ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը ԵՊԲՀ-ում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին
ԵՊԲՀ-ն մեկ հարկի տակ էր համախմբել աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մի քանի տասնյակ բժիշկ-մասնագետների: Ստոմատոլոգիայի ոլորտի առաջատարները, որոնց թվում էին նաև մեր հայրենակիցները Հայաստան են ժամանել Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով, որն այսօր առավոտյան մեկնարկեց համալսարանի Կարմիր դահլիճում: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն ստոմատոլոգիայի ոլորտի արդի խնդիրները, համատեղ կմշակեն դրանց լուծման բանաձևերը:
Մասնակիցներին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի անունից ողջունեց և նրա ուղերձը փոխանցեց Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
«Ուրախ եմ ողջունելու աշխարհասփյուռ հայության ստոմատոլոգներին Երևանի պետական բժշկական համալսարանում: Մեզ համար առանձնակի պատվաբեր է անցկացնել այս համաժողովը մեր բուհում, քանի որ դրա շրջանակում անցկացվելու է նաև Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը»,- նշեց Կոնստանտին Ենկոյանը՝ հավելելով, որ հավաքը մասնակիցների համար ապացուցողական բժշկության վրա հիմնված ժամանակակից տեղեկատվությունը ստոմատոլոգիայի բնագավառում փոխանակելու կրթական հարթակ կհանդիսանա: Պրոռեկտորը կորևորեց նաև ուսանողների մասնակցությունը միջազգային վեհաժողովում, ինչը հնարավորություն կտա ապահովել հետազոտոկան ունակությունների, ինչպես նաև գիտական աշխատանքների զարգացում այս ոլորտում:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում նույնպես ստոմատոլոգիայի, ինչպես նաև այլ ոլորտներում կան խնդիրներ։
«Ընդհանրապես ամբողջ աշխարհում այդ խնդիրներն անխուսափելի են, խնդիրներից մեկը գիտելիքների բարելավման հարցն է, մասնագիտական ունակությունների, հմտությունների ձեռքբերման խնդիրը, նմանատիպ միջազգային վեհաժողովները թե Հայաստանում, թե արտասահմանում, հետագայում համարվում են շարունակական բժշկական կրթության կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- ասաց նա։
Եսայանը նշեց, որ այս վեհաժողովներն էլ ավելի են ամրապնդում այդ գիտելիքները։ Նա նաև տեղեկացրեց, որ իրականացվելու է Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության գործընթաց, որը ևս շատ կարևոր առաջընթաց կապահովի։
Լազար Եսայանի խոսքով՝ նման համաժողովների շրջանակում կազմակերպվում են նաև գործնական ունակությունների, ձեռքի հմտության դասընթացներ։
Մասնագիտական կարևոր այս միջոցառմանը մասնակցում են նաև Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլը և ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռը:
Կեթրին Քելլը նշեց, որ վեհաժողովը լավ հնարավորություն է ոլորտի զարգացման տեսլականը միյանց հետ կիսելու համար: Նա նշեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է շարունակել բոլոր այն ծրագրերը, որոնք համատեղ են կյանքի կոչվում: Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի անունից նա պատվոգիր հանձնեց Լազար Եսայանին կատարած աշխատանքի համար:
Ռուսաստանից ժամանած բժիշկ-մասնագետ Միքայել Սարգսյանն էլ հայերենով ողջունեց միջոցառման մասնակիցներին: ԵՊԲՀ շրջանավարտը ջերմ խոսքեր հղեց հարազատ բուհի հասեցին նաև հայտնեց ներկաներին, որ 2018 թվականի մարտի 20-ի որոշման համաձայն Լազար Եսայանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
Նշենք, որ Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով մայիսի 24-ից 26-ը Երևանում, իսկ մայիսի 28-ին Ստեփանակերտում կանցկացվեն մի շարք մասնագիտական միջոցառումներ, որոնք նվիրված են ժամանակակից ստոմատոլոգիայի արդի խնդիրներին: Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի շրջանակում տեղի կունենա նաև Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը, որին կանդամակցեն ճանաչված մասնագետներ, բժիշկ-ստոմատոլոգներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից:
- See more at: http://www.ysmu.am/hy/content/stomatologneri_hay-amerikyan_arajin_mijazgayin_vehazhoghovy_epbh-um_hamakhmbel_e_olorti_arajatar_masnagetnerin_/#sthash.lsbf4u69.rPYswFhB.dpuf
25.05.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







