ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում ընկած հերոս տղաների հիշատակը: Միջոցառմանը, որը նվիրված էր Հայասատանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին, ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը, ոլորտի մասնագետներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լեհաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղարիայից, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:Ողջունելով ներկաներին և ընդգծելով հայ ու սլավոնական ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը ասաց. «Վստահ եմ, որ մեր այս միջոցառումը հավասարապես ոգեշնչել է ստոմատոլոգիայի ոլորտին առնչվող բարձրակարգ մասնագետներին, նոր գաղափարների և նախաձեռնությունների առիթ հանդիսացել և, անտարակույս, կհանգեցնի հետաքրքիր և նշանակալի արդյունքների, քանզի այսպիսի համագործակցությունը չի կարող արգասաբեր չլինել: Մեր առողջապահական խնդիրները նման են իրար, և այդ խնդիրները լուծելու համար պետք է պայքարենք համատեղ ուժերով՝ օգտվելով նորօրյա գիտության՝ աշխարհում հայտնի նվաճումներից, այս ասպարեզում կիրառվող բարձրագույն տեխնոլոգիաներից և սարքավորումներից, մեթոդներից և մոտեցումներից: Այս վեհաժողովը առաջինն է, սակայ լինելու է շարունակական՝ որպես մեր բարեկամության վերահաստատման՝ կրթության և գիտության ոլորտում արդյունավետ համագործակցության երաշխիք: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում արդյունավետ աշխատանք»:
ԵՊԲՀ ռեկտորի անունից վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը. «Ողջունում եմ բոլորիդ բժշկական համալսարանում գտնվելու և վեհաժողովին մասնակցելու կապակցությամբ:
Ստոմատոլոգիան ահռելի քայլերով առաջ է գնում, և անհրաժեշտություն է ծագել այդ քայլերին համընթաց շարժվել, իսկ դա անհնար է իրականացնել առանց համագործակցության: Կարծում եմ, որ և՛ մեր, և՛ սլավոնական ժողովուրդների կրթական ոլորտներում տեսական ստոմատոլոգիայի ասպարեզում կան լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են համատեղ ջանքեր. այսօրվա գիտաժողովն այս տեսակետից ևս ակտուալ է: Բարի երթ բոլորիդ և շնորհակալություն»:Ներկաներին ողջունեց նաև ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը. «Ուզում եմ ողջունել բոլորիդ և ցանկանալ, որ այսօրվա գիտական շփումները և գիտաժողովի ընթացքում արված եզրակացությունները դառնան խթան ձեր գիտական կարիերայի առաջընթացի համար: Ձեզ բարի երթ և հաճելի գիտական և գործնական քննարկումներ»:
ՀՀ առողջապահության նախարարության անունից վեհաժողովի մասնակիցներին ողջունեց նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը. «Ուրախ եմ, որ այս վեհաժողովին մասնակցում են ոչ միայն մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, այլև ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Առողջապահության նախարարությունը անչափ կարևորում է նման միջոցառումների նախաձեռնումը և անցկացումը հատկապես ասոցիացիաների կողմից: Մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք»:ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը. «Ողջունում եմ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ բժշկական համալսարանում կազմակերպված այս վեհաժողովի բացման կապակցությամբ: Կարևոր է հայ-սլավոնական համագործակցությունը նաև առողջապահության բնագավառում, քանզի մեր երկրների բարեկամությունը բազմիցս հաստատված է գիտության, մշակույթի, քաղաքական ու ռազմական փոխգործակցության ոլորտներում: Մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»:
Ա.Ի. Եվդոկիմովի անվան ՄՊԲՍՀ թերատևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկական ստոմատոլոգ Լյուդմիլա Մաքսիմովսկայան, իր բուհի ռեկտոր Օլեգ Յանուշևիչի ողջույնի խոսքը փոխանցելով վեհաժողովի մասնակիցներին, ասաց. «Ստոմատոլոգիայի ոլորտը բժշկագիտության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, ուստի մենք պետք է անընդմեջ իրականացնենք փորձի փոխանակում՝ բնագավառի վերջին նվաճումների վերաբերյալ: Ուրախ եմ տեսնել այս վեհաժողովին մեծ քանակությամբ ուսանողների, ովքեր հետաքրքրված են ոլորտի նորամուծություններով»:Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր ստոմատոլոգ Անդրեյ Մատվեևը, Պոլտավայի «Ուկրաինական բժշկական ստոմատոլոգիական ակադեմիայի» թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Տետյանա Պետրուշանկոն, Ստավրոպոլի «Դենտալ Արտ» ուսումնական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Դմիտրի Կոմպանիետս (ՌԴ):
Ելույթներից հետո հայաստանյան ստոմատոլոգիական երեք կենտրոնների ղեկավարներ պարգևատրվեցին ՀՀ ԱՆ պատվոգրերով, իսկ Լյուդմիլա Մաքսիմովսկայան և Անդրեյ Մատվեևը՝ «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա» ՀԿ ոսկե մեդալով:
Նշենք, որ Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը կազմակերպել են «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիան» և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ կրթության և գիտության ու առողջապահության նախարարությունները:

|
Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...


Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...


«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...


Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն