ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Բժշկական գենետիկայի ազգային օրը» կնպաստի կլինիկական գենետիկայի կիրառմանը բժիշկների ամենօրյա աշխատանքում
«Ժամանակակից բժշկագիտության ամենից արագ զարգացող ոլորտներից մեկը՝ կլինիկական գենետիկան, մեծ հնարավորություններ է բացում հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար»,ողջունելով «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի մասնակիցներին` ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
Փոխնախարարը նաև նշել է, որ Հայաստանում առկա տեխնոլոգիաներն այսօր կարող են բժշկագիտության արդիական ճյուղի զարգացման հիմք հանդիսանալ։
«Ակնհայտ է, որ Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը կլինիկական գենետիկայի ինչպես տեսական ու գիտական զարգացման, այնպես էլ դրանց գործնական կիրառման նկատմամբ»,ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցելու հեռանկարային այս ոլորտի զարգացմանը և առաջին հերթին գործնականում դրա կիրառմանը։
Մարդու գենոմի բացահայտումը նպաստել է 21-րդ դարի մոլեկուլային և գենոմային բժշկության զարգացմանը և լայն կիրառմանը կլինիկական բժշկության տարբեր ասպարեզներում: Այսօր մոլեկուլյար գենետիկական տեխնոլոգիաները ակտիվորեն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման, բուժման ռազմավարության և կանխարգելման նպատակով: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են գենետիկական ծագում ունեցող հիվանդությունների հետ կապված կլինիկական արդիական հարցեր։ Առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերվել գենետիկական ծագում ունեցող չարորակ, մաշկային և այլ հիվանդություններին, հիվանդների մոլեկուլային ախտորոշմանը, բուժման նկատմամբ զգայնության բացահայտման հարցերին նիվիրված դասախոսությունների հանդեպ: Քննարկվել են նաև ընտանիքների գենետիկական խորհրդատվության հիմունքները և բժշկական նորագույն մոլեկուլային-գենետիկական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, որոնք լայն ասպարեզ են բացում հազարավոր հիվանդությունների բուն պատճառների, ճշգրիտ, վաղ և նախածննդյան շրջանում ախտորոշման, բուժման հանդեպ զգայունության, բարդությունների կանխարգելման և նախատրամադրվածության, ընտանիքներում գենետիկական ռիսկի հաշվառման համար:
Օրակարգում ընդգրկված թեմաները կարևորվում էին, քանզի Հայաստանի առողջական համակարգում գենետիկական հիվանդությունների հավասարակշիռը 5.5%-ից բարձր է: Մտահոգիչ է հատկապես գենետիկական հիվանդություններով և զարգացման արատներով երեխաների առկայությունը:
Հայաստանում կարևորագույն այս բնագավառը կենտրոնացնող, արդեն շուրջ 20 տարի գործող Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկ պրոֆեսոր Թամարա Սարգսյանը ներկայացրել է գենետիկական հիմք ունեցող հիվանդությունների ախտորոշման և կանխարգելման, հիվանդների բուժման, վարման և ընտանիքների խորհրդատվության իրենց փորձը: Հետազոտությունների բարձր որակն այստեղ ապահովվում է աշխարհի լավագույն կենտրոններում մասնագետների մշտական վերապատրաստումներով: Ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մոլեկուլային գենետիկայի, բջջագենետիկայի, իմունագենետիկայի, օնկոգենետիկայի և ընդհանուր կլինիական ծառայությունները համագործակցում են միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ:
«Բժշկական գենետիկայի ազգային օր» միջազգային գիտաժողովում հանդես են եկել Եվրոպայի և Իսրայելի կլինիկական գենետիկայի հայտնի մասնագետներ։ Իսրայելի առաջատար կլինիկական գենետիկայի կենտոնի (Pediatric Clinical Genetics Unit, Schneider Children's Medical Center of Israel and Raphael Recanati Genetic Institute, Rabin Medical Center, Beilinson Campus, Petah Tikva) ղեկավար, պրոֆեսոր Լինա Բազելը ներկայացրել է գենետիկական հիվանդությունների վաղ ախտորոշման, վարման հիմունքները և հնարավոր բուժման ռազմավարությունը:
Հայաստանի մասնագետների համար արդիական և չափազանց ուսանելի էր Փարիզի l’université Paris-Descartes համալսարանի պրոֆեսոր, l’Institut Curie գենետիկայի ծառայության ղեկավար, խոշորագույն օնկոգենետիկ Դոմինիկ Ստոպա-Լիոնե դասախոսությունը` նվիրված կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի նկատմամբ նախատրամադրվածությանը՝ պայմանավորված BRCA1 և BRCA2 և այլ գենային մուտացիաներով:
Օնկոգենետիկայի հարցերին էր նվիրված նաև Hadassah Hospital Ein Kerem (Jerusalem) հիվանդանոցի գլխավոր ուռուցքաբան և տնօրենի տեղակալ Աշեռ Սալմենի զեկուցումը, որով ներկայացվել է BRCA գենային մուտացիաների թեստավորման արդիականությունը կանանց համար:
Փարիզի համալսարանի բժշկական գենետիկայի բաժնի և Necker մանկական հիվանդանոցի բաժնի ղեկավար, անվանի պրոֆեսոր Ալան Հովնանյանը ներկայացրել է գենետիկական ծագում ունեցող մաշկային հիվանդությունները, այդ հիվանդությունների պաթոգենեզի մոլեկուլային հիմքերը, բուժման նոր ռազմավարությունը, այդ թվում` նորագույն գենոթերապևտիկ բուժման հաջողությունները: Պրոֆեսոր Հովնանյանի մասնակցությունը գիտաժողովին կարևոր էր մաշկային հիվանդությունների հանդեպ գենետիկական նախատրամադրվածության և ճիշտ ախտորոշման գործում մեր երկրի պրակտիկ բժիշկների մասնագիտական հմտությունների բարձրացման և եվրոպական առաջատար փորձին ծանոթանալու առումով:
Բոլոնյայի համալսարանի պրոֆեսոր Տոմազո Պիպուչին, ով մասնագիտական մեծ փորձառություն ունի տարբեր հազվադեպ հիվանդությունների, այդ թվում` թրոմբոցիտոպենիայի, ժամանակակից մոլեկուլային ախտորոշման գործում, ներկայացրել է ԴՆԹ նոր սեքվենավորման մեթոդի գործնական կիրառումն ախտորոշման նպատակով:
Իսկ Մեծ Բրիտանիայից ժամանած պրոֆեսոր Փիթեր Լանթի դասախոսությունները նվիրված էին առողջության առաջնային օղակում կլինիկական գենետիկայի պրակտիկ կիրառմանը: Նշենք, որ ճանաչված մասնագետը Մեծ Բրիտանիայի գենոմիկայի և գենոմային կրթության կենտրոնի գիտական խորհրդատուն է կլինիկական գենետիկայի և պացիենտներին վարող առաջնային օղակի բժիշկների վերապատրաստման բնագավառում:
Ներկայացուցչական գիտաժողովին Իսրայելի մարդու գենետիկայի ինստիտուտի գենետիկական խորհրդատվության ծառայության ղեկավար Միհալ Բերկենստետը հղիների վարման, ինվազիվ և ոչ ինվազիվ ախտորոշման իր փորձն է փոխանցել Հայաստանի բժիշկներին։
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ու Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովում մեր մասնագետները, այդ թվում՝ առողջության պահպանման առաջնային օղակի բժիշկներն ակտիվ մասնակցել են գիտական և գործնական կարևոր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը։
Գիտաժողովն, անշուշտ, կնպաստի մեր երկրում կլինիկական գենետիկայի կիրառմանը բժիշկների ամենօրյա աշխատանքում։
07.11.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







