Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Գաստրոէնտերոլոգիայի արդիական հարցեր» թեմայով սեմինար Արտաշատում

«Գաստրոէնտերոլոգիայի արդիական հարցեր» թեմայով սեմինար Արտաշատում

Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Գաստրոէնտերոլոգիայի արդիական հարցեր» թեմայով սեմինար, որին ներկա էին գաստրոէնտերոլոգներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, նաև` նյարդաբաններ: Զեկույցների շրջանակներում մասնագետները ներկայացրեցին արդի բժշկության մարտահրավերները, նորարարությունները:


Բացման խոսքով հանդես եկավ ԳՀԱ նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյանը, ով կարևորեց նմանօրինակ սեմինարների կազմակերպումը և մասնագետների՝  սեփական փորձով կիսվելու պատրաստակամությունը:

 

«Գաստրոէնտերոլոգիայի արդիական հարցեր» թեմայով սեմինար Արտաշատում


Մեդ Պրակտիկի հետ զրույցում՝ խոսելով «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի» հետագա անելիքների մասին, Է. Գրիգորյանն ընդգծեց. «Գաստրոէնտերոլորգների համար դասընթացները պարբերական բնույթ կկրեն, որոնց շրջանակներում կխոսվեն տվյալ ոլորտում ներդրվող նորարարությունների մասին և վերջում մասնակիցները կստանան կրեդիտներ»,- ասաց նա՝ անցում կատարելով ոչ պակաս կարևոր այլ հարցի՝ ուղեցույցներին. «Ինչ վերաբերում է ուղեցույցներին, ապա մենք ունենք 7 ուղեցույց, որոնք հաստատված են ՀՀ առողջապահության նախարարի կողմից: Ընդգծեմ, որ  5-6 տարվա ուղեցույցները հին չեն համարվում: Ուղեցույցների ստեղծումն ունի շարունակական բնույթ: Նախատեսում ենք հրատարակել H.Pylori-ասոցացված հիվանդությունների և ֆունկցիոնալ դիսպեպսիայի վերաբերյալ ձեռնարկներ»:


Ավանդակամ բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Նարինե ՓաշինյանԵՊԲՀ թերապիայի նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, ԳՀԱ խորհրդի անդամ, Ավանդակամ բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Նարինե Փաշինյանը, ով հանդես եկավ «H.Pylori-ասոցացված հիվանդությունների թերապիայի արդիական ասպեկտներ. Մաաստրիխտյան V կոնսենսուսի նյութերով» թեմայով զեկույցով, ասաց. 


«Զեկույցի հիմնական նպատակն էր ներկայացնել  միջազգային առաջատար փորձագետների աշխատությունները, որոնք մեկտեղվել էին Մաաստրիխտյան V կոնսենսուսին: Միջոցառմանը ներկայացվել էին H.Pylori-ասոցացված հիվանդությունների բուժման և ախտորոշման գործընթացում առաջընթացին վերաբերող հավաքագրված տվյալներ: Շրջադարձային  նորարարություններ H.Pylori-ասոցացված հիվանդությունների ուղղությամբ չկան, պարզապես  հավաքագրվել են  նախկինում գրանցված հետաքրքիր դեպքերն ու հատուկ շեշտադրվել են որոշ նորույթներ»:


Ինչ վերաբերում է տարիների ընթացքում ձևավորված այն տեսակետին, որ հելիկոբակտեր պիլորին կա յուրաքանչյուր օրգանիզմում և այն վտանգավոր չի համարվում այնքան ժամանակ, մինչև չառաջանան համապատասխան պայմաններ, մասնագետը շեշտեց. «Հելիկոբակտեր պիլորին այն միկրոբն է, որի հայտնաբերման դեպքում արդեն բուժումը պարտադիր է: Բուժում ստանալու համար պետք չէ սպասել հատուկ ախտանիշների կամ բարդությունների առաջացմանը: H. Pylori ասոցացված գաստրիտը` անկախ ի հայտ եկած ախտանիշներից, համարվում է ինֆեկցիոն հիվանդություն:  Ռազմավարությունը` «հայտնաբերիր և բուժիր» տեղին է չախտորոշված դիսպեպսիաների դեպքում, որի պարագայում ժամանակին հայտնաբերված վարակի դեմ բուժման արդյունավետությունն արդարացնում է կատարած ծախսերը և հետագա բարդություններից կանխարգելված լինելը: Նախքան ֆունկցիոնալ դիսպեպսիա ախտորոշելն անպայման պետք է ժխտել Հելիկոբակտեր պիլորիով վարակվածության փաստը:

 

«Գաստրոէնտերոլոգիայի արդիական հարցեր» թեմայով սեմինար Արտաշատում

 

Ժամանակակից մոտեցումների համաձայն, ստամոքսի և 12-մատնա աղու վնասումներից զատ, ներկայում կան ապացույցներ, որ գոյություն ունի կապ Հելիկոբակտեր պիլորիով վարակվածության և չբացահայտված երկաթդեֆիցիտային սակավարյունության, աուտոիմուն տրոմբոցիտոպենիայի, վիտամին B12-ի դեֆիցիտի և այլ հիվանդությունների միջև: Այս դեպքերում նույնպես պարտադիր է Հելիկոբակտեր պիլորիի հայտնաբերմանն ուղղված հետազոտություն իրականացնել:


 ԵՊԲՀ ռազմադաշտային թերապիայի ամբիոնի բժիշկ, ԳՀԱ անդամ Անի ՔոչարյանԵՊԲՀ ռազմադաշտային թերապիայի ամբիոնի բժիշկ, ԳՀԱ անդամ Անի Քոչարյանը ցելիակիայի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին վերաբերող զեկույցի շրջանակում` խոսելով հիվանդության մասին, նշեց, որ ցելիակիա հիվանդությունն այսօր Հայաստանում բավականին տարածվածություն ունի.


«Ժամանակին այս հիվանդությունն ասոցացվում էր որպես մանկական տարիքում հանդիպող հիվանդություն, թեև այն ավելի հաճախ ախտորոշվում է երիտասարդների մոտ: Եթե հարցը դիտարկենք կին-տղամարդ հարաբերակցությամբ, կանայք ռիսկային խմբում են: Ցելիակիա հիվանդությունն ակտուալ է, քանի որ ունի կլինիկական ախտանիշների լայն սպեկտոր, ինչն էլ  դժվարացնում է հիվանդության ախտորոշումը:


Ներկայում հիվանդության դեմ պայքարի վարման ռազմավարությունը սննդատեսակների թույլատրելիությունն ու դրանց պատրաստումն է»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ, թեև Հայաստանում աշխտորոշման համար ոչ բոլոր մեթոդներն են կիրառվում, այսօր կան լաբորատորիաներ, որտեղ ցելիակիայի համար կարևոր շճաբանական մարկերներ են ներդրել:


Ինչպես նշեց մասնագետը, ցելիակիան 85% դեպքերում ընթանում է ոչ դասական կլինիկական նշաններով, ինչն էլ առավել դժվարացնում է ախտորոշումը: Երեխաների մոտ առավել հայտնի ախտանիշ է լուծը, որը հիմնականում առաջանում է հացաբուլկեղեն օգտագործելուց հետո. «Երիտասարդներն ավելի հեշտությամբ կարող են գտնել խնդրի պատճառահետևանքային կապը, քան երեխաները, ովքեր այդ տարիքում արտահայտվելու խնդիր ունեն:

 

 ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյան «Գաստրոէնտերոլոգիայի արդիական հարցեր» թեմայով սեմինար Արտաշատում


Ցելիակիայով հիվանդները հիմնականում գանգատվում են աղիների գործունեության խանգարումից` առավել արտահայտված դիարեայի տեսքով: Բուժման գործընթացում առաջնային է մնում ագլյուտենային սննդակարգը: Դեղորայքային բուժումն ախտանշային է»: 

 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ