ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սրտաբանական համաժողով՝ սրտի համաշխարհային օրվան ընդառաջ
Ողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին տոնվում է սրտի համաշխարհային օրը։ ԵՊԲՀ վարչական մասնաշենքում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց Yerevan Cardiology Forum 2018 խորագրով եռօրյա միջազգային համաժողովը: Երևանի սրտաբանների երկրորդ միջազգային համաժողովին հանդես են գալու տասնյակ միջազգային պրոֆեսորներ աշխարհի առաջատար երկրներից։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցկացվող եռօրյա համաժողովը նվիրված է սրտանոթային հիվանդություններին: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ միջազգային նշանակության այս համաժողովին մասնակցում են նաև ԵՊԲՀ շրջանավարտները, որոնք աշխատելով աշխարհի առաջատար կլինիկաներում հաղորդակից են դարձնում մեր երկրի առողջապահական համակարգը եվրոպական, ամերիկյան, ռուսական հիվանդանոցային ցանցին: Նա շեշտեց, որ վերջին տարիներին մեծ քայլեր են ձեռնարկվել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, բուժման նոր մեթոդների ներդրման և սրտաբանական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ: Իրականացված ծրագրերից նա առանձնացրեց սրտի անհետաձգելի վիրահատությունների «Stent for life» ծրագիրը:
Ռեկտորը տեղեկացրեց, որ այսօր բժշկական համալսարանը ծրագրեր է ձեռնարկում երիտասարդ կադրերին միջազգային համալսարանական ցանցում ներգրավելու ուղղությամբ: Նա նաև հավելեց, որ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում սրտաբանության զարգացման, սրտաբանական դպրոցի ձևավորման գործում էական ներդրում ունեին սփյուռքահայ գործընկերները: Մասնակիցների խոսքով՝ Երևանի սրտաբանների երկրորդ միջազգային համաժողովը կարող է ապահովել նոր տեղեկատվություն սիրտ-անոթային բժշկության կարևոր բնագավառներում: Բժշկական տեխնոլոգիաների փոփոխության արագությունը և տարածվածությունն ունեն բազմաթիվ պրակտիկ առնչություն՝ կապված կլինիկական հմտությունների, բուժօգնության կազմակերպումների և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ: Սրտաբանությունը պրոգրեսիվ զարգացել է վերջին 30 տարվա ընթացքում:
Ամբողջ աշխարհում կատարված ուսումնասիրությունները նպատակ ունեն բացահայտել նոր պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներ, ապահովել ֆարմակոլոգիական նոր մոտեցումներ, նորացնել տեխնոլոգիական մոտեցումները՝ կլինիկական հաջողությունների հասնելու և սրտանոթային հիվանդների մոտ կյանքի տևողությունը բարձրացնելու համար: Միջոցառման կազմակերպիչ, Սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը ողջունելով հյուրերին հանգամանալից զեկույց ներկայացրեց Հայաստանում սրտաբանության ոլորտի արդի խնդիրների, հաջողությունների և անելիքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը սրտաբանության ոլորտում հայտնի է իր լավ ավանդույթներով, ինչպես նաև իր կրթական ավանդով ամբողջ աշխարհում որակավորված սրտաբանների պատրաստման մեջ: Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի շրջանավարտներին միջոցառմանն իրենց ակտիվ ներգրավման համար, ինչը կարող է ծառայել, որպես նոր հարթակ մեր համալսարանի հետ համագործակցության մեջ: Պրոֆեսորը համալսարանի անունից երախտագիտություն հայտնեց Եվրոպայի և ԱՄՆ-ի մեծ կենտրոնների սրտաբանական թիմերի ղեկավար փորձագետներին այս իրադարձությանը աջակցելու համար:
Համայակ Սիսակյանն անդրադարձավ նաև համալսարանական համալիրում իր ղեկավարած կլինիկայի հիմնական առաքելությանը, որն է մահացության և հոսպիտալացման նվազեցումը, սրտանոթային հիվանդություններ ունեցողների կյանքի որակի բարելավումը, բուժման նոր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես կրթական մակարդակի բարելավումը:
Համայակ Սիսակյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն փաստացի միակ կրթական հաստատությունն է, որը հանրապետության առողջապահական համակարգի համար պատրաստում է սրտաբաններ: Հետևաբար որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը համալսարանական մասնագետների ձեռքում է:
Նշենք, որ եռօրյա համաժողովին ներկա են անվանի բժիշկներ: Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Փանոս Վարդասը, Բեռլինից պրոֆեսոր Ստեփան Անկերը, Լյուբլյանայից Զլատկո Ֆրասը, ինչպես նաև արտերկրում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող մեր հայրենակիցներ Արմեն Տեր-Ակոպյանը, Քնարիկ Արկունը, Բաբկեն Ասատրյանը, Վահագն Օհանյանը և շատ ուրիշներ: Մասնագետները հետաքրքիր զեկուցումներ ներկայացրին սրտաբանության արդի խնդիրների շուրջ, կիսվեցին մասնագիտական իրենց հարուստ փորձով: Համաժողովն աշխատանքները կամփոփի սեպտեմբերի 29-ին:
27.09.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ










