ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայ-ֆրանսիական գիտաժողով Երևանում. «Տրավմա և տոկունություն» թեմայով

2022 թ. հոկտեմբեր 7-8-ը Երևանում կազմակերպվել էր «Տրավմա և տոկունություն» թեմայով գիտաժողով:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին՝ ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտը, Լիոնի Վինաթիե կլինիկան, Հայկական հոգեբուժական ասոցիացիան:
Երկօրյա ժամկետում, միջազգային և տեղական պատերազմների փորձի հիման վրա, ներկայացվեց հոգեբանական տրավմաների ազդեցությունը մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Ներկայացվեցին նաև արտակարգ իրավիճակներում ծառայությունների կազմակերպման փորձը, դրա հետագա բարելավման հնարավորությունները, տրավմաների և դրանց հաղթահարման մեխանիզմները, նաև մեխանիզմներ, որոնք կխթանեն հետտրավմային աճը:
Բացման արարողությանը ներկա էին առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, ՀՀ ԱՆ ԱԱՒ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Գիյոմ Նաղժոլեն, Լիոնի Վինաթիե կլինիկայի ներկայացուցիչ Սիլվա Թոփուզխանյանը:
Մեզ հաջողվեց գիտաժողովի կազմակերպման և ընտրված թեմայի շուրջ զրուցել մի քանի կազմակերպիչների և մասնակիցների հետ.
Արմեն Սողոյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ
Շատ ենք կարևորում մեր սերտ համագործակցությունը Լիոնի Վինաթիե կլինիկայի հետ, որը Եվրոպայի հոգեկան առողջության մեծագույն կլինիկաներից է: Առաջին գիտաժողովը 2020-ի փետրվարին կայացավ`նախքան քովիդ-19 վարակի բռնկումը, նախքան պատերազմը: Այն նվիրված էր մանկական հոգեկան առողջությանը և բավականին արդյունավետ էր: Այս տարի սեպտեմբերին՝ դարձյալ մանկական հոգեկան առողջության հետ կապված, բավականին հետաքրքիր օնլայն միջազգային գիտաժողով կազմակերպվեց, որին մասնակցեցին տարբեր երկրներից, այդ թվում` Ֆրանսիայից, ավելի քան 1000 մասնագետ:
Տրավման, տոկունությունը և հետտրավմային աճը չափազանց կարևոր թեմաներ են: Ցանկանում ենք ոչ թե խոսքով, այլ գործով դժվարությունները դարձնել զարգացման հնարավորություն, հասնել այն բանին, որ տրավման ոչ թե վնասի, այլ էներգիայի աղբյուր դառնա, և այդ էներգիան օգտագործելով՝ ձգտենք ավելի լուրջ հաջողությունների:
Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ հոգեկան առողջության հարցերում բավականին աճ ունենք: Աշխատանքն իրականացվում է երկու ուղղությամբ՝ անհատ մարդկանց հետ և հասարակության հետ: Առաջին տարբերակում հաջողություններ ունենք, երկրորդի հետ կապված դժվարություններ կան, որովհետև այստեղ լուրջ ռեսուրսներ են պետք: Հարցի բարձրաձայնման համար փորձում ենք օգտագործել սոցցանցերը, լրատվամիջոցները: Բազմիցս առաջարկել ենք պետական կառույցներին, որ պետական մակարդակով աշխատենք հասարակության հետ: Կան որոշ տեղաշարժեր, բայց դեռևս քիչ են:
Քանի որ հոգեբանական օգնության համար պետպատվեր նախատեսված չէ, դժվար է մարզերում նման ծառայություններ տրամադրել: Այնուամենայնիվ, մեր Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը 7 տարածաշրջանում մասնաճյուղեր ունի: Հոգեբանական օգնության կենտրոններ կան նաև խոշոր քաղաքներում՝ Վանաձոր, Գյումրի: Քիչ բնակչություն ունեցող քաղաքներում պետք է հովանավորներ լինեն, որ հնարավոր լինի գործունեություն ծավալել:
Հասարակական գիտակցության հետ աշխատանքը բացառապես պետական առաջնահերթություն է պահանջում, քանի որ, եթե դրա հետևանքները սկզբում տեսանելի չեն, հետո, սակայն, կործանարար են:
2020-2022-ը մայիս-հունիս ամիսներին իրականացնում ենք սթրեսների հոգեբանական խնդիրների, դեպրեսիայի, նևրասթենիայի հետ կապված հետազոտություններ: 2020-ին հետազոտություններ ենք կատարել նաև քովիդի վերաբերյալ: Այն անակնկալ էր մեզ համար. անհանգստացած էինք, որ բնակչության 40 տոկոսի մոտ միջին և ծանր սթրեսներ, իսկ 20 տոկոսի մոտ հոգեմարմնական խնդիրներ էին ի հայտ գալիս: Բայց ահա՝ 2022-ին, արդեն միջին և ծանր սթրեսները 60 տոկոսից ավելի է, հոգեմարմնական խնդիրները արդեն ձգտում են 40 տոկոսի:
Հասարակության մեջ խնդիրների վերացման և հոգեկան առողջության վերականգնման համար համագործակցում ենք առողջապահության, սոցիալական հարցերի, պաշտպանության նախարարությունների հետ, որոնք ընթացք են տալիս մեր նախաձեռնություններին, սակայն հարկ է լինել առավել նախաձեռնող:
Արմեն Նազարյան, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Առողջապահությունը միջազգային համագործակցության ոլորտում շատ նվիրված գործընկերներ ունի, այդ թվում` Ֆրանսիայի մեր բժիշկները: Հոգեկան առողջության պահպանման ոլորտին վերաբերվող հարցերում մեր համագործակցությունն արդեն լուրջ հիմքերի վրա է: Երկրորդ գիտաժողովն է կազմակերպվում: Մեր գործընկերները մշտապես աշխատում են Լիոնի Վինաթիե կլինիկայի հետ, որը Ֆրանսիայի խոշորագույն հոգեկան առողջության կենտրոններից է:
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հետ ևս համագործակցությունը սերտ է: ֆրանսիայի մեր գործընկերները հյուրընկալվել են Առողջապահության նախարարությունում, զրուցել տարբեր հարցերի շուրջ:
Այս գիտաժողովը հնարավորություն է տալիս, որ քայլենք առաջ, դեպի ժամանակակից բժշկագիտություն, և է՛լ ավելի զարգացնենք հոգեկան առողջության ոլորտը:
Ցանկանում եմ, որ բոլորը լինեն հոգեպես առողջ և կայուն, իսկ հոգեկան առողջությունը` մնա գիտություն:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Գիյոմ Նաղժոլեն և Լիոնի Վինաթիե կլինիկայի ներկայացուցիչ Սիլվա Թոփուզխանյանը միմյանց լրացնելով խոսեցին գիտաժողովի կարևորության մասին.
Հոգեկան տրավմայի հարցում հայերի փորձը մեծ է, ֆրանսիացիները ևս իրենց փորձն ունեն, և փորձի փոխանակությունը կօգնի շատ հարցերում ավելի ճիշտ կողմնորոշվել: Հասարակությունը կարիք ունի այդ փորձին, ուստի համագործակցությունը պետք է շարունակենք:
Չնայած ընդամենը երկրորդ գիտաժողովն է իրականացվել, սակայն համագործակցությունը հայկական հոգեբուժական հաստատությունների հետ արդեն 20 տարվա պատմություն ունի:
Արդյունքն ակնհայտ է: Մանկական հոգեբուժության շրջանակում մեր աշխատանքը սկսվեց 2 տարի առաջ, սակայն շատ աշխատանք կատարվեց՝ Ավանի բժշկական կենտրոնում բացվեց երեխաների բաժանմունքը, Նուբարաշենում կբացվի դեռահասների բաժանմունքը: Կարևոր դերակատարում ունեցավ նաև դեսպանատան մշակված ծրագրի շրջանակում Նուբարաշենի հիվանդանոցի տնօրենի մեկշաբաթյա այցը Ֆրանսիա:
Վերջին 2 տարվա ընթացքում, Հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ, անց են կացվել օնլայն վեբինարներ` հոգեբանական տրավմաների տարբեր թեմաներով:
Խաչատուր Գասպարյան, հ.գ.թ., բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան.
Եթե կարողանանք ձևավորել կամ դաստիարակել տոկուն երիտասարդություն, մատաղ սերունդ, նրանք ավելի հեշտությամբ կարող են դիմագրավել և հակազդել տրավմային իրադարձություններին: Մենք ապրում ենք այնպիսի երկրում, այնպիսի տարածաշրջանում, որտեղ, ցավոք, տրավմաներն անխուսափելի են: Եվ ո՛չ միայն Հայաստանում՝ ամբողջ աշխարհում է տրավման հաճախացել. մարդիկ միլիոններով տեղահանվում են: Միայն պանդեմիայի ժամանակ հոգեբանական տրավմաներն այլ բնույթ ստացան:
Ընդհանրապես, տրավմաները դասակարգվում են մարդու ՝ (քաղաքական, պատերազմական) և բնության կողմից ստեղծված տրավմաների (երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ և այլն):
Խորհրդային իշխանության ավարտին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջ հայ ժողովրդի համար մեծ տրավմա էր: Իհարկե, սկսել էր նաև պատերազմ, բայց այդ պարագայում ավելի ազգային ինքնագիտակցությունն էր բարձրացել, համախմբում էր, և սկզբնական փուլում դա դրական սթրես էր: Այդ ժամանակ մարդիկ, թեկուզ զրկանքներով, բայց պատրաստ էին ամեն բանի, միայն թե հասնեն իրենց նպատակին:
Ցավոք, պատերազմն այսօր էլ կա, շարունակվում է, և պատերազմական տրավման դեռ չի ավարտվել:
Այս իրավիճակում մարդկանց օգնելու հոգեբանական տարբեր մեթոդներ կան: Դրանցից է հետտրավմային աճի մեթոդը, որն օգնում է մարդուն ընտրել ավելի դրական հարմարողականության ճանապարհ, վերագնահատել կյանքը, կյանքի նոր էջ բացելու ճանապարհ սկսել:
Կա համաշխարհային փորձ, սակայն այն հետազոտությունները, որոնք կատարվել են այլ երկրների համար, համեմատելի չեն մեր երկրի իրավիճակի հետ: Մենք կռվում ենք մեր պաշտպանության, մեր անկախության, ինքնության համար: Արտերկրում շատ դեպքերում կռվում են այլ ազգերի դեմ, որովհետև արտոնություններ են ձեռք բերում:
Սամվել Սուքիասյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գիտական խորհրդի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբուժական ծառայության համակարգող
Հայաստանը՝ սկսած 1988 թվականից, հետտրավմատիկ սթրեսի պոլիգոն է դարձել: Պատկերացրեք մի մարզադաշտ, որտեղ սթրեսներ են փորձարկում, և պատկերացրեք դրանց հետևանքները: Հայաստանի տարածքում միայն ցունամի չի կարող լինել, մնացած ամեն բան մենք տեսանք՝ տնտեսական ճգնաժամ, սոցիալ-քաղաքական փոփոխություններ, պանդեմիա, պատերազմներ: Այս ամենը ձևավորում է հոգեբանական ֆոն՝ մի մասն ավելի տոկուն է դառնում, ավելի կայուն, մյուս մասն` ավելի խոցելի: Ըստ միջազգային տվյալների՝ մեր բնակչության մոտավորապես 8-10 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսի խանգարումներից:

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն