Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի արդյունքների ու գաղտնիքների մասին բժիշկները ցանկացել են կիսվել մյուս կլինիկաների գործընկերների հետ կազմակերպված շնորհանդեսի շրջանակում: Այս նախաձեռնության մասին զրուցեցինք «Արմենիա» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ:

–   Ի՞նչ նպատակով է նման շնորհանդես կազմակերպվել:

–   Առաջին անգամ է, որ նման միջոցառում ենք նախաձեռնել: Այս շնորհանդեսը մեր բաժանմունքի կողմից է կազմակերպվել, որի միջոցով ցանկանում ենք ներկայացնել ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած անոթային, մասնավորապես` էնդովասկուլյար վիրահատությունների տեսակներն ու ծավալը: Շնորհանդեսի նպատակն է մայրաքաղաքի այլ հիվանդանոցների էնդովասկուլյար միջամտություններ իրականացնող անոթային վիրաբույժներին ներկայացնել մեր կատարած աշխատանքները, ինչպես նաեւ ստեղծել փորձի ու մասնագիտական գիտելիքների փոխանակման համագործակցություն: Շատ կարեւոր է, որպեսզի գործընկերներով ունենանք մասնագիտական համագործակցություն:


 Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում  Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում

–   Նման կարգի շնորհանդեսները կլինե՞ն շարունակական եւ ինչո՞ւ կարեւորեցիք այն:

–   Մեր կողմից ցանկություն կա, որպեսզի այն կրի շարունակական բնույթ: Ըստ իս, տեղեկատվություն տարածելը` նաև մասնագիտական փորձի փոխանակման առումով, կարեւոր է եւ նման շնորհանդեսն այդ խնդիրը լուծելու ճանապարհներից մեկն է: Վիրահատությունների ծավալներից ելնելով` այն կդարձնենք ավանդույթ եւ հնարավոր է, որ համագործակցենք արտերկրի մեր գործընկերների հետ նույնպես:

–   Շնորհանդեսին վիրահատված հիվանդները նունպե՞ս հրավիրված էին:

–   Ներկա էր միայն բժշկական անձնակազմը, նպատակահարմար չգտանք հիվանդների ներկայությունն ապահովենք, քանի որ սա մասնագիտական աշխատանքներին վերաբերող շնորհանդես է:

 Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում  Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում


–   Ո՞րն է «Արմենիա» ԲԿ կողմից իրականացրած էնդովասկուլյար վիրահատությունների առանձնահատկությունը:

–   Մեր բաժանմունքում նախկինում իրականացվում էին միայն բաց վիրահատություններ: Առհասարակ, բաց վիրահատություններն իրենց բնույթով տրավմատիկ են, հիվանդները օրեր շարունակ պառկում են հիվանդանոցում, հետվիրահատական բարդություններն առավել ռիսկային են: Ներկայումս կատարվում են նաև փակ՝ էնդովասկուլյար վիրահատություններ, որոնք իրենց տեսակով ավելի արագ ապաքինվող են եւ հիվանդը մեկ կամ երկու օրից դուրս է գրվում հիվանդանոցից:

–   Վիրահատությունների նորամուծությունների հետ կապված ի՞նչ հեռանկարներ ունեք:

–   Նպատակ կա ընդլայնել վիրահատությունների ծավալը՝ ընդգրկելով գլխի, որովայնի ու այլ տեղակայման անոթները։

 

 Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում

 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ