Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին

Երևանում կայացավ Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան երկօրյա կոնֆերանսը: Այն մեկ հարկի տակ էր համախմբել հանրապետության մայրաքաղաքից և ՀՀ մարզերից ժամանած առաջատար մասնագետներին՝ ընտանեկան բժիշկներին, թերապևտներին, մանկաբույժներին: 

Դեկտեմբերի 3-ին և 4-ին նրանց հնարավորություն էր ընձեռվել բարձրաձայնել ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին և ո՛չ միայն…

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը գոհ էր մասնակիցների ցուցաբերած ակտիվությունից:   


Հայաստանի ընտանեկան բժիշկների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյան«Հայաստանի ընտանեկան բժիշկների ասոցիացիան գործում է 1999 թվականից, համաշխարհային ասոցիացիայի անդամ է 2007-ից: Յուրաքանչյուր տարի կոնֆերանսի շրջանակում ընտանեկան բժիշկների հանդիպումն արդեն հաճելի ավանդույթ է: Սա հնարավորություն է բժիշկների հետ շփվելու և նրանց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու համար: Մեր կոնֆերանսներին մասնակցում են նաև բժիշկներ, ովքեր ընտանեկան բժիշկների ասոցիացիայի անդամ չեն, քանի որ կարևորում ենք յուրաքանչյուր մասնագետի տեղեկացված լինելը ոլորտի նորություններին, բուժման մեթոդներին և նոր դեղերին»:


Խոսելով կոնֆերանսի մասին՝ Ս. Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման հետ կապված խնդիրները, որոնք առկա էին սկզբնական շրջանում, ներկայում հիմնականում լուծված են. «Հարկ եմ համարում նշել, որ գյուղական վայրերում ընտանեկան բժիշկների ինստիտուտն առավել զարգացած է. մասնագիտացած մեր բժիշկները երկրի հեռավոր անկյուններում մեծ հաջողությամբ են իրենց գործունեությունը ծավալում:  Ե՛վ մեծահասակաները, և՛ փոքրիկների մոտ առողջական խնդրի դեպքում դիմում են ընտանեկան բժշկին: Քաղաքում, ցավոք, պատկերն այլ է:

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին

 

Քաղաքային պոլիկլինիկաներում մենք այդպես էլ չկարողացանք` ըստ պաշտոնական հրամանի, աշխատանքի կոչել ընտանեկան բժիշկներին: Նրանք թեև վերապատրաստվեցին, սակայն շարունակում են աշխատել տեղամասային թերապևտ կամ`  մանկաբույժ: Սա քաղաքական որոշման խնդիր է: Նորանշանակ ԱՆ նախարարին ասոցիացիայի անունից դիմել եմ և խնդրել, որ բարձրացրած հարցը լինի ուշադրության կենտրոնում: Սա երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիր է, քանի որ արդյունքում կպակասեն բարդ դեպքերը, ինչն իր հերթին կբերի հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն ունեցող պացիենտների թվի պակասի: Այսպիսով, կխնայենք հիվանդանոցային ծառայության համար նախատեսած գումարները»:

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին  Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին


Ամփոփելով  զրույցը՝ Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կոնֆերանսի բոլոր մասնակիցներին կտրվեն շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 5 տեսական կրեդիտներ: «Առաջիկայում նախատեսում ենք նմանատիպ կոնֆերանսներ անցկացնել տարին երկու անգամ`գարնանը և աշնանը»: 


Սյունիքի մարզի «Դարբասի առողջության կենտրոնի» տնօրեն, ընտանեկան բժիշկ Անուշ Ներսիսյանը վստահեցրեց. «Գաղտնիք չէ, որ ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրումը լավագույն գործել է մարզերում: Հավանաբար, այստեղ նպաստող գործոն է եղել նեղ մասնագետների պակասը: Դա հին պատմություն է, որ բժիշկն այստեղ մի քանի ֆունկցիաներ է կատարում»: 


Սյունիքի մարզի «Դարբասի առողջության կենտրոնի» տնօրեն, ընտանեկան բժիշկ Անուշ ՆերսիսյանԱ. Ներսիսյանի փոխանցմամբ`ընտանեկան բժշկության սաղմերը սկսել են ձևավորվել 1998-ից, երբ գործընթացը իրավաբանական ուժ էր ստացել, և վերապատրաստվել էին առաջին բժիշկները: 


«Վստահ կարող եմ ասել, որ այսօր առաջնային օղակում ընտանեկան բժիշկները մեծ հաջողությամբ կարողանում են բավարարել պացիենտներին վերաբերող խնդիրների գրեթե իննսուն տոկոսը: Դա բավականին բարձր ցուցանիշ է: 


Ուղեգիր չտրամադրելով և առանց նեղ մասնագետի առկայության, նրանք տեղում լուծում են սրտանոթային, էնդոկրին, նյարդաբանական և այլ ախտաբանություններով պացիենտների խնդիրները»,- տեղեկացրեց զրուցակիցը:


Տիկին Ներսիսյանը գտնում է, որ այդպես պացիենտը խնայում է ժամանակը. մեկ այցով կարողանում է մի քանի հիվանդությունների մասին խորհրդատվություն ստանալ:

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին


«Ընտանեկան բժիշկը բոլոր տեսանկյուններից է նայում պացիենտին և տարբեր իրավիճակների պարագայում գալիս մեկ ընդհանուր եզրակացության. նա անհատական պլան է մշակում յուրաքանչյուր պացիենտի համար»:

 

Զրուցակիցը գործընթացը շահեկան տարբերակ է համարում նաև պետության համար: 

 

ԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նարինե ՓաշինյանԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նարինե Փաշինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ընտանեկան բժշկի պարագայում բժշկագիտության բոլոր բաժինները կարևորված են, և թերագնահատել որևէ ուղղություն, իհարկե՛, անտրամաբանական եմ համարում: Սակայն չեմ կարող նաև ընտանեկան բժշկի պրակտիկայում չառանձնացնել գաստրոէնտերոլոգիայի բաժինը, որում ներառվում է նրանց պրակտիկայում ամենահաճախ հանդիպող հիվանդությունների խումբը: Խոսքը կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու, ենթաստամոքսային գեղձի, լյարդի հիվանդություններին է վերաբերում, ինչը պահանջում է համապատասխան պրակտիկա և գիտելիքներ ունենալ»:

 

Տիկին Փաշինյանն ընտանեկան բժիշկներին ներկայացրեց «հելիկոբակտեր պիլորի» վարակին վերաբերող հետաքրքիր զեկույց: «Ավելի քան երեսուն տարի առաջ ավստրալացի գիտնականների շնորհիվ հայտնի դարձավ, որ ստամոքսի և 12-մատնյա աղու հիվանդությունների կարևորագույն պատճառներից է «հելիկոբակտեր պիլորի» վարակը: Բացահայտումն  իսկական հեղաշրջում էր բժկության մեջ. այն դարձավ ստամոքսի, և 12-մատնյա աղու հիվանդությունների առաջացման ու զարգացման հիմնաքարը: Արձանագրվեցին բոլորովին նոր մոտեցումներ այդ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործընթացում: Արդյունքում բժիշկները ևս փոխեցին իրենց ռազմավարությունն ու վերաբերմունքը հիվանդների ախտորոշմանն ու բուժմանը վերաբերող հարցերին»: Տիկին Փաշինյանն ընդգծեց, որ այս բացահայտումն իր ազդեցությունն է թողել նաև ստամոքսի քաղցկեղի կանխարգելման հարցում:

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ