ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մաշտոցի 15 հասցեում բացվեց անվանի մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մաշտոցի 15 հասցեում այսօր բացվեց ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, Երևանի գլխավոր մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:Միջոցառմանը ներկա էին առողջապահության ոլորտի պատասանատուներ, անվանի բժշկի հարազատներն ու գործընկերները:
Ռոզա Մկրտչյանի երեխաները` Թամարա և Միքայել Մանուկյանները նույնպես որպես մասնագիտություն ընտրել են բժշկությունը: Թամարա Մանուկյանը քիթ-կոկորդ-ականջաբան է, իսկ Միքայել Մանուկյանը` մանկական վիրաբույժ:
«Տանն անչափ բարի, մեղմ անձանվորություն էր: Լիովին նվիրված էր իր աշխատանքին»,- լրագրողների հետ զրույցում պատմեց մանկաբույժի դուստրը` Թամարա Մանուկյանը, ով «Արաբկիր» բժշկական համալիրում ղեկավարում է թույլ լսող երեխաների վերականգնողական ծառայությունը:
«Ռոզա Մկրտչյանը շուրջ 30 տարի զբաղեցրել է Երևանի գլխավոր մանկաբույժի պաշտոնը: Շատ բարձր մակարդակի մասնագետ էր: Ազնվություն և պարկեշտություն բոլորս պետք է իրենից սովորեինք: Այսօր այդպիսի մարդիկ քիչ կան»,- ասաց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Արա Մինասյանը:
Կազմակերպության համանախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ նախաձեռնության հիմքում ընկած է այն գաղափարը, որ երիտասարդ մասնագետներին դաստիարակելիս պետք է կարողանանք մեր ուսուցիչների կատարածը և փորձը փոխանցել սերունդներին:
«Բնավորությամբ շատ բարի էր, բայց և խստապահանջ: Մանկաբուժության մասին խոսելիս չէինք կարող պատկերացնել, որ որևէ դժվարության կարող էին հանդիպել, քանի որ նա օգնելու պատրաստակամությամբ միշտ մեր կողքին էր»,- իր տպավորությունները ներկայացրեց «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավարը:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի կյանքում ևս Ռոզա Մկրտչյանը որոշիչ դեր է ունեցել:
«Ես նրան իմ առաջին ուսուցիչն եմ համարում, առողջապահության կազմակերպիչ, մարդ, որի նմանին այլևս չեմ հանդիպել կյանքում»,- ընդգծեց Լիդա Մուրադյանը` բնորոշելով ավագ գործընկերոջը որպես հոգատար մայր և հմուտ խորհրդատու:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության թղթակից Տիգրան Լիլոյանին Ռոզա Մկրտչյանի հետ ևս վառ հիշողություններ են կապում: Նա առիթ է ունեցել մանկության տարիներին բժշկվելու Ռոզա Մկրտչյանի մոտ: Լրագրողը իր երախտիքի ջերմ խոսքերը հղեց անվանի մանկաբույժին:
Նշենք, որ Ռոզա Հովհանեսի Մկրտչյանը ծնվել է 1923թ. Թբիլիսիում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1942 թ. տեղափոխվել է Երևան: 1947թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աշխատել է որպես տեղամասային մանկաբույժ, դպրոցական բժիշկ, իսկ 1956թ.՝ Երքաղխորհրդի գործկոմի առողջապահության բաժնի տեսուչ:
1958թ. մինչև 1990թ., մինչ կենսաթոշակի անցնելը, աշխատել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում: 1976թ. Ռոզա Մկրտչյանին շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բժիշկը մեծ հեղինակություն է վայելել Երքաղխորհրդի գործկոմում և առողջապահության համակարգում: Նրա անբասիր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի բուժկանխարգելիչ հաստատություններում ներդրվել են ախտորոշման, կանխարգելման և բուժման նորագույն մեթոդներ: Քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում 32 տարիների ընթացքում նրա կողմից մեծ աշխատանք է տարվել մանկաբուժական ծառայության մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ստեղծվել են մի շարք նոր մանկական հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և մասնագիտացված կենտրոններ: 1965թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ռոզա Մկրտչյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: 1961 և 1963 թվականներին պարքևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդի պատվոգրերով:
Ռոզա Մկրտչյանը մահացել է 1995թ. Երևանում: Ռոզա Մկրտչյանի բնակության հասցեում իր անունը կրող հուշատախտակը փակցնելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու կողմից: Հեղինակը` ճարտարապետ Լևոն Իգիթյանն է:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն