Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման ժամանակակից մոտեցումները

Ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման ժամանակակից մոտեցումները

Մարտի 24-ին «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպությունն ու «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նախաձեռնել էին «Ընտանեկան բժշկի դպրոց» դասընթաց «Ոչ վարակիչ հիվանդությունների արդյունավետ վարում առողջապահական առաջնային օղակում» թեմայով: Միջոցառման նպատակն էր բժիշկներին ծանոթացնել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներին: Այս միջոցառումը հայաստանյան բժիշկների համար մասնագիտական վերապատրաստման լավագույն հնարավորություն էր:

 

 «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա ՕհանյանՄեր զրուցկիցն է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը:
 
–  Ի՞նչումն է միջոցառման հրատապությունը:


–  Առհասարակ, 2017 թ. կարևորում ենք` շեշտադրելու մասնագիտական շարունակական զարգացումը, բժիշկների մասնագիտական վերապատրաստումը: Այսօրվա միջոցառման շրջանակում նախատեսված էր բժիշկներին ծանոթացնել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներին և պրակտիկ աշխատանքում բուժման կամակերպմանը: Միջոցառմանը հրավիրված էին նաև մարզերում աշխատող բժիշկները, իսկ թեմաների հրատապության խոսուն ապացույցը 400-ից ավելի մասնակիցների ներկայությունն էր:


«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը:


–   Ի՞նչ նպատակ էր հետապնդում միջոցառումը:


–  «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում»
առողջապահական հասարակական կազմակերպության հետ համատեղ առողջապահական առաջնային օղակի մասնագետների համար նախաձեռնել ենք  ոչ վարակիչ հիվանդությունների արդյունավետ վարմանը վերաբերող թեմայով կոնֆերանս: Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան չորս մասնագետ՝ սրտաբան, ռևմատոլոգ, նյարդաբան և գաստրոէնտերոլոգ, ովքեր լիարժեք տիրապետում են ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման մոտեցումներին, քանի որ բազմիցս մասնակցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացների: Դասախոսությունները նախատեսված էին առաջնային օղակի բժիշկների` ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների համար: Բանախոսներն իրենց գիտելիքն ու փորձը կիսեցին ներկա գտնվող մասնագետների հետ` գործնականում կիրառելի դարձնելու բուժման նորագույն մոտեցումները:

 

Ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման ամփոփումը մեկ դասընթացում Ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման ամփոփումը մեկ դասընթացում

ԵՊԲՀ Թերապիայի թիվ երրորդ ամբիոնի դոցենտ Գայանե Խաչատրյան

ԵՊԲՀ Թերապիայի թիվ երրորդ ամբիոնի դացենտ Գայանե Խաչատրյան–  Ձեր այսօրվա զեկույցը վերաբերվում էր թթվակախյալ հիվանդություններին, որոնք են այդ հիվանդությունները:


–  Թթվակախյալ հիվանդությունները բազմաթիվ են: Մեր բնակչության մեջ ամենատարածվածը գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունն է: Քիչ թիվ չեն կազմում խոցային հիվանդությունները, որը կարող է փոխանցվել գենետիկորեն կամ առաջանալ ընդունած տարբեր դեղորայքի և սխալ սննդակարգի արդյունքում: Թթվակախյալ հիվանդության առաջացման պատճառներից են նաև տարբեր վարակները:


–  Որո՞նք են բուժման ժամանակակից մոտեցումները:


–  Ամենաառաջնայինը. անհրաժեշտ է հետևել սննդային ռեժիմին և առողջ ապրելակերպին:


«Էրեբունի բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկ-ռևմատոլոգ Վահան Մուկուչյան«Էրեբունի բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկ-ռևմատոլոգ Վահան Մուկուչյան:
 
–  Խոսենք օստեոպորոզի բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումների մասին:


–  Օստեոպորոզի բուժման համար Հայաստանում առկա են բոլոր տեսակի դեղորայքները, իսկ մասնագիտական գիտելիքները բավարար են: Հիվանդությունը ո՛չ միայն մեր երկրում է տարածված, այլև՝ ամբողջ աշխարհում: Խնդրի առաջացման պատճառներից են հորմոնալ ֆոնի փոփոխությունները, որոնք պատասխանատու են ոսկրերի ամրության համար: Այս հիվանդության տարածվածության մեջ մեծ դերակատարում ունեն նաև կանանց մոտ իրականացվող վիրահատությունները, վահանաձև գեղձի հիվանդությունները և այլն: Օստեոպորոզը հատկապես անհանգստացնում է կանանց` դաշտանադադարից հետո, ինչի պատճառով այդ տարիքային խմբի կանայք ռիսկային գոտում են:

 

Ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման ամփոփումը մեկ դասընթացում Ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման ամփոփումը մեկ դասընթացում


Օստեոպորոզի ռիսկային խմբում հայտնված պացիենտները պետք է բժշկի հսկողության տակ գտնվեն` խուսափելու հիվանդության զարգացումից և նրա հետագա բարդություններից:


«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունՕստեոպորոզը համարվում է դարի «լուռ մարդասպաններից»: Հիվանդությունը հիմնականում դեղորայքային բուժում է պահանջում, վիրահատական միջամտության կարիք առաջանում է միայն կոտրվածքների դեպքում: Բուժման լավագույն ուղին կանխարգելումն է. կենսակերպի փոփոխությունն ու առողջ ապրելակերպը: Շատ կարևոր է առողջ սննդի կազմակերպումը, հարկ է սննդակարգում ներառել կաթնամթերք: 


Ի դեպ, հարկ եմ համարում նշել, որ ըստ վերջին հետազոտությունների, ապացուցվել է, որ, թեև ապրում ենք արևային երկրում, մեզ համար նույնպես ակտուալ է վիտամին D-ի կիրառումը: Ուստի ռիսկային գոտում գտնվող պացիենտներին խորհուրդ է տրվում այդ առումով խորհրդակցել բուժող բժշկի հետ:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ