ավարտելով Սուրբ Պետրոսի քոլեջը:

Նա վերապատրաստվել է Ադելաիդայի թագավորական հիվանդանոցում, որից հետո Բժշկական և անասնաբուժական գիտությունների ինստիտուտում, որտեղ նա արյունաբանության ասպարեզում էր աշխատում, որն էլ առաջացրեց նրա հետաքրքրվածությունը պաթոլոգիայի ոլորտում:

1967թ. Ուորենը ընտրվեց Փըրթի թագավորական հիվանդանոցի գլխավոր պաթոլոգ, որտեղ էլ անցկացրեց իր կարիերայի մեծ մասը:

Արևմտյան Ավստրալիայի համալսարանում իր գործընկերոջ՝ Բերրի Մարշալի հետ միասին ապացուցեց, որ բակտերիան ստամոքսի խոցերի պատճառն է: Նա օգնեց մշակել դիագնոստիկ թեստ, որը պետք է ախտորոշեր հելիկոբակտեր պիլորին մարսողական խոցեր ունեցող պացիենտների մոտ:

2005թ. Ուորենն ու Մարշալը արժանացան բժշկության ոլորտում նոբելյան մրցանակի:

2006թ. նկարահանվեց ավստրալական վավերագրական ֆիլմ Ուորենի ու Մարշալի՝ նոբելյան մրցանակի ճանապարհի վերաբերյալ, որը կոչվում է "The Winner's Guide to the Nobel Prize".

 nobeldays.am


Նոբելյան մրցանակակիր Էյ-իչի ՆեգիշիԷյ-իչի Նեգիշի

Պալադիումով կատալիզվող խաչաձև միացումը օրգանական սինթեզում
Ծնվել է 1935թ. հուլիսի 14-ին

Ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում Ակիրա Սուզուկիի և Ռիչարդ Հեքի հետ «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաները բացահայտելու համար» 2010թ.

Ազգությունը` ճապոնացի

Գործունեության բնագավառը `քիմիա

Հայտնի է որպես իր անունը կրող սինթեզի տարատեսակի հեղինակ

Էյ-իչի Նեգիշին ծնվել է 1935թ. հուլիսի 14-ին Չինաստանում, մանկությունն անց է կացրել Կորեայի Սեուլ քաղաքում: Ճապոնացի քիմիկոս է, ով իր կարիերայի մեծ մասն անց է կացրել ԱՄՆ-ի Պուրդուայի համալսարանում: 1958թ. ավարտել է Տոկիոյի համալսարանը, որից հետո շարունակել ուսումը ԱՄՆ-ում, որտեղ էլ 1963թ. Փենսիլվանիայի համալսարանում քիմիական գիտությունների դոկտորի կոչում է ստացել:

1966թ. Նեգիշին դարձավ Պուրդուայի համալսարանի հետազոտող, իսկ 1968թ.՝ պրոֆեսորի օգնական՝ աշխատելով նոբելյան մրցանակակիր Հերբերտ Բրաունի հետ: Որոշ ժամանակահատված Սիրակուզայի համալսարանում աշխատելուց հետո նա վերադարձավ Պուրդուայի համալսարան:

2010թ. նա Ռիչարդ Ֆ. Հեքի և Ակիրա Սուզուկիի հետ միասին արժանացավ Նոբելյան մրցանակի քիմիայի ոլորտում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ