ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին. aas.am

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը: Այն նվիրված էր Վիրաբույժների հայկական ասոցիացիայի ինտերնետային կայքի ներկայացմանը, 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում կայանալիք Վիրաբուժության Եվրոպական միության և հայ վիրաբույժների համատեղ կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներին: Նիստի ժամանակ քննարկվեցին վահանաձև գեղձի հանգույցների ախտոշման, բուժման, վիրահատական միջամտությունների ժամանակակից մոտեցումները: Նիստին ներկա էին Երեւանի եւ մարզերի վիրաբուժներ: Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստն անցկացվում էր Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ:
Զրուցեցինք ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի հետ:– Պարոն Միրիջանյան, ներկայացրեք, խնդրե՛մ, այսօրվա միջոցառման օրակարգը:
– Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը կներկայացնի մեր ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեղծման մանրամասները, որն անմիջական կապ ունի Վիրաբուժության Եվրոպական Միության հերթական կոնգրեսը Հայաստանում անցկացնելու հետ: Այնուհետեւ կներկայացվի ՛՛Վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները՛՛ թեմայով զեկույց: Այսօրվա մեր օրակարգում նախատեսված են այս երկու բաժինները:
– Ովքե՞ր են ներկա լինելու այսօրվա միջոցառմանը:
– Այսօր հրավիրված են ոլորտի վիրաբույժները, ովքեր աշխատում են տարբեր հիվանդանոցներում եւ կլինիկաներում, հրավիրված են նաեւ մարզերից վիրաբույժներ:
– Վիրաբույժների հայկական ասոցիացիայի գործունեության մասին ի՞նչ կարող եք տեղեկացնել:
– Ավելի քան երկու տարի է, որ ես ղեկավարում եմ Վիրաբույժների հայկական ասոցիացիան: Մեր գործունեության առաքելությունն է համախմբել ոլորտի վիրաբույժներին, կազմակերպել գիտական զեկույցներ եւ մասնագիտական քննարկումներ: Նախատեսված է ընդլայնել ասոցիացիայի հնարավորություններն ու աշխատանքային ծավալները, իսկ հեռանկարում նախատեսել ենք նոր ծրագրեր:
– Ինչու՞ որոշվեց Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովն անցկացնել Հայաստանում:
– Առհասարակ, Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովն ամենամյա է, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում: Այս կառույցի ղեկավարությունը, հաշվի առնելով մեր հնարավորությունները, որոշել է այս տարվա գիտաժողովն անցկացնել Հայաստանում, որը մեր կողմից շատ ողջունելի է:
– Ե՞րբ է նախատեսված Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովը:
– Նախատեսվում է ս/թ սեպտեմբերի 26-28-ը:
Մեր զրուցակիցն է Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ, ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը:
– Պարոն Ստեփանյան, մանրամասնեք, խնդրեմ, այսօրվա օրակարգում քննարկող թեմաները:
– Վիրաբույժների հայկական ասոցիացիայի այսօրվա նիստը նվիրված է սեպտեմբերին Հայաստանում անցկացվող Վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի կողմից հերթական համաժողովին: Այսօր կքննարկվեն մեր ասոցիացիայի պաշտոնական կայքի` AAS.am, եւ նշյալ համաժողովին մասնակցելու համար գրանցման կայքի` ess2018.am, ստեղծման աշխատանքները:
Մեր օրակարգում նախատեսված է նաև վահանաձեւ գեղձի հանգույցների ախտորոշմանը և բուժմանը նվիրված քնարկում: Զեկույցով հանդես կգա ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանը, ով կներկայացնի վահանձեւ գեղձի ժամանակակից ախտորոշման, բուժման եւ վիրահատությունների մոտեցումները: Տեղեկացնեմ, որ մեր այսօրվա միջոցառումն իրականացվում է Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Այս կազմակերպության մասնագետները նույնպես կներկայանան զեկույցով և կտեղեկացնեն կազմակերպության դեղամիջոցների մասին տվյալներ:
– Ի՞նչ փուլում են Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեծման աշխատանքները:
– Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի և կոնգրեսի ռեգիստրացիոն կայքերի ստեղծումը հանձնարարված էր ինձ, շուրջ երեք ամիս այդ ուղղությամբ ես աշխատում եմ Մեդ-պրակտիկի թիմի և ծրագրավորողների հետ: Կայքի աշխատանքները գրեթե ավարատված են: Կատարված աշխատանքների համար իմ և ասոցիացիայի անունից շնորհակալություն ենք հայտնում Մեդ-Պրակտիկ թիմին: Այս պահին որոշակի կազմակերպչական աշխատնքների եւ կայքի տեղեկատվությունը հարստացնելու փուլն է ընթանում: Իսկ Վիրաբույժների Եվրոպական Միության համաժողովի համար նախատեսված ռեգիստրացիոն կայքը նոր է ստեղծվում: Թեև այն արդեն հասանելի է համացանցային տիրույթում, սակայն դեռ որոշակի տեղեկատվական լրացումներ եւ այլ տեխնիկական աշխատանքներ են իրականացվում:
– Վիրաբույժների Եվրոպական Միության կողմից աշնանը նախատեսված կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ի՞նչ փուլում է:
– Դեղագործական ընկերությունների հետ իրականացվում են բանակցություններ, հավաքագրում ենք Երեւանի եւ մարզերի վիրաբույժների տվյալներն ու տեղեկացնում նրանց աշնանը նախատեսվող կանգրեսի մասին: Ռեգիստրացիոն կայքը գործելու է մարտի սկզբից եւ մեր բժիշկները հնարավորություն կունենան մասնակցության համար գրանցվել և ներկայացնել ժողովածուի համար թեզիսներ: Այս օրերին նամակներ ենք ուղղարկում մեր արտերկրի գործընկերներին ու նշանավոր վիրաբույժներին, որպեսզի կարողանանք հստակ տեղեկություն ունենալ մասնակիցների անունների եւ քանակի մասին:
– Արտերկրի բժիշկներից Ձեր ուղարկած նամակներին կա՞ն արձագանքներ:
– Այո՛, արդեն արձագանքներ ունեցել ենք եւ կոնգրեսին մասնկացության համար բժիշկների կողմից հայտեր ներկայացվել են: Արտերկրի մեր գործընկերներն ուրախ են կոնգրեսի մասնակցելու համար եւ մեծ պատրաստակամություն են հայտնել:

|
Կարդացեք նաև

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն