ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում կայացավ «Սեռակրթության այբուբենը» հանրամատչելի դասախոսությունը
Օրերս Երևանի բժշկական համալսարանում կայացավ «Սեռակրթության այբուբենը» հանրամատչելի դասախոսությունը՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպոթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանի մատուցմամբ:
Շահրամանյանի դասախոսությունը բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ, այն ուղեկցվեց սլայդերի ցուցադրմամբ, հետաքրքիր օրինակներով, ինչպես նաև հումորային ինքնատիպ ակնարկներով: Այդ տարբերակով մատուցվող նյութը, ինչ խոսք, էլ ավելի մատչելի ու հետաքրքիր էր դառնում:
«Մարդու օրգանիզմն ամոթալի օրգաններ և ֆունկցիաներ չունի: Առաջին հերթին՝ դա վերաբերում է կյանքի վերարտադրմանն առնչվող օրգաններին: Ամոթ կարող են հարուցել միայն սեռական փոխհարաբերությունների անգիտությունն ու նախապաշարմունքները, այսօրինակ հարցերին կեղծ բարեպաշտ մոտեցումները», - նշեց բժիշկն ու հավելեց, որ սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր դաստիարակության մի մասն է կազմում, բայց թեմայի անհասանելի լինելու պատճառով տարբերվում է մեծ անորոշությամբ:

«Եթե դաստիարակության այլ ուղղությունները շատ թե քիչ արտահայտված են ու կարող են սեփական փորձով փոխանցվել, ինչպես նաև ուղղվել խորհուրդներով ու կարգադրումներով, ապա սեռական դաստիարակությանը վերաբերող շատ հարցերում են փակ, հատկապես տերմինաբանությունը։
«Փողոցի լեզուն», ցավոք, հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը» ցավով փաստեց բժիշկ-սեքսոպաթոլոգն ու անհեթեթ համարեց՝ «Առողջ ապրելակերպ»-ի դասավանդումը դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչներին վստահելը:
Բժիշկը ներկաների ուշադրությանը ներկայացրեց նաև մի քանի նամակ, որոնք պացիենտները հղել էին էլեկտրոնային հասցեով: Ի դեպ, նամակներ Շահրամանյանը բավականին շատ է ստանում: Նա ընդգծեց, որ շատ են հատկապես կուսության և ձեռնաշարժության վերաբերյալ նամակները:
Սեքսոպաթոլոգի փոխանցմամբ՝ թեպետ տեղեկատվության դար է և, կարծես թե, սակավություն չկա, այնուամենայնիվ, համաքաղաքացիներից շատերը չգիտեն տարրական բաներ, ինչն էլ հղի է մի շարք վտանգներով։
Վ. Շահրամանյանն իր խոսքում ասաց, որ ներկայում 30-ից ավելի սեռավարակներ կան: Դրանց մի մասը կարող է առաջացնել հաճախամիզություն, ցավեր` միզելիս, միզարձակման խանգարումներ, դժվարամիզություն, մի մասը` արտադրություն, քոր, անհարմարավետություն, բորբոքումներ, անպտղություն: Որոշ սեռավարակներ շատ վտանգավոր են մոր և պտղի համար: Օրինակ՝ ցիտոմեգալովիրուսը և հերպեսը: Հաճախ սեռավարակները, չունենալով կլինիկական դրսևորումներ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել պտղի համար՝ հանգեցնելով ինքնաբեր վիժման, հղիության զարգացման կասեցման, պտղի զարգացման արատների, ներարգանդային վարակվածության:
«Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարակներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Ներկայում հաճախ հանդիպող սեռավարակներից են՝ գոնոռեան, տրիքոմոնիազը, քլամիդիոզը, ուրեպլազմոզը, միկոպլազմոզը և այլն:

Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Իրական է նաև այն տեսակետը, որ սեռավարակները երիտասարդանում են, այսինքն՝ դրսևորվում են շատ ավելի վաղ տարիքի անձանց մոտ: Սա պայմանավորված է սեռական կյանքի ազատականացմամբ, վաղ սեռական կյանքով, այսօրվա ազատ բարքերով, սեռական առողջության վերաբերյալ ունեցած թերի գիտելիքներով»:
Բժիշկն անդրադարձավ նաև զանգվածային լրատվամիջոցներում տպագրվող սեքսի մասին պատմող նյութերին․ «Նյութերի մեծամասնությունը գրվում են` կայքում դիտումներ ապահովելու նպատակով: Խոսքը, այսպես կոչված, անհեղինակ նյութերի, կծկտուր, երբեմն սխալ թարգմանությամբ մատուցած նյութերի մասին է: Որպես մասնագետ` մտահոգությունս եմ հայտնում այս հարցի վերաբերյալ: Ի՞նչ ենք շահում արդյունքում, եթե փորձում ենք ապահովել նմանատիպ նյութերի դիտելիությունը: Չէ՞ որ բոլորիս էլ քաջ հայտնի է, որ այդ նյութերի զգալի մասը մասնագիտական գրչով չի գրված: Կարդում ես առաջին երկու տողերը և հասկանում, որ վերնագիրը բացարձակ կապ չունի բովանդակության հետ: Բովանդակությունն էլ, մեղմ ասած, հեռու է բժշկական սեքսոլոգիայից: Եվ ո՞րն է նպատակը: Ջանասիրաբար հրամցնել ապատեղեկացված և հաճախ վտանգավոր տեղեկատվությու՞ն: Այցելուն դառնա անգրագե՞տ... Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե նույն սկզբունքով առաջնորդվելով՝ լրագրողները չզլանան և նմանատիպ նյութեր պատրաստելիս դիմեն համապատասխան մասնագետի օգնությանը՝ աշխատանքն առավել գրագետ և օգտակար դարձնելու նպատակով: Արդյունքում և՛ դիտելիությունը կապահովվի, և՛ օգտակարությունը»:
Դասախոսության վերջում տեղի ունեցավ քննարկում: Դահլիճում ներկաները ակտիվորեն հնչեցրին իրենց հուզող հարցերն ու բժիշկ Շահրամանյանից ստացան մատչելի պատասխաններ:
19.12.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 12-րդ Գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
10.10.2025
2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
03.07.2025
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...
23.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
07.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







