ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» թեմայով սեմինար Երևանում

Օրերս «Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ «Ստորին վերջույթի վերականգնողական միկրովիրաբուժություն» անվանումը կրող գիտագործնական սեմինարը, որի կազմակերպիչներն էին «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» (Հավերժական Ազգ) բարեգործական հիմնադրամը, Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան (AAPRAS) և Հայաստանի ընկերներ բժշկական ասոցիացիան (AMADeA):
Երկօրյա սեմինարը համախմբել էր Երևանի և մարզերի բժշկական կենտրոններից պլաստիկ վիրաբույժների, միկրովիրաբույժների, վնասվածքաբան-օրթոպեդների, անոթային վիրաբույժների:
Զեկույցներով հանդես են եկել վերականգնողական վիրաբուժության առաջատար մասնագետներ Իսպանիայից, Իտալիայից, Հարավային Կորեայից:
«Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» (Հավերժական ազգ) բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է հայ բժիշկների կողմից, որոնք 2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո աշխատել են Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում՝ օգնություն ցուցաբերելով վիրավորներին, կատարելով մի շարք բարդ վիրահատություններ:
Ա. Միքայելյանի փոխանցմամբ` «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամն իրականացնում է ինչպես կարճաժամկետ՝ ուղղված որևէ կոնկրետ կարիքի, այնպես էլ երկարաժամկետ ծրագրեր՝ ուղղված վերականգնողական առողջապահական նպատակների:
«Հանգանակված գումարներն ուղղվում են պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած հարյուրավոր տուժածներին` հրատապ բժշկական օգնության և հաշմանդամ դարձած անձանց համար առավել ֆունկցիոնալ պրոթեզներ ձեռք բերելու նպատակին», - նշել է տնօրենն ու հավելել, որ բարեգործական հիմնադրամի գործունեության մեկ այլ կարևոր նպատակն է բժշկական ուղղվածության կրթական ծրագրերի իրականացումը՝ կիրառելու միջազգային լավագույն փորձը և խթանելու կրթությունը` բժշկական ոլորտում: Այդպիսի միջոցառումներից են գիտագործնական սեմինարները, որոնց կազմակերպումը ստանձնելով՝ «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամը հնարավորություն է տալիս Հայաստանի բժիշկներին անվճար ստանալու ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացում) հայկական կրեդիտներ:
Ա. Միքայելյանի խոսքով` ծրագրի շրջանակում նախատեսված են սեմինարներ Երևանում և Գյումրիում:
Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Արմեն Հովհաննիսյանն ընդգծել է, որ վերականգնողական վիրաբուժության մեջ հայ մասնագետները շատ լուրջ հաջողություններ են գրանցել՝ հատկապես ռազմաբժշկական ոլորտում:
«Մենք ունենք շատ մեծ փորձ, ասելիք: Երբ այսօր գնում ենք միջազգային կոնֆերանսներին ներկայացնում ենք մեր փորձն ու աշխատանքները, լավագույն մասնագետների կողմից արժանանում ենք բարձր գնահատանքի», - ասել է Ա. Հովհաննիսյանն ու կարևորել ասոցիացիայի դերը:
«Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին, որի հիմնական նպատակն է բարձրացնել հայ պլաստիկ վիրաբույժների կրթական մակարդակը, ինտեգրել նրանց համաշխարհային բժշկագիտության ոլորտ:
Խնդիրներից մեկը միջազգային վեհաժողովների, կոնֆերանսների կազմակերպումն է: Մեկ տասնյակից ավելի վեհաժողովներ են կազմակերպվել Երևանում` ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Կորեայի, ԱՊՀ երկրների մի շարք հեղինակավոր վիրաբույժների մասնակցությամբ: Ասոցիացիայի ջանքերով` մեր մասնագետները ևս հաճախ մասնակցում են արտասահմանում կազմակերպվող նմանատիպ վեհաժողովների, ինչը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար»:
Ա. Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ շուտով Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան կունենա սեփական էթիկայի վարքականոնը. խմբագրական աշխատանքներն ավարտին են հասցված:
De la Santa Creu i Sant Pau հիվանդանոցի և Բարսելոնայի դել Մար հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, Բարսելոնայի Ինքնավար համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ջաումե Մասիան վստահեցրել է, որ սեմինարը հրաշալի առիթ է փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման համար, և ինքն Էլ սովորելու բան ունի հայ գործընկերներից:
«Այսօր խոսեցի լիմֆադեմա հիվանդության մասին: Այն, ինչպես գիտեք, ստորին և վերին վերջույթների հիվանդություն է, երբ խախտվում է վերջույթների հեղուկ- ավշային շրջանառությունը, արդյունքում կենսաբանական ակտիվ հեղուկը, որը պարունակում է սպիտակուցներ և ճարպեր, չի կարողանում լիմֆատիկ հանգույցների անոթներով ինքնուրույն դուրս գալ օրգանիզմից: Դա էլ, բնականաբար, հանգեցնում է վերջույթների այտուցի: Ընդհանուր առմամբ, լիմֆադեմայով հիվանդ է մոլորակի շուրջ 11 միլիոնը, այսինքն՝ յուրաքանչյուր 10-ից 1 մարդ: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, և մոտավորապես 10-15 տարի առաջ բժիշկներն անբուժելի էին համարում այս հիվանդությունը, և դա այլևս անցյալում է: Նորագույն տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս ախտորոշել հիվանդությունն անգամ վաղ փուլում: Օրինակ՝ ինդոցիանին կանաչ ներկանյութի օգնությամբ մենք կարող ենք վիզուալիզացնել լիմֆատիկ անոթներն ու արձանագրել խնդիրը»,- ասել է պրոֆեսորն ու շեշտել, որ ուրախ կլինի կրկին հանդիպել հայ գործընկերներին այս կրթական ծրագրի շրջանակում:
Նշենք, որ պրոֆեսոր Ջաումե Մասիայի նոր մեթոդների և փորձառության փոխանակելու և զարգացնելու նրա ձգտումը նրան մշտապես թույլ է տվել մասնակցելու աշխարհի հարյուրավոր կոնգրեսների որպես դասախոս՝ բացի Բարսելոնայի Ինքնավար համալսարանի բժշկության ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր լինելուց:
Նա նաև նույն համալսարանի վերականգնողական միկրովիրաբուժության միջազգային մագիստրատուրայի տնօրենն ու խթանողն է և ավելի քան 20 տարբեր երկրներում տարբեր ազգային և միջազգային մագիստրոսական և դոկտորական դասընթացների պրոֆեսոր, մասնակից է դասախոսությունների և շնորհանդեսների ավելի քան 68 ազգային և 156 միջազգային գիտական ժողովներում, հեղինակ է 2 գրքի, 14 գրքի գլուխների, 36 գիտական հոդվածների, ունեցել է 92 զեկույց` կոնգրեսներում:
Միջոցառման մասնակից, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Կարապետյանը մեզ հետ զրույցում փաստել է.
«Բժշկությունը մշտապես զարգացող ու նորարական լուծումներ պահանջող մասնագիտություն է: Եվ մենք` երիտասարդ բժիշկներս, պահը բաց չենք թողնում ներկա լինել նմանատիպ միջոցառումներին: Փորձում ենք մշտապես պահել կապը արտերկրյան գործընկերների հետ նաև առցանց տիրույթում, և այդ շփումների արդյունքում 2021 թվականին «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ կատարել ենք սրունք- թաթային հոդի էնդոպրոթեզավորում:
Այս միջամտությունն առաջին անգամ է կատարվել Հայաստանում։ Էլի շատ միկրովիրաբուժական լուծումներ կան, որոնք պետք է կիրառել հետագայում»:

|
Կարդացեք նաև

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն