ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում
Նոյեմբերի 2-ին ԵՊԲՀ կապույտ դահլիճում կայացավ Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված 10-րդ միջազգային գիտաժողովը։ Այն կրում էր «Սեքսոպաթոլոգիայի նվաճումները վերջին 20 տարում» խորագիրը։
Գիտաժողովի ընթացքում ամբիոնի գրեթե բոլոր աշխատակիցները ներկայացան հետաքրքիր և բովանդակալից զեկույցներով։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը:
«Մեզ համար շատ կարևոր է նման գիտաժողովի անցկացումը։ Այս անգամ մենք ամփոփեցինք վերջին տասը տարվա ընթացքում կատարած աշխատանքները և ո՛չ միայն։ Ներկայացվեցին նաև փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ»:
Խոսելով միջոցառման մասին՝ Ա. Հակոբյանն ընդգծեց, որ գիտաժողովին մասնակցել են նաև հարակից մասնագիտություն ունեցող բժիշկներ՝ հոգեբույժներ, էնդոկրինոլոգներ, սրտաբաններ:
«Գիտաժողովի առանցքում փսիխո-ֆունկցիոնալ խանգարումներն էին, մասնագետի մոտեցումն այդ հարցին և հանրության արձագանքը։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մաթևոսյանի ելույթը։ Նա խոսեց հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առաջադրված (MKB – 11) նոր նախագծի մասին»։
Մասնագիտությամբ հոգեբույժ-սեքսոլոգ, Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիայի պրոֆեսոր, հոգեբուժության ամբիոնի վարիչ, Մոսկվայի քաղաքային փսիխոէնդոկրինոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր Ստեփան Մաթևոսյանը մեզ հետ զրույցում կարևորեց.
«Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս գիտաժողովին։ Սա լավ հնարավորություն է՝ լսել գործընկերներին ու ծանոթանալ ոլորտի ձեռքբերումներին ու խնդիրներին։ Այստեղ հնարավորություն կա նաև մասնագիտական քննարկումներ անցկացնել, և դա շատ կարևոր է։
Մասնագիտությամբ հոգեբույժ-սեքսոպաթոլոգ եմ։ Եվ այն թեման, որը ներկայացրի գործընկերներիս ուշադրությանը, կարծում եմ՝ հետաքրքրեց և´ հոգեբույժներին, և´ սեքսոպաթոլոգներին, ինչը պատահական չէ․սեքսոլոգիան միջդիսցիպլինար գիտություն է, որը սերտորեն կապված է հարակից մասնագիտությունների հետ՝ հոգեբուժություն, էնդոկրինոլոգիա, գինեկոլոգիա, ուրոլոգիա և այլն։ Խոսքը հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առաջադրված (MKB – 11) նոր նախագծի մասին է»։
Ս․ Մաթևոսյանի խոսքով՝ նախագիծն առայժմ թերի է․
«Պետք է ասեմ, որ, ցավոք, առաջադրված նոր նախագիծն իր մեջ պարունակում է մի շարք վիճահարույց հարցեր, որի հետ, կարծում եմ, համաձայն էին նաև գործընկերներս։ Ու եթե այն չվերանայվի, ապա գտնում եմ, որ չի կարող նպաստել բարձրացնելու կյանքի որակը, իսկ դա շատ կարևոր է»։
Նոյեմբերի 3- ին գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց Աղվերանում։
04.11.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ













