ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Եռակողմ հուշագիր՝ վիրավոր զինվորներին վիրահատելու համար. izmirlianmedicalcenter.com

Հայկուհի Մինասյանը, երիտասարդ երկու տղաների ուղեկցությամբ, թղթապանակը ձեռքին դուրս եկավ Իզմիրլյան հիմնադրամի սրահից։ Թղթապանակում հուշագիր է, այն մի քանի րոպե առաջ են ստորագրել։
Ստորագրողներից մեկը հենց ինքն է՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահը, մյուսը՝ Լուսինե Գալաջյանն է՝ «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը, եւ երրորդ ստորագրությունը պատկանում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
Եռակողմ ստորագրությամբ թուղթը հավաստում է, որ «Իզմիրլյան» հիմնադրամը 30 հազար դոլար է տրամադրում զինհաշմանդամների բուժմանը։
«Սա հնարավորություն է, որպեսզի առանց քաշքշուկների ու հոգսերի բարելավվի զինհաշմանդամների կյանքը։ Այս հուշագրի շնորհիվ զինհաշմանդամություն ունեցող որոշ զինվորներ կսկսեն քայլել, մյուսները կվերականգնեն իրենց առողջությունը։ Տղաների համար շատ կարեւոր է այն հնարավորությունը», - մեկնաբանում է Հայկուհի Մինասյանը։
Կենտրոնի զինհաշմանդամների առողջապահական խնդիրների մի մասը հոգում է պետությունը։ Բայց գումարը բավարար չէ։ Օրինակ, եթե զինհաշմանդամը չի կարողանում քայլել, կամ, օրինակ իմպլանտի խնդիր ունի, ապա բարձր է եւ վիրահատության, եւ իմպլանտի արժեքը, եւ պետության կողմից տրամադրվող գումարը չափազանց քիչ է եւ անգամ անօգուտ, եթե չի գտնվում հավելյալ գումար։
«Բազմաթիվ զինհաշմանդամներ ունենք, որոնք չեն կարողանում քայլել, կամ ավելի որակյալ կյանքով ապրել, որովհետեւ չունեն գումար։ Ամեն օր չես կարող դրամահավաք իրականացնել եւ գումար հավաքել տասնյակ մարդկանց համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան օգտվել այն թանկ հետազոտություններից եւ վիրահատություններից, որոնք պետպատվերում ընդգրկված չեն», - հուշագրի կարեւորությունն է բացատրում Հայկուհին։
Ուղեկցող տղաները
Հայկուհու ուղեկիցները Անդրեյն ու Արամն են։ Ծանոթացել են, երբ հայտնվել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում։
«2016թ, ապրիլի 3», -ասում է Անդրեյ Վարդանյանը։ Սա այն ամսաթիվն է, որից հետո կյանքը բաժանվեց՝ «մինչեւ» եւ «հետո»։ Պատերազմի հենց այդ օրն էր, որ Անդրեյը ստացավ ողնաշարի հրազենային վիրավորում, կոտրվածքներ։
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում շատ վատ վիճակում եմ հայտնվել։ Ներս մտա ձեռնափայտերով, շատ վատ ու մի կերպ քայլելով։ Երկու տարվա ընթացքում ինձ հաջողվեց դեն նետել ձեռնափայտերն ու քայլել», - պատմում է Անդրեյը։
Ասում է, որ բուժման ընթացքում հուսահատություն էլ կար, հավատ էլ կար։ Այն զինհաշմանդամներին, որոնք կենտրոն չեն ուզում գալ, որովհետեւ հուսահատված են, կամ էլ չեն ուզում, Անդրեյը ոչ մի խորհուրդ չի ուզում տալ։
«Իրավունք էլ չունեմ նրանց խորհուրդ տալու։ Ուղղակի ուզում եմ ասել, որ տղերք, իրավունք չունեք չբուժվելու։ Մենք մեր սահմաններն ամուր պահելու խնդիր ունենք։ Մեր տան դուռն է, ի՞նչ տարբերություն», -ասում է Անդրեյը։
Արամի պատմությունը մի քիչ այլ է։ Պատերազմին մասնակցել է, բայց վիրավորվել շատ ավելի ուշ, մի քանի ամիս հետո։ Արցախում, 2016-ի հոկտեմբերին, դիրքերում է ականապայթյունային վիրավորում ստացել։ Վնասվել են ոտքերը։
«Բայց կենտրոնում ես երկրորդ կյանք ստացա։ Այդ տեղի շնորհիվ է, որ ես կարողացա քայլել։ Այնտեղի մարդկանց շնորհիվ է, որ ես գլուխ հանեցի իմ խնդիրներից», - պատմում է Արամ Հակոբյանը։
Արամը կենտրոնում հայտնվել է բացման առաջին օրվանից։ Ասում է, որ նման վնասվածքները միայն ֆիզիկական չեն, նաեւ հոգեբանական են։
«Իմ կողքին շատ են այն մարդիկ, որոնք անընդհատ ձեռքս բռնում էին, երբ «թուլանում» էի։ Չգիտեմ էլ, ինչ կլիներ, եթե չգնայի այնտեղ», - հուզված պատմում է Արամը։
Երկրորդ թղթապանակը
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ում ձեռքին թղթապանակն է՝ հուշագրի երկրորդ օրինակով, ասում է, որ այն շատ կարեւոր է, որովհետեւ զինվորներին ու հասարակությանը մեկ անգամ էլ հիշեցնելու է, որ հայ բժիշկներն իրենց կողքին են։
«Եվ մենք անելու ենք հնարավորն ու անհնարինը, որ մեր զինվորներին վերադարձնենք նորմալ կյանքի, որ հասարակությունը հավատա եւ վստահի բժիշկներին այդ գործում։ Ի վերջո, արցախյան ազատամարտի փորձն արդեն իսկ ապացուցել է, որ բժիշկների շնորհիվ վիրավորների 72 տոկոսը՝ 20-21 հազար զինվոր, նորից վերադարձել է ռազմի դաշտ։ Ապրիլյան պատերազմից հետո արդեն կա այս վերականգնողական կենտրոնը, որտեղ իսկապես հրաշքներ են գործում»,- ասում է Արմեն Չարչյանը։
Պնդում է, որ պատերազմն իր կյանքում, որպես բժիշկ, փոխել է ամեն ինչ՝ աշխարհայացք, մտածելակերպ, գործողությունների հաջորդականության մշակում, որոշումներ կայացնելու ռազմավարություն։
«Մի բան կարող եմ ասել միայն՝ պատերազմով անցած մարդկանց տիեզերքն ուրիշ է», -ասում է Չարչյանը։
Հուշագիրը
Հուշագիր կնքելու գաղափարի հեղինակը Լուսինե Գալաջյանն է՝ Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գրասենյակի տնօրենը։ Որոշել էին «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի համար որեւէ ծրագիր իրականացնել։
«Սկզբում մտածում էինք կրթական ծրագրի մասին։ Հայկուհու հետ զրույցից պարզեցինք, որ «Լույս» հիմնադրամը կենտրոնի տղաների՝ 2019-ի կրթական բոլոր ծախսերն իր վրա է վերցրել», - պատմում է Լուսինե Գալաջյանը։
Սկսել են մտածել Երեւանում եւ մարզերում բնակվող զինվորների կենցաղային պայմանների բարելավվման ուղղված ծրագրի մասին։ Վերջնական ընտրությունը կանգ է առել առողջապահության վրա։ Լուսինեն հանդիպել է Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ ու հասկացել են, որ առողջապահական ծրագիրն այս փուլում լավագույն տարբերակն է։ Որոշել են այն իրականացնել արդեն իսկ գործակցության հաջողված ՝«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի ձեւաչափով։
«Հիմնադրամը հիվանդանոցում մեծ ներդրում է արել եւ այն մեր ուժեղ կողմերից մեկն է։ Եկանք եզրակացության, որ կենտրոնում շատ են այն զինվորները, որոնք ունեն կոնքազդրային, ծնկի, հոդերի, արյունատար անոթների բարդ վիրահատությունների անհրաժեշտություն, նրանց համար հաճախ են պահանջվում իմպլանտներ, որոնք թանկ են։ Որոշեցինք, որ եռակողմ հուշագիրը կլուծի այս հարցը»։
Արդյունքում կնքվել է հուշագիրը, որի պահանջն ու պարտավորությունը հետեւյալն է՝ Հայկուհի Մինասյանը ապահովելու է զինվորների պետպատվերների ստացումը։ Գումարի մյուս մասը, որով պետք է հոգալ վիրահատությունների ծախսերը, հոգալու է հիվանդանոցը, «Իզմիրլյան» հիմնադրամն էլ հոգալու է թանկարժեք իմպլանտների եւ դեղամիջոցների ձեռքբերման ծախսերը։

|
Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...


Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...


«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...


Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն