ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Կոնքազդրային հոդի» էնդոպրոթեզավորում թեմայով Գյումրու օրթոպեդիկ դպրոցի հերթական սեմինարը

Ապրիլի 21-ին և 22-ին Գյումրիում կայացավ «Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում» անվանումը կրող գիտագործնական սեմինարը, որի կազմակերպիչներն էին՝ «Գյումրու օրթոպեդիկ դպրոց»-ը և «Իթերնալ նեյշն ֆաունդեյշն» (Հավերժական ազգ) բարեգործական հիմնադրամը:
Գյումրու «Oրթոպեդիկ դպրոց»-ը հիմնադրվել է 2019 թ., որի հիմնական նպատակն է եղել բաձրացնել հայ բժիշկների կրթական մակարդակը, և նրանց համար հարսանելի դարձնել առաջատար երկրերում կիրառվող արդի տեսական և գործնական նորամուծությունները: Դպրոցն իր գործունեության ընթացքում կազմակերպել է մի շարք սեմինարներ ինչպիսիք են՝ «Ծնկան հոդի էնդոպրոթեզավորում» և «Ազդրոսկրի կոտրվածքների բուժման ժամանակակից մեթոդները» խորագրով էր գիտագործնական սեմինարները:
Գյումրու «Օրթոպեդիկ դպրոց»-ի հիմնադիր ու «Ինթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նորայր Զախարյանը և «Ինթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հակոբջանյանը 2021թվականից սկսեցին համատեղ գործունեությամբ սեմինարների շարք իրականացնել: Առաջին համատեղ սեմինարը կրում էր «Սրունքթաթային հոդ և ոտնաթաթ», իսկ երկրորդը՝ «Դաստակի վիրաբույժություն» խորագրերը: Այս տարի ծրագրվել է համատեղ իրականացնել ևս հինգ սեմինար:
Գյումրու «Օրթոպեդիկ դպրոց»-ի յուրաքանչյուր սեմինար ներառում է գործնական բաղադրիչ, քանի որ կարևորվում է բժիշկների գործնական հմտությունների ձեռքբերումն ու զարգացումը: Սեմինարին ներկա էին հայտնի էնդոպրոթեզավորման ընկերություններ՝ իրենց գործիքակազմով: Դպրոցը ստեղծում է հարթակ, որտեղ մասնագետները կարողանում են քննարկել վիրահատությունների ընթացքում ունեցած դժվարությունները, պարզել ու գտնել լավագույն լուծումները:
Բժիշկների ոգևորությունը մեծ էր: Գրանցումն սկսելու առաջին րոպեներերից բոլոր տեղերը զբաղված էին. պատճառը նաև ընտրված թեմաների արդիականությունն էր: Օրթոպեդիկ դպրոցի և հիմնադրամի համագործակցությունը շարունակվելու է՝ մինչև դպրոցը միջազգային համբավ ձեռք բերի, ինչը հնարավոր է, քանի որ առկա դասախոսական կազմում ընդգրկված են հեղինակավոր մասնագետներ:
Սեմինարի շրջանակներում զրուցեցինք Դպրոցի հիմնադիրների և մասնակիցների հետ:
Զախարյան Նորայր Հրայրի, բ.գ.թ., Մոսկվա քաղաքի Արևմտյան օկրուգի գլխավոր վնասվածքաբան
- Ինչպե՞ս ծրագրվեց օրթոպեդիկ դպրոցի ստեղծումը և ինչո՞ւ Գյումրիում:
Գյումրին համարում ենք մեր երկրորդ մայրաքաղաքը, որը երկրաշարժից շատ է տուժել: Սխալ եմ համարում նաև, որ տարբեր ոլորտների հիմնական կենտրոնները Երևանում են: Որոշեցինք «Օրթոպեդիկ դպրոց»-ը բացել այստեղ և մասնագետներին այստեղ հրավիրել:
Արդեն երրորդ տարին է, որ այս կուրսերն իրականացնում ենք, և գնալով բարձրանում է պահանջարկը: Պետք է այնպիսի որակ ցուցաբերել, որ այլ երկրներից գերադասեն ոչ թե Եվրոպա գնալ, այլ շատ ավելի մատչելի գնով մեզ մոտ գալ:
- Խոսենք թիմի մասին:
Ես, բժիշկ Կարապետյանը, Ավագյանը սկսեցինք գործունեությունը, իսկ պատերազմից հետո ստեղծեցինք «Ինթերնալ նեյշն ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը, որը դարձավ մեզ միշտ օգնող լրացուցիչ հարթակ: Բայց միևնույն է, մենք ձգտում ենք, որ կուրսերը լինեն ինքնաբավ:
- Ինչո՞վ եք առաջնորդվում սեմինարի թեմաների ընտրության ժամանակ:
Այսօր կարևոր թեմա է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը, որն այս տարվա 7 կուրսերից մեկն է: Մեկ ամսից կմեկնարկի «Թարախային վիրաբուժություն» օրթոպեդիկ կուրսը, հետո՝ ծնկան վիրաբուժություն և այլն: Այս օրերին կմեկնարկի քույրերի կուրսը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս վիրահատական քույրերի պատրաստմանը, քանի որ մեր գործիքները բարդ են և դրանցից օգտվելու համար լուրջ գիտելիքների պաշար է պետք:
Կարապետյան Ջոն Խաչատուրի, Գյումրի բժշկական կենտրոնի վնասվածքաբան, Օրթոպեդիկ դպրոցի համահիմնադիր, տնօրեն
- Ինչպե՞ս հղացավ Օրթոպեդիկ դպրոց ստեղծելու գաղափարը:
Գաղափարի հիմնական հեղինակը Մոսկվայից մեր ընկերն է՝ հայտնի օրթոպեդներից հայազգի Նորայր Զախարյանը, ով որոշեց Հայաստանում կազմակերպել շարունակական բնույթ կրող գիտաժողովներ: Առաջին գիտաժողովը 2019-ին էր, որը մեծ ոգևորություն առաջացրեց, և շարունակական բնույթ ունեցավ: Իհարկե, խնդիրներ ունեցանք` պատերազմի պատճառով, բայց գործընթացը շարունակվում է: Ունենք հետագա զարգացումների մեծ ծրագրեր:
- Դպրոցի ձեռքբերումները...
Ձեռքբերումներից առաջնայինը մասնագիտական առաջընթացն է, ամբողջ Հայաստանում մեր բժիշկներին` ժամանակակից մեթոդներին, աշխարհում ընթացող փոփոխություններին իրազեկելը, և դրանց հնարավորին կիրառումը Հայաստանում:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցող բժիշկներին:
Կազմակերպիչներին մաղթում եմ նման գիտաժողովներ կազմակերպելու ոգևորություն և համարձակություն, ավագ ընկերներին, փորձառու մասնագետներին՝ այս դասընթացներով ասպարեզ մտնող նոր սերնդին կրթելու կամք, երկրին, աշխարհին՝ խաղաղություն, իսկ մեզ՝ որ միջոցառումներ կազմակերպելու դժվարություն չունենանք:
Դանիլյակ Վլադիմիր Վիկտորի, բ.գ.թ., Վերջույթների հոդերի էնդոպրոթեզավորման ՌԴ տարածաշրջանային կենտրոնի ղեկավար
- Առաջին անգա՞մ եք Հայաստանում:
Ոչ: Հայաստանում առաջին անգամ եղել եմ 1984 թվականին: Այստեղ հրաշալի ընկերներ ունեմ և նրանցից մեկը պրոֆեսոր Կարապետյանն է, ով հիմա աշխատում է Մոսկվայում: 1984-ին նա, իր մայրը և մեծ եղբայրն ինձ ծանոթացրին Հայաստանի հետ:
Ես ինձ համար պարզեցի, թե որքան հրաշալի, գեղեցիկ, հիանալի մարդկանցով, ռուսական մշակույթից էլ շատ հին մշակույթով երկիր է Հայաստանը: Շրջել եմ ամբողջ Հայաստանով, եղել եմ Սևանում, Զվարթնոցում, Խոր Վիրապում, Գառնիում, Գեղարդում: Երկրորդ անգամ Հայաստան եկա ընկերոջս հարսանիքին, տեսա իսկական հայկական հարսանիք: Այնուհետև Հայաստան եմ եկել երկրաշարժից անմիջապես հետո: Սպիտակում մեր խմբով օգնում էինք վիրավորներին: Մեր հայ գործընկերներին դժվար էր միայնակ աշխատել այդ ծանր պահին...
Դրանից հետո ևս երկու անգամ այցելել եմ Հայաստան, բայց ամենաջերմ հիշողություններս կապված են իմ առաջին այցի հետ:
- Հետագա համագործակցության եզրեր կա՞ն հայ մասնագետների հետ:
Իհարկե, ապագայում պլանավորվում է համագործակցություն. հայ գործընկերների այցը մեր կլինիկա՝ բժիշկների ուսուցման համար, մենք պատրաստ ենք փոխանցել մեր փորձը:
- Թեմայի վերաբերյալ՝ Ձեր ասելիքն ընթերցողներին:
Որպես մասնագետ կարծում եմ, որ էնդոպրոթեզավորումը կզարգանա մեծ տեմպերով, եթե այդ խնդրին մեծ ուշադրություն դարձնի պետությունը, անհրաժեշտ է պետական հոգածություն, ֆինանսավորում և մոտեցում: Այդ դեպքում այս վիրահատությունը կարող է իրականացվել բոլոր կարիք ունեցողներին՝ մեկ տարվա ընթացքում:
- Ձեր գյուտերից որո՞վ կցանկանայիք կիսվել:
90-ականներին մենք այնքան միամիտ էինք, որ կարծում էինք, թե կարող ենք սեփական էնդոպրոթեզներ ստեղծել: Իմ հեղինակությամբ չորս նյութ, երկու պատենտ դրանց են նվիրված: Բայց, բնականաբար, դրանք ոչ-ոք այսօր չի օգտագործում, իսկ 2000-ականներից մենք դադարեցինք հայտնագործել և սկսեցինք պարզապես բուժել:
Մարտիրոսյան Կարեն Վահրամի, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և սպորտային վնասվածքների բաժանմունքի վարիչ
- Ինչպե՞ս կգնահատեք սեմինարի նշանակությունը մեր մասնագետների համար:
Ծրագիրն ունի կրթական նպատակ, ուղղված է այն բանին, որ հայ մասնագետները հնարավորություն ունենան ստանալ աշխարհում առկա տեղեկատվությունը: Ճիշտ է, կա համացանց, բայց շփումն այլ երկրների առաջատար մասնագետների հետ, որոնք շատ ավելի մեծ ծավալներ են տեսնում, շատ ավելի ժամանակակից մեթոդների, սարքերի գիտակ են, անկասկած, բարձրացնում է տեղացի բժիշկների մակարդակը և հնարավորություն է տալիս մշտական ուսումնական գործընթաց ստեղծել:
- Ի՞նչ թեմաներ կառանձնացնեք:
Գրեթե բոլոր դասախոսություններն անհրաժեշտ են, որից և՛ երիտասարդ, և՛ փորձառու բժիշկները կարող են ինչ-որ բան քաղել, ավելացնել իմացության պաշարը:
Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը գնալով դառնում է ավելի հաճախ կիրառվող, այսինքն, պահանջարկը մեծանում է, քանի որ բնակչությունը ծերանում է, և խնդիրը շատերի մոտ է արտահայտվում: Ներկայացվող մեթոդները, պրակտիկ գործողությունները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կատարել բուժօգնությունը: Հարյուրավոր նման գործողություններ իրականացրած մասնագետն այստեղ մուլյաժների վրա կատարում և բացատրում է փոքրիկ մանրամասներն անգամ:
-«Օրթոպեդիկ դպրոց»-ի կարևորությունը...
«Օրթոպեդիկ դպրոց»-ն իրականում գիտաժողովների շարք է: Դպրոց բառը ներառում է «ուսում» հասկացությունը, իսկ այն չի կարող լինել միանվագ, այլ շարունակական բնույթ է կրում: Երբ մասնագետը որոշեց, որ այլևս պետք է չսովորի, նա որպես մասնագետ դադարում է գոյություն ունենալ:
Դպրոցը մասնագիտության աստիճանի բարձրացում է և շատ կարևոր է: Հուսով եմ, որ այս սերմերը կտան իրենց արդյունքը շատ մոտ ապագայում: Մենք արդեն 2-3 տարվա մեջ տեսնում ենք մակարդակի լուրջ բարձրացում նաև երիտասարդների մոտ:

|
Կարդացեք նաև

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն