ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված, տեղի ունեցավ «Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանս
Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբոնի վարիչ Հրանտ Տեր-Պողոսյանի խոսքով՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակը վկայում է, որ ոլորտում ձեռքբերումների ակտիվ շրջանը պետք է համարենք բացված: «Իմ մեծ ցանկություն է, որ տարիներ անց այս ոլորտի ձեռքբերումները կարողանանք կիսել միասին»,- ասաց ամբոնի վարիչը:
Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանն անդրադառնալով ամբիոնի ստեղծմանն ու գործունեությանն՝ ընդգծեց, որ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման գործում հսկայական դեր է ունեցել ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: «Այս մասնագիտության առանձնահատկությունների համաձայն՝ հիմքը պետք է այնպիսին լիներ, որ հետագայում խնդիրներ չառաջանային»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մանկական ստոմատոլոգիան ակտիվ զարգանում է, և պետք է առաջ շարժվել՝ եղածը պահպանելով:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի խոսքով՝ այս տարին հոբելյանական է, և Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի կայացման գործում իրենց ուրույն տեղն ունեն մի շարք մեծանուն մասնագետներ: «Այս կոնֆերանսին նրանցից շատերի ներկայությունը փաստում է, որ նրանք ինչպես եղել են, այնպես էլ այսօր շարունակում են մեր կողքին մնալ»,- նշեց դեկանը:
ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը շնորհավորելով Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակն՝ ասաց, որ անցյալի հիշողությունները բավականին հաճելի են: «Դրանք կրկնակի հաճելի են դառնում, երբ հիշում եմ՝ ինչ էինք և ինչ դարձանք»,- նշեց ակադեմիկոսն՝ ավելացնելով, որ առողջ ատամներն առողջ հոգեբանության գրավականն են, իսկ մարդու առողջությունը սկսվում է բերանի խոռոչից, որի պահպանումը չափազանց կարևոր նշանակություն ունի:
Վիլեն Հակոբյանը հույս հայտնեց, որ տարիներ հետո ԵՊԲՀ կազմի մեջ Ստոմատոլոգիական ֆակուլտետը կդառնա ինստիտուտ, և ստոմատոլոգների քանակի ավելացմանը զուգահեռ՝ կբարձրանա նաև որակը:
Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանը ևս անդրադարձավ ամբիոնի ստեղծմանն ու դրա ակունքներում կանգնած, նրա զարգացման գործընթացում ներդրում ունեցողներին՝ նշելով, որ այսօրվա միջոցառումը հաճելի հիշողությունների միջոցառում է: «Նրանք մանկական ստոմատոլոգիական ծառայությունը հասցերել էին այնպիսի մակարդակի, որ խորհրդային մյուս պետությունների կողքին Հայաստանն առաջին տեղերում էր»,- ասաց նա:
Առաջին զեկույցը, որը նվիրված էր երեխաների ստոմատոլոգիական ընդունելության կազմակերպմանը, հիմնական ստոմատոլոգիական հիվանդությունների ախտորոշմանն և բուժման ալգորիթմերին ներկայացրեց Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դոցենտ Իզաբելա Վարդանյանը:
Կոնֆերանսի ընթացքում ոլորտի մասնագետները հանդես եկան դասախոսություններով ու գիտական զեկույցներով:
Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման և ոլորտի զարգացմանը ներդրված ակնառու ավանդի համար ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ստացան շնորհակալագրեր ու հուշանվերներ:

|
Կարդացեք նաև

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն