ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

2022 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և «Մոր և մանկան առողջության հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել էր «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց:
Դասընթացը նվիրված էր մանկաբարձա-գինեկոլոգիական կարևորագույն խնդիրներին:
Կնոջ կյանքի ցանկացած շրջան ունի իր առանձնահատկությունները՝ կապված հիվանդությունների և դրանց կանխարգելման հետ, և չափազանց կարևոր է ժամանակին նրա այցը բժշկին, ինչը կնպաստի խնդիրների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանը:
Դասընթացի ընթացքում հատկապես շեշտվում էր այն միտքը, որ անհրաժեշտ է ո՛չ միայն բժշկել զարգացած հիվանդությունները, այլև կանխարգելել դրանք։
Դասընթացին մասնակցում էին առաջին օղակի՝ ամբուլատոր և հիվանդանոցային մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքների բժիշկներ և հարակից մասնագետներ:
Ներկայացնում ենք կազմակերպիչների և մասնակիցների հետ մեր զրույցը:Գիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը:
Դասընթացի թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեցող որոշ հիվանդություններ հնարավոր է կանխարգելել, ժամանակին հայտնաբերել և բուժել: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ կանայք գնահատեն բժշկին այցելելու նշանակությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ տարիքում է կինը՝ դեռահաս, երիտասարդ, վերարտադրողական, թե դաշտանադադարային։
Դեռահասային տարիքի կամ մինչամուսնական շրջանի հետ կապված, հասարակության մեջ սխալ վերաբերմունք է ձևավորված: Մինչև ամուսնությունը, սովորաբար, խուսափում են գինեկոլոգի դիմել, այն դեպքում, երբ այդ տարիքում հաճախ են տարբեր խնդիրներ լինում՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, զարգացման արատներ և այլն: Բժշկի խնդիրն է ո՛չ միայն ախտորոշել, բուժել հիվանդությունը, այլև բացատրել, թե ինչու պետք է հետևել դաշտանային ցիկլին, ինչո՞ւև ինչպե՞ս կանոնավորել այն, վերարտադրողական տարիքում հղիության հետ կապված ի՞նչ խնդիրներ լուծել նախապես, ինչպես պլանավորել այն, իսկ հղիության դեպքում, ինչ սքրինինգային հետազոտություններ իրականացնել և այլն։
Դասըթացի շրջանակում ներկայացվեց զեկուցում` նվիրված հղիության ժամանակ միզային համակարգի հիվանդություններին, խոսվեց վերարտադրողական տարիքում էնդոմետրիոզի մասին, որը, դժբախտաբար, ուշ է ախտորոշվում՝ դառնալով հետագա բարդությունների պատճառ։ Ներկայացվեցին արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղված հետազոտությունների՝ ՊԱՊ-թեսթի և մարդու պապիլոմավիրուսի թեսթի վերաբերյալ կարևոր զեկուցումներ։ Քննարկվեցին մեթոդի արդյունավետության վրա ազդող գործոնները, թեսթերի ճիշտ իրականացման սկզբունքները և ստացված արդյունքների վերլուծման առաձնահատկությունները։ Ներկայացվեցին հետազոտման այս երկու մեթոդների օգտագործման ներկա մոտեցումները։
Զեկույցներ եղան նաև առաջնային օղակի բժշկին կանանց դիմելու հիմնական պատճառների՝ հեշտոցաբորբերի և ցերվիցիտների վերաբերյալ։
Կրկին անգամ շեշտվեց վիտամին Դ-ի, կալցիումի նշանակությունը կնոջ դաշտանադադարային տարիքում, ներկայացվեցին դեռահասային վերարտադրողական և դաշտանադադարի տարիքում անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման և բուժման հարցերը, հետդաշտանադադարային տարիքի կանանց միզասեռային ախտանիշների խնդիրները, երբ մեծ նշանակություն ունի կնոջ ճիշտ վարումը, նրա առողջ երկարակեցության ապահովումը:
Խոսվեց նաև նախածննդյան սքրինինգի նոր մեթոդների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեծ ճշգրտությմաբ իրականացել հետազոտությունը և ստանալ հավաստի տվյալներ։ Ներկայում հնարավոր է արյան հետազոտմամբ ստանալ ավելի շատ հարցերի պատասխաններ։ Այս մեթոդը ներդրվել ու կիրառվում է Հայաստանում:Նորայր Ղուկասյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. «Էրեբունի» ծննդատան փոխտնօրեն
Բժշկագիտությունը միայն առօրյա աշխատանքը չէ, և յուրաքանչյուր գիտաժողով, դասախոսություն կամ հանդիպում իր կարևորությունն ունի, որովհետև դրանց շնորհիվ բժիշկը հնարավորություն է ստանում որևէ նոր բան սովորելու:
Իմ զեկույցը նվիրված էր ժամանակակից մի խնդրի, որը կոչվում է վուլվովագինալ ատրոֆիա: Վուլվովագինալ ատրոֆիաները տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրներ են, որոնք կնոջ մոտ լինում են դաշտանադադարի շրջանում: Առաջին հայացքից դրանք թվացյալ փոքր խնդիրներ են, բայց,իրականում, բավականին լուրջ են և լի են կյանքի որակը փոխող ախտանշաններով:
Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս խնդիրը բուժելի է, կարելի է զբաղվել դրանով, և այսօր, ժամանակակից բժշկության վերջին 30 տարիների ընթացքում, այն առավել արդիական է դարձել: Անհիմն է այն վախը, թե կինը դաշտանադադարի շրջանում անպայման խնդիրներ կունենա: Կյանքի յուրաքանչյուր էտապ իր գեղեցկությունն ունի, և այն պետք է ճիշտ ընկալել, ճիշտ բուժվել և ճիշտ ապրել:Իննա Պերսոյան, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ., Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար
Այս դասընթացները կարևոր են, քանի որ տարբեր մասնագիտության բժիշկներ հավաքվում ու համատեղ քննարկում ենք կնոջ առողջության վերաբերյալ հուզող խնդիրները: Դա մուլտիդիսցիպլինար խնդիր է, քանի որ կնոջ համար կարևոր է ո՛չ միայն գինեկոլոգիական խնդիրը, այլ նաև առկա տարբեր հիվանդությունները:
Իմ զեկուցման թեման վերաբերում էր կնոջ առողջության և երկարակեցության հարցերում գինեկոլոգի դերին:
Նախկինում՝ անցյալ դարերում, կանայք անգամ մինչև դաշտանադադար չէին ապրում: Իսկ այսօր կնոջ կյանքի միջին տևողությունը կտրուկ աճել է՝ մինչև 75-80 տարի, և դեռ 21-րդ դարի կեսին սպասվում է աճ`մինչև 100-120 տարի, այսինքն, կյանքի 1/3-ը կինն անց է կացնում դաշտանադադարի վիճակում՝ էստրոգենների(իգական սեռական հորմոն) պակասի շրջանում:
Էստրոգենները ո՛չ միայն երիտասարդություն, գեղեցկություն, երեխայի ծնունդը նպաստող հորմոն է, այլ նաև կնոջ պաշտպանիչ գործոն է: Կնոջ բոլոր օրգան-համակարգերում կան էստրոգենների ռեցեպտորներ, և երբ ձվարանների գործունեության նվազման արդյունքում էստրոգենը պակասում է, ամբողջ օրգանիզմում դիտվում են տարբեր խանգարումներ: Օրինակ, ոսկրերում կալցիումի քանակն էլ սկսում է պակասել, կարող է զարգանալ օստեոպորոզ, արդյունքում՝ կոտրվածքներ, հաշմանդամություն, կյանքի որակի վատացում: Եվ մեզ համար կարևորը ոչ միայն կնոջ երկարակեցությունն է, այլ նաև՝ առողջ կյանքը:
Մեր նպատակը կնոջ հակատարիքային, կանխարգելիչ առողջությունը պահպանող բժշկությունն է: Այդ պատճառով բժշկության մոտեցումները լիովին պետք է փոխվեն, այն պետք է դառնա 4Պ բժշկություն(պրեդիկտիվ՝ կանխատեսող /գենետիկ հետազոտություններ և այլն), կանխարգելող, անհատականացված և պացիենտով պայմանավորված(երբ պացիենտը տեղեկացված է և մասնակցում է գործընթացին):
Տարիքով պայմանավորված հիվանդությունները շատ են, դրանցից են, օրինակ, կնոջ մահացության պատճառների մեջ առաջին տեղը գրավող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, հաջորդը՝ օստեոպորոզը, սեռամիզային համակարգի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, ասթման, շաքարային դիաբետը:
Մենք արդեն հնարավորություն ունենք և պետք է ձգտենք հասնել այն բանին, որ 60-70 տարեկանում կինն ունենա 40 տարեկանի տեսք, լինի առույգ և կյանքով լի: Անհրաժեշտ է կրթել բժշկին, կրթել պացիենտին, գնալ ոչ թե «հիվանդ-անոց», այլ՝ «առողջ-արան»՝ առողջանալու և ունենա ոչ թե «հիվանդության պատմություն», այլ՝«առողջության անձնագիր»:Ռուսուդան Վարդանյան. մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
Դասընթացները նպաստում են բժիշկների հետագա զարգացմանը և՛ գիտելիքների, և՛ գործնական հմտությունների ձեռք բերման առումով: Դրանք, ընդհանրապես, նպաստում են մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության որակի բարձրացմանը, հատկապես, որ ամբողջ կյանքի ընթացքում բժիշկը գտնվում է սովորելու գործընթացում: Միշտ պետք է լինել տեղեկացված, գիտելիքները ստանալու հնարավորություն ունենալ:
Ինչպես իմ ելույթի ընթացքում ներկայացրեցի, գինեկոլոգիական հիվանդների մոտավորապես 1/3-րդ-ը դիմում են արյունահոսությունների պատճառով։ Դա բավականին մեծ տոկոս է: Պարտադիր չէ, որ դրանք լինեն պրոֆուզ, կյանքին սպառնացող արյունահոսություններ, հաճախ են հանդիպում անոմալ արյունահոսությունները, որոնք պահանջում են ճիշտ մոտեցում:Մարինա Ոսկանյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1ամաբիոնի դոցենտ
Բժշությունն այն բնագավառն է, որտեղ կանգ առնելու իրավունք չկա, որտեղ գործ ունենք մարդու հետ և ամեն օր, ամեն րոպե պետք է ինքնակրթվենք, վերապատրաստենք, բարելավենք մեր գիտելիքները: Չկա բժիշկ, որը կարող է ասել, որ արդեն ամեն բան գիտի: Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են, քանի որ բարձրացնում են արդի հարցեր, բժիշկները շփվում են միմյանց հետ, փոխանակվում և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով:
Այսօրվա գիտաժողովին ինքս բավականին նորությունների տեղեկացա` բուժման մեթոդների և հետազոտությունների վերաբերյալ:
Իմ թեման վագինիտն էր ( հեշտոցաբորբ): Եվ, չնայած այն բանին, որ բժշկությունը զարգանում է, կան շատ հակաբորբոքային պատրաստուկներ, մինչև այսօր այս բորբոքումների հաճախությունը բավականին բարձր է: Ամեն երկրորդ, երրորդ կնոջ մոտ հեշտոցի և սեռական օրգանների բորբոքում է հայտնաբերվում: Պատճառը և՛ իմունիտետն է, և՛ ձվարանների գործունեությունը:
Այսինքն, պետք է կրկին խոսել սրա մասին, գտնել կանխարգելիչ միջոցներ:
Լավ գիտենք, որ բժշկության մեջ կանխարգելումը ոսկե ստանդարտն է, և ցանկացած հիվանդություն կարելի է ավելի հեշտ կանխարգելել, քան` բուժել: Բայց և բուժման մեջ պետք է փորձենք ավելի քիչ հակաբիոտիկներ օգտագործելով արդյունքի հասնել, որպեսզի կարողանանք օգնել` առանց վնասելու:

|
Կարդացեք նաև

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...


Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն