Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Բժշկական համալսարանը հյուրընկալեց աշխարհի մանկական բժիշկ Լեոնիդ Ռոշալին

ԵՊԲՀ. Բժշկական համալսարանը հյուրընկալեց աշխարհի մանկական բժիշկ Լեոնիդ Ռոշալին

«Այն, ինչ կապված է Հայաստանի հետ, կարմիր թելով է անցնում իմ կյանքում: Այստեղ լինում եմ և ուրախ, և տխուր օրերին: Նախօրեին խորհում էի. ձեր երկիրը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ»,- այս խոսքերով սկսեց ԵՊԲՀ-ում տարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպումը Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը:

Բժշկական համալսարանը հյուրընկալեց աշխարհի մանկական բժիշկ Լեոնիդ ՌոշալինԱշխարհի մանակական բժիշկը մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և առողջապահության տարբեր ոլորտների պատասխանատունների ուշադրությանը ներկայացրեց աշխարհի տարբեր անկյուններում իր և իր թիմի կատարած հսկայական աշխատանքը: Անվանի բժշկի արխիվային լուսանկարների օբյեկտիվում տարբեր ազգության երեխաներն են, որոնց բժիշկը օգնության ձեռք է մեկնել, փրկել, ապաքինել և վերադարձրել լիարժեք կյանք: Տարբեր տարիների կտրվածքով արված մանկաբույժի անձնական լուսանկարները հնարավորություն ընձեռեցին ներկաներին հետադարձ հայացք նետել աղետների, արհավիրքների, ահաբեկչությունների տարեգրությանը:

«Լեոնիդ Ռոշալի կերպարը ասոցացվում է հումանիզմի, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային արժեքների հետ: Նա ներկայացնում է բժշկական մի ամբողջ դարաշրջան, միշտ հայտնվում է դժբախտության մեջ հայտնված այն մարդկանց կողքին, որոնք ունեն օգնության կարիք: Նա ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային պարտք է կատարում» - իր ելույթում նշեց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստի որոշմամբ Լեոնիդ Ռոշալին է շնորհվելու բուհի պատվավոր դոկտորի կոչում: Շուրջ երկու ժամ տևողությամբ դասախոսության ընթացքում նա անդրադարձավ բոլոր այն ողբերգական իրադարձություններին, որոնց կիզակետում հայտնվել են երեխաները:

Հմուտ մանկաբույժի գնահատմամբ` աղետի գոտիներում հանապատասխան բժշկական խմբի կողմից անհրաժեշտ մասնագիտական բուժօգնության տրամադրումը հնարավորություն է տալիս նվազեցնել հաշմանդամությունը, հետագա բարդությունները և մահացության ցուցանիշները: Աֆղանստան, ԱՄՆ, Բեսլան, Հայաստան, Բեռլին, Հնդկաստան, Ալժիր. բժշկի՝ օգնության ձեռք մեկնած գոտիների աշխարհագրությունը լայն է:

Բժշկական համալսարանը հյուրընկալեց աշխարհի մանկական բժիշկ Լեոնիդ ՌոշալինԱնգնահատելի է Ռոշալի բարեկամական վերաբերմունքն ու ցուցաբերած հսկայական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին հատկապես 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների փրկության և երջանիկ մանկություն վերադարձնելու գործում:

«Մենք որդեգրել ենք անկախ տարիքից, սեռից, ազգային պատկանելիությանից աշխարհի բոլոր անկյուններում երեխաներին օգնելու կարգախոս, չէ՞ որ գուցե մի օր այդ երեխան մեծանա և փրկի աշխարհը»,-ընդգծեց Լեոնիդ Ռոշալը:

Լեոնիդ ՌոշալինՄանկաբույժը խոսեց նաև Կասպիսկում, Դուբրովկայում և Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին: Անվանի մանկաբույժը տարիներ անց առ այսօր վարժ հիշում է ծանր վիրավորում ստացած բոլոր տուժածների թիվը, անգամ լուսանկարների փոքրիկներին հիշում է անուն առ անուն:

Աշխարհի մանկական բժիշկը իր հարուստ կենսագրության մեջ անգամ ունեցել է նաև ահաբեկիչների հետ բանակցելու փորձ: Դասախոսության ընթացքում նա կարևորեց միասնականությունը, որի շնորհիվ հատկապես դժվարին իրավիճակներում հնարավոր է շատ խնդիրներ լուծել:

Լեոնիդ ՌոշալինՄիջոցառումը եզրափակվեց Լեոնիդ Ռոշալին ուղղված հարցերով: Ուսանողներից մեկի այն հարցին՝ թե ինչն է պակասում աշխարհին խաղաղության համար, աշխարհահռչակ բժշկի պատասխանը մեկն էր՝ բարությունը:

Ավելի քան 500 ներկաներին նա մաղթեց բարգավաճում, բավարարվածության զգացում կատարված աշխատանքից, առողջություն, երջանկություն, իսկ բժշկական բուհին՝ նախկինում գործող մանկաբուժական ֆակուլտետի վերաբացում:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ