Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Դինա Մայրեդը վստահեցնում է, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ

ԵՊԲՀ. Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Դինա Մայրեդը վստահեցնում է, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ

ԵՊԲՀ-ում այսօր անցկացված կոնգրեսը մեկ հարկի տակ էր համախմբել քաղցկեղը հաղթահարած մարդկանց, ոլորտի մասնագետներին ու ապագա բժիշկներին: Կոնգրեսին Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ Դինա Մայրեդը, լինելով քաղցկեղը հաղթահարածի մայր, անդրադարձավ այս հիվանդության հիմնախնդիրներին և հանդես եկավ հատուկ՝ «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» զեկույցով:

ԵՊԲՀՀորդանանի արքայադուստրը նշեց, որ Հայաստան այցելելու հնարավորությունը բաց չի թողել ոչ միայն հիվանդության դեմ պայքարողներին, նրանց հարազատներին աջակցելու, ոլորտի զարգացմանը նպաստելու, այլև Հորդանանում հայկական համայնքին և հայերին շատ մոտ լինելու համար:

Դինա Մայրեդը Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union for International Cancer Control, կրճատ՝ UICC)՝ ազգությամբ առաջին արաբ նախագահն է: Խոշորագույն այս կառույցը հիմնադրվել է 1933թ.-ին, Ժնևում և միավորում է 155 երկրի 950 կազմակերպություն: Դինա Մայրեդը ճանաչված և սիրված է արաբական աշխարհում, բազմիցս ելույթ է ունեցել ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ հեղինակավոր ամբիոններից: Արքայադուստրը երկար տարիներ ղեկավարել է Հուսեյին թագավորի Քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամը և իր գործունեությամբ նպաստել է Հորդանանում ուռուցքաբանության զարգացմանը:

ԵՊԲՀԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղցկեղի դեմ պայքարում մեծապես կարևորեց ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և իրազեկման աշխատանքների իրականացումը:Իր խոսքը դահլիճում ներկա ապագա բժիշկներին ուղղելով՝ ռեկտորն ընդգծեց, որ բժիշկը գնահատական ստանում է ոչ միայն քննությունների միջոցով. իրական գնահատականը հիվանդասենյակում է, երբ թե հաղթանակի, թե պարտության պահին նա պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր պացիենտի առողջության համար: Ոչ միայն քաղցկեղը, այլև մյուս հիվանդությունները հաղթահարելու համար նա ուսանողներին կոչ արեց զինվել գիտելիքներով և ամենակարևորը՝ օժտված լինել մարդկային հատկանիշներով, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել բժշկությունը:

Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ այսօր Դինա Մայրեդին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

ԵՊԲՀՄիջոցառմանը ելույթ ունեցավ նաև Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության Միջազգային հարաբերությունների կոմիտեի նորընտիր ղեկավար, Հնդկաստանի ուռուցքաբանության միության փոխնախագահ Դինեշ Փենդհարքարը:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում ընդգծեց, որ Հորդանանի արքայադստեր օրինակն ու այս կոնգրեսի անցկացումը նոր շունչ են փոխանցում քաղցկեղի դեմ պայքարին:

Կոնգրեսն առանձնահատուկ էր նրանով, որ քաղցկեղ ունեցող մարդկանց խնդիրներների մասին խոսեցին հենց նրանք, ովքեր հաղթահարել են այս ծանր հիվանդությունը:

ԵՊԲՀԷդգար Գյանջումյանը, Վարդուհի Սարգսյանը, Անահիտ Բարսեղյանը, Մանիկ Տեր-Գրիգորյանը ներկայացրին իրենց պատմությունները: Նրանց խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի հիվանդությունը հաղթահարելիս մարդիկ իրենց միայնակ չզգան, կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին և համատեղ հաղթահարել դրանք:

Նշվեց, որ քաղցկեղի վերջնական հաղթահարումը բժշիկների բարեխիղճ աշխատանքի, կամքի ուժի դրսևորման, հարազատների սիրո և աջակցության արդյունքն է:

Նորին մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Հայաստանում է՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով: Արքայադստեր եռօրյա այցը Հայաստան կնպաստի մեր երկրի ուռուցքաբանական կազմակերպությունների ներգրավմանը համաշխարհային բժշկական այս միությանը, ինչն էլ, իր հերթին, կխթանի ուռուցքաբանության զարգացմանը:

Կոնգեսրի շրջանակում բեմում և նախասրահում ներկայացված էր Վիգեն Մնոյանի «Սեր» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

 

ԵՊԲՀ ԵՊԲՀ ԵՊԲՀ

ԵՊԲՀ ԵՊԲՀ ԵՊԲՀ

ԵՊԲՀ ԵՊԲՀ ԵՊԲՀ

 

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ