Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները» թեմայով ուսանողական գիտաժողովին ապագա բժիշկները հանդես եկան զեկույցներով:

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական՝ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ այս տարի կենտրոնի կողմից հայտարարվել է ծնողակրթության տարի. արդեն 6-րդ գիտաժողովն է՝ նվիրված երեխաների առողջության պահպանմանը:

«Այսօրվա գիտաժողովի առանձնահատկությունն այն է, որ զեկույցները պատրաստվել են ուսանողների կողմից: Ինձ շատ հետաքրքիր է ուսանողների կատարած աշխատանքը, քանի որ ձեզ մոտ նկատվում է նորարություն և հետաքրքրվածություն»,- ասաց պրոֆեսոր Տեր-Ստեփանյանը՝ հավելելով, որ միջոցառման նպատակն է մասնակիցներին ամբողջական պատկերացում կազմել երեխայի ֆիզիկական, հոգեկան զարգացման, կախվածությունների և դրանց կանխարգելման վերաբերյալ:

Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի 2-դ կուրսի կլինիկական օրդինատոր Թամարա Օհանջանյանը «Երեխաների զարգացումը։ Երեխաների հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում» թեման ներկայացրեց:

«Զարգացումը` նոր հմտությունների շարունակական ձեռքբերում է և կատարելագործում՝ հիմնված կոգնիտիվ, սոցիալական, հուզական և ֆիզիկական փոփոխությունների հիման վրա: Զարգացման մասին խոսելիս շատ կարևոր է նշել, որ վաղ հասակի երեխաների մոտ զարգացման հիմնական գործոնը երեխա-ծնող փոխհարաբերությունն է: Զարգացման այլ գործոններից են՝ գեները, սնուցումը, առողջությունը, հասարակությունը, ֆիզիկական ակտիվությունը»,-նշեց սովորողը՝ խոսելով մի շարք մեթոդներից, որոնք թույլ են տալիս գնահատել երեխայի զարգացման աստիճանը:

Նա հանգամանալից անդրադարձավ նաև դեռահասության շրջանում եղած մի շարք կախվածություններին, դրանց հետևանքով առաջացած խնդիրներին:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սվետլանա Կազարյանի՝ «Երեխայի հոգեբանական զարգացումը» զեկույցը վերաբերում էր զարգացման՝ ներածնային, վաղ մանկական, նախադպրոցական, կրտսեր դպրոցական, դեռահասության փուլերին, ապա նա խոսեց ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի մասին: Այն հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը, այլ գործոններ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ծատուրյանը «Երեխայի ուղեղի զարգացումը, կախվածությունները և դրանց հետևանքները հոգեկան պաթոլոգիաների համատեքստում» ելույթում անդրադարձ կատարեց երեխաների զարգացման փուլերի հայտնի տեսություններին: Ծնողների դերն այս գործընթացում շատ էական է՝ առողջ դաստիարակության, մտածողության, հմտությունների զարգացման, վաղ թերապիաների միջոցով:

Նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դիանա Հակոբյանը «Համացանցային կախվածությունը դեռահասների շրջանում» թեմայի շրջանակում մանրամասնեց համացանցային կախվածության հետևանքների մասին:

«Դեռահասությունը բավականին վճռորոշ և բարդ շրջան է՝ հոգեբանական, ֆիզիոլոգիական, էմոցիոնալ մի շարք դրսևորումների տեսանկյունից: Այս տարիքը բավականին ռիսկային է նաև կախվածությունների ձևավորման առումով, և համացանցային կախվածությունը բացառություն չէ: Համացանցային կախվածությունը ուսումնասիրվել է ամբողջ աշխարհում և Հայաստանում: Դրա հետևանքով տուժում են կյանքի մյուս ասպարեզները՝ կրթությունը, աշխատանքը, ընկերությունը, փոխհարաբերությունները»,- հավելեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի  ուսանողը` տեղեկացնելով, որ տարբերվում են համացանցային կախվածության 5 հիմնական տեսակներ՝ կիբերսեռական, կոմպուլսիվ, առցանց շփումներից կախվածություն, պարտադիր տեղեկատվության որոնում, համակարգչային խաղերից կախվածություն:

«Համացանցային կախվածությունը կարող է ֆիզիկական հետևանքներ առաջացնել, ինչպես օրինակ՝ մարմնի ցավեր, կարպալ թունելի համախտանիշ, անքնություն, տեսողության հետ կապված խնդիրներ, քաշի ավելացում կամ կորուստ: Այն մեծ դեր ունի նաև էմոցիոնալ ազդեցությունների վրա՝ դեպրեսիա, անհանգստություն, սոցիալական մեկուսացում, ագրեսիա, տրամադրության փոփոխություններ, քնի խանգարում»,-հավելեց նա:

Գիտաժողովը «Խաղալիքների դերը երեխաների կյանքում և դրանց հիգիենիկ գնահատականը» խորագրով ամփոփեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սյուզի Բալայանը:

Նրա փոխանցմամբ՝ խաղալիքը, որը ծառայում է երեխայի համար որպես ժամանցի միջոց, կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն թողնել:

«Դեռ վաղ ժամանակներից առավել հայտնի են եղել չխկչխկան խաղալիքները, հիմանականում Հին Հունաստանում և Հռոմում, նրանք գտնում էին, որ խաղալիքի աղմուկը երեխաներին պաշտպանում է չար հոգիներից: Խաղալիքները պետք է համապատասխանեն սանիտարահիգիենիկ, ռադիոլոգիական, մանրէաբանական մի շարք պահանջների, պետք է լինեն բազմաֆուկցիոնալ, նպաստեն երեխաների  կարողությունների զարգացմանը, չպետք է առաջացնեն ագրեսիա և վախ: Յուրաքանչյուր տարիքի համար անհրաժեշտ են նպատակային խաղալիքներ, օրինակ՝ 0-3 տարեկան երեխաների համար անհրաժեշտ են այնպիսինները, որոնք կնպաստեն երեխայի տեսողական, լսողական և մի շարք այլ զգայարաների զարգացմանը»,- շեշտեց Սյուզի Բալալյանը՝ ավելացնելով, որ խաղալիքները չպետք է լինեն շատ  աղմկոտ,  պետք է պահպանվեն խաղալիքների ձայնի առավելագույն ցուցանիշները:

Ուսանողական հերթական միջոցառումը կազմակերպող Մերի Տեր-Ստեփանյանը` ողջունելով ապագա մասնագետների ակտիվ, գործուն մասնակցությունը նրանց մասնակցության վկայականներ հանձնեց:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ