Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» խորագրով հանդիպում

Երևանում կայացավ «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» խորագրով հանդիպում

Հոկտեմբերի 4-ին Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի Ball Room հյուրասրահում կայացավ Հոգեկան առողջության միամսյակի շրջանակներում կազմակերպվող «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» հանդիպումը:


Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հոգեկան առողջության ոլորտում ՀՀ-ում գործող երկու մեծ ծրագրերը` «Սպիտակի խնամքի տունը» և «Ռեքավերի քոլեջը», ինչպես նաև տեղի ունեցավ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկավ Հայկական hոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

 

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ ԲաղդասարյանՀոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր մենք ներկայացրեցինք Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում գործող նորագույն մոդելներից երկուսը` Ռեքավերի Քոլեջն և Սպիտակի խնամքի տունը: Ներկայացրեցինք նաև ցուցահանդես. բոլոր նկարները պատրաստված են այն անձանց կողմից, ովքեր հաղթահարել են հոգեբանական խնդիրներ և ստեղծել որոշակի արվեստի գործեր»:


Խոսելով Ռեքավարի Քոլեջի մասին՝ հոգեբանը նկատեց. «Սա նոր հոգեսոցիալական վերականգման մի եղանակ է, երբ մարդը կարող է իրեն զգալ ոչ թե պացիենտի կարգավիճակում, այլ` ուսանողի, քանի որ նա եկել է սովորելու ու լսելու իր խնդրի մասին դասախոսությունները: Ընդ որում, այստեղ դասավանդում են ո՛չ միայն հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, այլ նաև մարդիկ, ովքեր ունեն հոգեկան առողջության ամենատարբեր խնդիրների հաղթահարման սեփական փորձ»:


Լ. Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ունկնդիր կարող են դառնալ և՛ հոգեկան ոլորտի մասնագետները, որպես վերապատրաստում, և՛ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց հարազատները, որպեսզի ավելի լավ հասկանան խնդիրը`ինչպես օգնել հարազատին»:

 

Երևանում կայացավ «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» խորագրով հանդիպում Երևանում կայացավ «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» խորագրով հանդիպում


Անդրադառնալով Սպիտակի խնամքի տանը`Լ. Բաղդասարյանն ընդգծեց. «Նոր մոդել է, որը գալիս է փոխարինելու հոգենյարդաբանական ինտերնատները, որտեղ մարդիկ ներգրավված են մեծ քանակությամբ. Սպիտակի խնամքի տունը նախատեսված է 16 հոգու համար: Այն գտնվում է Սպիտակ քաղաքի կենտրոնում: Ունի բաց դռներ: Այս գործունեության հիմնական նպատակը է, որ մարդիկ հասարակության մեջ կարողանան լիարժեք կյանքով ապրել՝ զգալով իրենց հասարակության լիարժեք անդամ»:


Լ. Բաղդասարյանի խոսքով՝  այս ծրագրերին կարող են մասնակցել միայն 18 տարեկանն անց չափահաս մարդիկ, քանի որ հոգեկան առողջության մասին գանգատները սկսում են այդ տարիքից: 


Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն ՍողոյանԱյս ծրագրերի մեկնարկը բարձր է գնահատում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այսօրվա միջոցառումը մեկն էր հոգեկան առողջության միամսյակի միջոցառումների շարքից, որը հայտարարված էր հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից: Ու, թեպետ, միջոցառումը նվիրված էր «Ռեքավերի քոլեջի» և «Սպիտակի խնամքի տանը» ծրագրերին, անկախ դրանից, հանդիպումը վերածվեց մեծ հասարակական մասնագիտական քննարկման, որի ընթացքում ներկայացվեցին այլընտրանքային խնամքի ծառայությունները, խնամքի նոր մոդելներն, ինչպես նաև կրթական նոր ծրագրերը»:


Ա. Սողոյանը փաստեց, որ  և՛ մասնակիցները, և՛ մարդիկ, ովքեր առաջին անգամ էին առնչվում նման հարցերի հետ, հեռացան մեծ բավականության զգացումով . «Այս նախաձեռնությունները շատ դրական ընթացք ունեն, ընդ որում, շատ կարևոր է պետություն-հասարակական կազմակերպություն, համայնք-տարածքային կառավարություն, նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ներգրավումը. որքան շատ, այնքան ծրագրերը կլինեն շարունակական»: Ա. Սողոյանն ասաց նաև, որ  «Ռեքավերի քոլեջը» երրորդ նստաշրջանն է անցկացնում, և դա ողջունելի է:

 

Երևանում կայացավ «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» խորագրով հանդիպում

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ